Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Ապրիլ 2014

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Թիթեռի թևը

Թիթեռի թևը

ԹԻԹԵՌՆ այնքան նուրբ թևեր ունի, որ անգամ փոշեհատիկը կամ ջրի կաթիլը կարող են դժվարացնել նրա թռիչքը, բայց հետաքրքիրն այն է, որ թիթեռի թևերը միշտ մաքուր են մնում ու չոր։ Ո՞րն է գաղտնիքը։

Թիթեռի թևը պատված է միմյանց վրա դասավորված մանր թեփուկներով

Նկատի առնենք հետևյալը։ Օհայոյի պետական համալսարանի մասնագետները, ուսումնասիրելով հսկա կապույտ մորֆո թիթեռը (Morpho didius), պարզել են, որ թեև անզեն աչքով նայելիս միջատի թևերը հարթ են թվում, իրականում դրանց մակերևույթը պատված է կիսով չափ միմյանց վրա դասավորված մանր թեփուկներով, ինչը կղմինդրե տանիք է հիշեցնում։ Այդ թեփուկների մակերեսին կան ավելի մանր զուգահեռ ակոսներ, որոնց շնորհիվ կեղտը կամ ջրի կաթիլները հեշտությամբ ցած են սահում։ Ինժեներները փորձում են ընդօրինակել թիթեռի թևի կառուցվածքը և ստեղծել երեսպատման բարձր տեխնոլոգիական նյութեր, որոնք կլինեն ջրակայուն, և որոնց մակերեսին կեղտ չի մնում։ Այդ նյութերը հնարավոր կլինի օգտագործել արդյունաբերության մեջ և բժշկակական սարքավորումների համար։

Սա ևս մի օրինակ է, թե ինչպես է գիտությունը փորձում ընդօրինակել կենդանի օրգանիզմների կառուցվածքը։ «Բնության մեջ ամենուրեք՝ միկրո և մարկրո մակարդակներում, կան բազում «ինժեներական հրաշքներ», որոնք դարեր շարունակ ոգեշնչել են մարդկանց»,— ասում է հետազոտող Բարատ Բուշանը։

Ի՞նչ եք կարծում։ Այս թիթեռի զարմանահրաշ թևը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։