Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՄԱՐՏ 2014

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Օձի մաշկը

Օձի մաշկը

ՕՁԸ վերջույթներ չունի, ուստի տեղաշարժվելու համար նրան անհրաժեշտ է ամուր մաշկ, որը կդիմանա շարունակական շփմանը։ Օձի որոշ տեսակներ սողում են խորդուբորդ ծառաբների վրայով, իսկ այլ տեսակներ փորելով մտնում են կոշտ ավազի մեջ, այդուհանդերձ, նրանց մաշկը գրեթե չի վնասվում։ Ինչի՞ շնորհիվ է այն այդքան դիմացկուն։

Նկատի առնենք հետևյալը։ Օձի տարբեր տեսակներ ունեն տարբեր հաստության և կառուցվածքի մաշկ։ Սակայն բոլոր օձերն ունեն մեկ ընդհանրություն. նրանց մաշկը արտաքին կողմից կոշտ է, իսկ ներսի կողմից աստիճանաբար փափկանում է։ Ինչո՞վ է դա լավ։ «Եթե նյութը արտաքին կողմից կարծր է, իսկ ներսի կողմից՝ ճկուն, ապա այն կարող է իր վրա գործադրված ուժը բաշխել ավելի մեծ մակերեսի վրա»,— նշում է կենսաբան Մարի-Քրիստին Քլայնը։ Օձի մաշկի առանձնահատուկ կառուցվածքը հնարավորություն է տալիս, որ նրա մարմնի և գետնի միջև առաջանա բավականաչափ շփան ուժ, որպեսզի նա կարողանա տեղաշարժվել, և նման կառուցվածքի շնորհիվ սրածայր քարերից եկող ճնշումը հավասարապես է բաշխվում մաշկի վրա, այնպես որ մաշկը քիչ է վնասվում։ Մաշկի դիմացկունությունը շատ կարևոր է, քանի որ օձերը սովորաբար մաշկափոխվում են միայն երկու կամ երեք ամիսը մեկ։

Օձի մաշկի առանձնահատկություններով օժտված հումքերը կարող են օգտակար լինել բժշկության մեջ, օրինակ՝ ամուր ֆիքսացիա ունեցող և չափազանց դիմացկուն իմպլանտերի արտադրության մեջ։ Բացի այդ, եթե շարժիչների և փոխակրիչ մեքենաների (կոնվեյեր) մեխանիզմներն ունենան այնպիսի կառուցվածք, ինչպիսին օձի մաշկի կառուցվածքն է, ապա շրջակա միջավայրն աղտոտող ավելի քիչ քսուքներ կօգտագործվեն։

Ի՞նչ եք կարծում։ Օձի մաշկը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։