Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՓԵՏՐՎԱՐ 2014

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Ոգեհարցություն

Ոգեհարցություն

Սխա՞լ է արդյոք մահացածների հետ հաղորդակցվելը

«Ոգեհարցներին չդիմեք.... որպեսզի նրանց պատճառով անմաքուր չդառնաք» (Ղևտական 19։31

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Հասկանալի է, որ շատերն ուզում են հավաստիանալ, որ իրենց մահացած հարազատները չեն տառապում։ Ուստի թերևս ասեն. «Ի՞նչ սխալ բան կա ոգեհարցի կամ էքստրասենսի միջոցով մահացածի հետ հաղորդակցվելու մեջ։ Գուցե ոգեհարցը օգնի թեթևություն կամ մտքի խաղաղություն ունենալ»։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշնչի տեսակետը հստակ է մահացածների հետ հաղորդակցվելու վերաբերյալ։ Դա հնում տարածված սովորություն էր։ Օրինակ՝ Եհովա Աստծու կողմից Իսրայել ազգին տրված Օրենքում ասվում էր. «Ձեր մեջ չպետք է լինի.... ոգեհարցի.... հետ հաղորդակցվող կամ գուշակի հետ խորհրդակցող կամ էլ մեռելներին հարցուփորձ անող, որովհետև բոլոր նրանք, ովքեր անում են այս բաները, գարշելի են Եհովայի համար» (2 Օրենք 18։10–12)։ Աստվածաշունչը նաև ասում է, որ նրանք, ովքեր զբաղվում են ոգեհարցության որևէ ձևով, «Աստծու թագավորությունը չեն ժառանգի» (Գաղատացիներ 5։19–21

 Կարո՞ղ են մահացածները ազդեցություն ունենալ մարդկանց վրա

«Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Շատերն ասում են, որ մահացածները շարունակում են ապրել։ Այդպիսի մարդիկ գուցե փորձեն հաղորդակցվել մահացածների հետ՝ ինչ-որ տեղեկություն ստանալու կամ նրանց խաղաղեցնելու համար, որպեսզի իրենց հանգիստ թողնեն։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան չեն գիտակցում.... նրանց սերը, նրանց ատելությունն ու նրանց նախանձն [այն ամենը, ինչ նրանք զգում էին կենդանի ժամանակ] արդեն կորել են» (Ժողովող 9։5, 6)։ Ինչպես տեսնում ենք, Աստվածաշունչն ասում է, որ մահացածները չեն շարունակում ապրել։ Նրանք չեն կարող մտածել, գործել կամ երկրպագել Աստծուն։ «Մահացածները չեն գովաբանում [Աստծուն], և ոչ էլ լռության մեջ իջնողները»,— ասվում է Սաղմոս 115։17-ում։

Չէ՞ որ ոգեհարցները երբեմն ճիշտ տեղեկություններ են հայտնում

«Մի՞թե կենդանի եղողների համար մահացածներին պետք է դիմել» (Եսայիա 8։19

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Ոմանք ասում են, որ ոգեհարցները կարող են հայտնել այնպիսի տեղեկություն, որը կարող է իմանալ միայն մահացածը և նրա ընտանիքի անդամները կամ ընկերները։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«1 Սամուել» գրքի 28-րդ գլխում խոսվում է այն մասին, թե ինչպես անհավատարիմ Սավուղ թագավորը, անտեսելով Աստծու պատվերը, դիմեց մի կին ոգեհարցի։ Այդ ոգեհարցը խոսեց մեկի հետ, որն իբրև Աստծու մահացած ծառան էր՝ Սամուելը։ Բայց մի՞թե իրականում դա Սամուելն էր։ Ո՛չ, նա խոսում էր մի խաբեբայի հետ, որը ձևացնում էր, թե Սամուելն է։

Այդ խաբեբան չար ոգի էր՝ Սատանայի՝ «ստության հոր» համագործակիցը (Հովհաննես 8։44)։ Ինչո՞ւ են չար ոգիները, կամ՝ դևերը, ուզում ցույց տալ, թե մահացածները կենդանի են։ Նրանց նպատակն է վատաբանել Աստծուն և հեղինակազրկել նրա Խոսքը՝ Աստվածաշունչը (2 Տիմոթեոս 3։16

Սակայն դա չի նշանակում, թե մահացածների համար հույս չկա։ Աստվածաշունչը խոստանում է, որ բոլոր ննջեցյալները հարություն կառնեն ապագայում * (Հովհաննես 11։11–13; Գործեր 24։15)։ Այն նաև հավաստիացնում է, որ մեր մահացած հարազատները չեն տառապում։

^ պարբ. 16 Տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 7-րդ գլուխը՝ «Հույս, որ կարող ենք ունենալ մահացածների համար» վերնագրով։

Իմացիր ավելին

Կարո՞ղ է Սատանան ղեկավարել մարդուն

Ինչպե՞ս է Սատանան ազդեցություն բանեցնում մարդկանց վրա, և ինչպե՞ս կարող ես խուսափել նրա թակարդն ընկնելուց։