Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Ապրիլ 2014

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Ինչպես ընդունել խորհուրդը

Ինչպես ընդունել խորհուրդը

ԽՆԴԻՐ

«Սովորաբար, երբ որևէ մեկը քեզ խորհուրդ է տալիս, ուզում է ասել, որ դու ինչ-որ բան սխալ ես անում։ Դեռ չեմ հանդիպել մեկին, ով կասեր. «Ինձ շատ է դուր գալիս, երբ ինձ ասում են, որ ինչ-որ բան սխալ եմ անում»» (Էմի, 17) *։

Նա, ով մերժում է խորհուրդը նման է մի օդաչուի, որն անտեսում է օդային երթևեկության կառավարման կենտրոնի հրահանգները։ Դրա հետևանքները կարող են աղետալի լինել։

Քեզ համար դժվա՞ր է խորհուրդ ընդունել քո ծնողներից, ուսուցիչներից և ուրիշներից։ Եթե այո, ապա այս հոդվածը կօգնի քեզ։

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՍ

Յուրաքանչյուրս էլ խորհրդի կարիք ունենք։

«Բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակոբոս 3։2

«Երբ ինչ-որ բան սխալ ենք անում, և որևէ մեկը խորհուրդ է տալիս մեզ, չպետք է վատ զգանք» (Ջեսիկա)։

Եթե քեզ խորհուրդ են տալիս, դա չի նշանակում, որ դու վատն ես։

«Ում Եհովան * սիրում է, նրան հանդիմանում է, ինչպես հայրն է հանդիմանում իր սիրելի որդուն» (Առակներ 3։12

«Երբ ինձ խորհուրդ են տալիս, փորձում եմ մտածել, որ այդ անհատի համար պետք է որ դժվար լինի ինձ խորհուրդ տալը, և որ դա նրա կողմից սիրո դրսևորում է» (Թամարա)։

Խորհուրդը կօգնի քեզ ավելի լավ անձնավորություն դառնալու։

«Խրատ լսեք ու իմաստուն դարձեք» (Առակներ 8։33

«Խորհուրդ լսելը շատ կարևոր է հասուն անհատ դառնալու համար։ Դա օգնում է ավելի լավ հասկանալու, թե ինչ կարծիք ունեն ուրիշները մեր մասին։ Նաև խորհրդի միջոցով մենք կարողանում ենք տեսնել ու շտկել մեր վատ սովորությունները, որոնք այլապես գուցե չնկատեինք» (Դիան)։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Ճիշտ տրամադրվածություն ունեցիր։ Գուցե հակված լինես վիրավորվելու, երբ քեզ խորհուրդ են տալիս։ Սակայն փորձիր զգացմունքներդ մի կողմ դնել։ Մի պահ պատկերացրու, որ դու ես տալիս նույն խորհուրդը մեկ ուրիշի՝ ասենք քո փոքր քրոջը կամ եղբորը։ Այդ դեպքում կարո՞ղ ես որևէ դրական բան տեսնել տրված խորհրդի մեջ։ Իսկ հիմա քո իրավիճակին անդրադարձիր ու փորձիր հարցին նույն ձևով վերաբերվել։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Ժողովող 7։9։

«Երբեմն խորհուրդ ստանալիս այնքան վատ ենք զգում, որ մոռանում ենք, որ խորհուրդ տվողը ուզում է օգնել մեզ ավելի լավը դառնալու և ամենևին էլ չի ուզում մեզ ցավ պատճառել» (Թերեզա)։

Խոնարհ եղիր։ Թույլ մի տուր, որ հպարտության պատճառով մերժես խորհուրդը։ Մյուս կողմից՝ չպետք է հուսալքվես այն պատճառով, որ բարելավումների կարիք ունես։ Խոնարհությունը կօգնի քեզ ծայրահեղությունների մեջ չընկնելու։ Հիշիր՝ ամենաշատ ցավ պատճառող խորհուրդը գուցե լինի հենց այն խորհուրդը, որի կարիքը դու ամենաշատը ունես։ Եթե ինչ-որ պատճառով չընդունես քեզ տրված խորհուրդը, ապա կարող ես կորցնել հասուն անհատ դառնալու հնարավորությունը։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 16։18։

Ամենաշատ ցավ պատճառող խորհուրդը գուցե լինի հենց այն խորհուրդը, որի կարիքը դու ամենաշատը ունես

«Խորհուրդ ընդունելը կարևոր պայման է հասունության հասնելու համար։ Եթե չսովորենք ընդունել մեզ տրված խորհուրդը, օգուտներ չենք քաղի և գուցե նույնիսկ վնասենք մեզ» (Լենա)։

Երախտագետ եղիր։ Նույնիսկ եթե խորհուրդն ընդունելը դժվար է, կարող ես շնորհակալություն հայտնել քեզ խորհուրդ տվողին։ Անկասկած, այդ անհատը սրտանց հետաքրքրված է քեզանով և անկեղծորեն ցանկանում է, որ դու հաջողությունների հասնես։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Սաղմոս 141։5։

«Ճիշտ կլինի շնորհակալություն ասել խորհուրդ տվողին, հատկապես եթե ունեիր այդ խորհրդի կարիքը։ Նույնիսկ եթե դրա կարիքը չունեիր, եղիր սիրալիր և երախտագիտությունդ հայտնիր նրան իր գործադրած ջանքերի համար» (Կարլա)։

^ պարբ. 4 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 11 Համաձայն Աստվածաշնչի՝ Եհովան Աստծու անունն է։