Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԱՊՐԻԼ 2014

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱՊՐԵԼ

Քանի որ հույս կա

Քանի որ հույս կա

«Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (ՍԱՂՄՈՍ 37։11

Աստվածաշունչն ասում է, որ մարդու կյանքը «տագնապներով լի» է (Հոբ 14։1)։ Այսօր բոլորին էլ պատահում են մեծ ու փոքր դժբախտություններ։ Սակայն կան մարդիկ, որ անհույս վիճակում են և ավելի լավ ապագայի հույս չունեն։ Դու է՞լ ես նման իրավիճակում։ Եթե այո, ապա քեզ կարող է մխիթարել այն հույսը, որն Աստված իր Խոսքի միջոցով տալիս է ողջ մարդկությանը.

  • Աստվածաշունչը սովորեցնում է, որ Եհովա Աստված հրաշալի ապագա է պատրաստել մեզ համար (Ծննդոց 1։28

  • Եհովա Աստված խոստանում է, որ մեր երկիրը դրախտի կվերածի (Եսայիա 65։21–25

  • Այդ խոստումը անշուշտ կկատարվի։ Հայտնություն 21։3, 4-ում ասվում է.

    «Աստծու խորանը մարդկանց հետ է, և նա կբնակվի նրանց հետ։ Նրանք կլինեն իր ժողովուրդը, և ինքը՝ Աստված, նրանց հետ կլինի։ Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»։

Այդ հույսը լոկ պատրանք չէ։ Եհովա Աստված նպատակ ունի իրականություն դարձնելու այն, և դրա համար նա ունի և՛ զորություն, և՛ ցանկություն։ Աստվածաշնչյան այս հույսը վստահարժան է և հիմք է տալիս համոզվածությամբ ասելու, որ արժե՛ ապրել։

ՀԻՇԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Ժամանակ առ ժամանակ հույզերդ գուցե տակն ու վրա լինեն։ Սակայն աստվածաշնչյան հույսը կարող է օգնել քեզ հավասարակշռություն պահելու։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ ԱՅՍՕՐ։ Կարող ես իմանալ, թե ապագայի ինչ իրական հույս է տալիս Աստվածաշունչը։ Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն քեզ այդ հարցում։ Դու կարող ես դիմել նրանց կամ լրացուցիչ տեղեկություններ գտնել jw.org/hy-armn վեբ կայքում *։

^ պարբ. 11 Առաջարկ։ Այցելիր jw.org/hy-armn կայք, ապա ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ > ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ բաժինը։ Այնտեղ փնտրիր «դեպրեսիա» կամ «ինքնասպանություն» բառերը՝ ավելի շատ տեղեկություն գտնելու համար։

Իմացիր ավելին

Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը

Աստվածաշունչ ուսումնասիրելով միլիոնավոր մարդիկ գտնում են կյանքի կարևոր հարցերի պատասխանները։ Կուզե՞ս միանալ նրանց։

Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել ինձ, երբ վհատված եմ

Աստված առատաձեռնորեն երեք բան է տալիս, որ օգնի հաղթահարելու վհատության զգացումը։

Ի՞նչ է բարի լուրը

Իմացիր, թե ինչ լուր է հայտնում Աստված, և ինչ պետք է անենք մենք։