Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԱՊՐԻԼ 2014

 ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Կամբոջա

Այցելություն Կամբոջա

ԼՈՂԱՑՈՂ ԳՅՈՒՂԵՐ, աղմկոտ ու մարդաշատ շուկաներ, փողոցներ՝ մոտոցիկլետներով լեցուն, որոնցով տեղափոխում են ամեն ինչ՝ սկսած կենդանի հավերից մինչև սառնարաններ. սա ընդամենը մի դրվագ է Կամբոջայի աշխույժ կյանքից։

Կամբոջայի բնակիչները շատ ջերմ են, ընկերական և սերտ կապեր ունեն իրար հետ։ Ոչ պաշտոնական զրույցներում սովորաբար իրար դիմում են քույր, եղբայր, մորաքույր, հորեղբայր, տատիկ ու պապիկ բառերով, նույնիսկ եթե առաջին անգամ են հանդիպում։

Որոշ կամբոջացիներ ապրում են լողացող տներում, ոմանք էլ ապրում այնպիսի տներում, որոնք կառուցված են երկար փայտյա ձողերի կամ լողացող հարթակների վրա։ Կան նույնիսկ ջրի վրա կառուցված դպրոցներ, բժշկական կենտրոններ, շուկաներ և բենզալցակայաններ

Վիշապամիրգը հայտնի է Կամբոջայում

Կամբոջական խոհանոցում մեծ տեղ է զբաղեցնում բրինձը։ Ճաշը հիմնականում ընդգրկում է երեք կամ չորս կերակրատեսակ, հաճախ ապուր։ Կամբոջացիները շատ են սիրում ձուկ։ Սովորաբար, ճաշին միաժամանակ մատուցվում են քաղցր, թթու և աղի ուտեստներ։

Մոտ երկու հազար տարի առաջ Հնդկաստանից դեպի Չինաստան ուղևորվող վաճառականներն ու ճամփորդողները  սկսեցին հաճախ անցնել Կամբոջայի ափամերձ շրջաններով և մետաքս ու տարբեր մետաղներ փոխանակել համեմունքների, բուրավետ փայտի, փղոսկրի ու ոսկու հետ։ Ժամանակի ընթացքում կամբոջացիների վրա մեծ ազդեցություն թողեց Հնդկաստանի ու Չինաստանի մշակույթը, և երկրում սկսեցին ծաղկել հնդուիզմն ու բուդդայականությունը։ Այսօր բնակչության ավելի քան 90 տոկոսը բուդդայական է։

Կամբոջայում Եհովայի վկաները մարդկանց պատմում են աստվածաշնչյան բարի լուրը և օգնում են շատերին ճանաչելու Աստծուն «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի միջոցով, որն առկա է կամբոջերենով, ինչպես նաև մոտ 250 լեզուներով։

Կամբոջայում ավելի քան 1500 մարդ Աստվածաշունչ է ուսումնասիրում Եհովայի վկաների օգնությամբ։ Այդ մարդիկ գտել են տարբեր հարցերի պատասխաներ, օրինակ՝ «որտե՞ղ են գտնվում մահացածները» կամ «ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ»

«Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, որը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից, առկա է կամբոջերենով (տե՛ս նկարը)։