Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԱՊՐԻԼ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱՊՐԵԼ

Քանի որ հանգամանքները փոխվում են

Քանի որ հանգամանքները փոխվում են

«Ամեն կողմից ճնշված ենք, բայց նեղ դրության մեջ չենք, շփոթության մեջ ենք, բայց անելանելի վիճակում չենք» (2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 4։8

Ինքնասպանությունն անվանում են «ժամանակավոր խնդրի հավերժական լուծում»։ Որքան էլ դժվար լինի հավատալ, ամենածանր իրավիճակը, նույնիսկ այնպիսին, որը դու ի վիճակի չես փոխելու, գուցե ժամանակավոր լինի և անսպասելիորեն փոխվի դեպի լավը (տե՛ս  «Նրանց հանգամանքները փոխվեցին» շրջանակը)։

Եթե իրավիճակդ առայժմ չի փոխվում, փորձիր քո ներկա խնդիրներին նորերը չավելացնել՝ մտահոգվելով վաղվա օրվա մասին։ Հիսուսն ասաց. «Երբեք մի՛ մտահոգվեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը կունենա իր մտահոգությունները։ Ամեն օրվա համար բավական է ի՛ր նեղությունը» (Մատթեոս 6։34

Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե անհնար է, որ հանգամանքներդ փոխվեն։ Ենթադրենք՝ անբուժելի հիվանդություն ունես կամ գուցե հուսահատվել ես մեկ այլ պատճառով, օրինակ՝ ամուսնալուծության կամ հարազատի մահվան։

Նույնիսկ նման դեպքերում կարող ես ինչ-որ բան փոխել. քո վերաբերմունքը իրավիճակի հանդեպ։ Եթե սովորես իրավիճակն ընդունել այնպիսին, ինչպիսին որ կա, իրերին դրական տեսանկյունից կնայես (Առակներ 15։15)։ Նաև ավելի հավանական է, որ միջոցներ կփնտրես տոկալու տվյալ իրավիճակում և ծայրահեղ քայլերի չես դիմի։ Այդպիսով՝ կկարողանաս որոշ չափով վերահսկել իրավիճակը՝ փոխելով քո վերաբերմունքը (Հոբ 2։10

ՀԻՇԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Հնարավոր չէ մեկ քայլով բարձրանալ լեռը, դա պետք է անել քայլ առ քայլ։ Նույնը կարելի է ասել նաև քեզ հանդիպող բազմաթիվ խնդիրների մասին, որքան էլ դրանք մեծ թվան։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ ԱՅՍՕՐ։ Իրավիճակիդ մասին խոսիր որևէ մեկի հետ, օրինակ՝ ընկերոջդ կամ ընտանիքիդ անդամի, որը կարող է օգնել քեզ այդ հարցի վերաբերյալ ավելի հավասարակշռված տեսակետ ունենալու (Առակներ 11։14