Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Ապրիլ 2014

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Միացյալ Նահանգներ

Լոս Անջելեսում (Կալիֆորնիա) սինխրոնացվել են բոլոր լուսացույցները, որոնց թիվը հասնում է 4500-ի, և որոնք գտնվում են մոտ 1215 քառակուսի-կիլոմետր տարածքի վրա։ Լոս Անջելեսը «առաջին մեծ քաղաքն է աշխարհում, որն իրականացրել է դա», ինչպես նշվում է «Նյու Յորք թայմս» թերթում։

Աշխարհ

Առողջապահության համաշխարհային մի հաշվետվություն ցույց տվեց, որ 1990–2010թթ.-ին ավելորդ քաշ ունեցող մարդկանց թիվը աճել է 82 տոկոսով։ Ավելորդ քաշից մահանում է երեք անգամ ավելի շատ մարդ, քան թերսնումից, թեև թերսնումը դեռևս լուրջ խնդիր է շատ երկրներում։ «20 տարի առաջ մարդիկ բավարար սնունդ չունեին, մինչդեռ այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ կա առատ սնունդ, բայց ոչ առողջարար։ Այդպիսի սնունդը վատ է անդրադառնում մեր առողջության վրա։ Ընդ որում, այս ամենը վերաբերում է նույնիսկ զարգացող երկրներին»,— ասել է հետազոտող Մաջիդ Էզատին։

Միդուեյ կղզի

Թխամեջք ալբատրոսներից (Phoebastria immutabilis) մեկը, որն, ինչպես ասում են, «ամենածեր վայրի թռչունն է աշխարհում», մի նոր ճուտ է հանել։ Իսկ քանի՞ տարեկան է մայր-թռչունը։ Առաջին անգամ նրան օղակավորել են 1956թ.-ին, երբ նա մոտ 5 տարեկան էր, իսկ այսօր այդ թռչունը ավելի քան 60 տարեկան է։ Ողջ կյանքի ընթացքում այս ալբատրոսը հավանաբար թռչել է 3–4 միլիոն կիլոմետր, ինչը հավասար է 4–6 անգամ Երկրից Լուսին և Լուսնից Երկիր ճանապարհ անցնելուն։

Հարավաֆրիկյան Հանրապետություն

Մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապրող կանանց մեկ երրորդը օգտագործում է սպիտակեցնող օճառներ և քսուքներ՝ մաշկի գույնը ավելի բաց դարձնելու համար։ Նման նյութերը վտանգավոր են և մի շարք երկրներում արգելված են։ Դրանք կարող են առաջացնել տարբեր տեսակի քաղցկեղներ, երիկամների հետ կապված խնդիրներ, դեպրեսիա, տագնապի զգացում, մաշկի ցան և սպիներ։