Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՓԵՏՐՎԱՐ 2014

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Միացյալ նահանգներ

«Ծխող աշխատողը գործատիրոջ վրա.... տարեկան միջին հաշվով 5816 դոլարով ավելի թանկ է նստում, քան չծխող աշխատողը»,— նշվում է «Նյու Յորք թայմս» թերթում։ Համաձայն Օհայոյի պետական համալսարանի մասնագետների հավաքած տեղեկությունների՝ այդ ֆինանսական կորստի պատճառ են հանդիսանում ծխելու համար արվող ընդմիջումները, առողջապահական մեծ ծախսերը և բացակայությունները։ Մեկ այլ գործոն է աշխատողի արդյունավետության նվազումը, որի պատճառը հավանաբար լինում է այն, որ ծխելը թողնելուց հետո անհատն ունենում է նիկոտինային կախվածության ախտանիշներ։

Իտալիա

«Եկեղեցին գնալով հեղինակազրկվում է, քանի որ քահանաներն ու հավատացյալները իրականում չեն անում այն, ինչ ասում են. նրանց խոսքերն ու գործերը չեն համապատասխանում իրար» (Ֆրանցիսկոս պապ)։

Մալայզիա

Մալայզիայի իշխանությունները հայտնաբերել են մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող 24 տոննա փղոսկր (ավելի քան 1000 ժանիք), որը թաքցված է եղել երկու կոնտեյներներով փոխադրվող կարմրածառի տախտակների մեջ։ Բնապահպաններն ասում են, որ դա երբևէ կատարված ամենախոշոր առգրավումն է եղել։ Բեռը դուրս էր բերվել Տոգոյից և տեղափոխվում էր Չինաստան։

Աֆրիկա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2012թ. մի հաշվետվության համաձայն՝ մահացության դեպքերի 63 տոկոսի պատճառը եղել են վարակիչ հիվանդությունները, հատկապես ստամոքսաղիքային հիվանդությունները, ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ը, մալարիան, տուբերկուլյոզը և մանկական հիվանդությունները։

Ավստրալիա

Երեխաների շրջանում շատ տարածված են այն խաղերը, որոնք իրենց բնույթով նման են մոլեխաղերի ու նախատեսված են սմարթֆոնների և այլ սարքերի համար։ Մի քանիսը նման են խաղատների խաղերին, բայց դրանք խաղալիս հաղթելը շատ ավելի հեշտ է։ Կառավարության կողմից ներկայացված մի տեղեկագրում նախազգուշացվում է, որ այդպիսի խաղերի պատճառով մոլեխաղը կարող է ընդունելի բան դառնալ երեխաների համար «և նրանք ապագայում գուցե դառնան խաղամոլներ»։