Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒՆՎԱՐ 2014

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Արարչագործություն

Արարչագործություն

Արդյո՞ք Աստված Երկիրը ստեղծել է 24-ժամյա 6 օրերի ընթացքում, ինչպես ասում են որոշ կրեացիոնիստներ

«Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստված տիեզերքը, այդ թվում Երկիրը ստեղծել է շատ վաղուց՝ անհայտ ժամանակ՝ «սկզբում», ինչպես ասվում է Ծննդոց 1։1-ում։ Այսօր գիտնականները ընդունում են, որ տիեզերքը սկիզբ է ունեցել։ Գիտական վերջին հաշվարկները ցույց են տալիս, որ տիեզերքը գոյություն ունի մոտ 14 միլիարդ տարի։

Աստվածաշնչում խոսվում է արարչագործական վեց «օրերի» մասին։ Սակայն այնտեղ չի նշվում, թե դրանք 24-ժամյա օրեր են եղել (Ծննդոց 1։31)։ Աստվածաշնչում «օր» բառը օգտագործվում է տարբեր տևողության ժամանակահատվածների համար։ Օրինակ՝ արարչագործության ամբողջ ժամանակահատվածի մասին Աստվածաշնչում նշվում է. «Այն օրը, երբ Եհովա Աստված արարեց [երկինքն ու երկիրը]» (Ծննդոց 2։4)։ Ակներևաբար, արարչագործական «օրերը» տևել են հազարավոր տարիներ (Սաղմոս 90։4

ԻՆՉՈՒ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՄԵԶ։

Կրեացիոնիստների սխալ գաղափարները գուցե պատճառ լինեն, որ անհատը ընդհանրապես մերժի Աստվածաշունչը։ Բայց եթե այն իրականում հավաստի տեղեկություններ է պարունակում արարչագործության մասին, ապա մենք կարող ենք օգուտներ քաղել իմաստության այդ գանձարանից (Առակներ 3։21

 Աստված էվոլյուցիայի միջոցո՞վ է երկրի վրա ստեղծել կյանքը

«Աստված ասաց. «Թող երկիրը կենդանի հոգիներ տա՝ ըստ իրենց տեսակի»» (Ծննդոց 1։24

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստված ոչ թե ստեղծել է կյանքի պարզ մի ձև և հետո թույլ տվել, որ զարգանալով այն վերածվի ավելի բարդ ձևերի, այլ ստեղծել է բույսերի ու կենդանիների հիմնական տեսակները, որոնք հետագայում բազմացել են՝ «ըստ իրենց տեսակի» (Ծննդոց 1։11, 21, 24)։ Մինչ օրս շարունակվող այդ պրոցեսի շնորհիվ ողջ երկիրը լցվել է կյանքի այն նույն տեսակներով, որ Աստված սկզբում էր ստեղծել (Սաղմոս 89։11

Աստվածաշունչը կոնկրետ չի նշում, թե մի տեսակի քանի տարատեսակներ կարող են առաջանալ, ինչպես տեղի է ունենում այն դեպքում, երբ միևնույն տեսակի կենդանիները խաչասերվում են և հարմարվում իրենց միջավայրին։ Թեև ոմանք հարմարվողականության պրոցեսները համարում են էվոլյուցիայի ձև, սակայն իրականում դրանց արդյունքում կյանքի նոր տեսակ չի առաջանում։ Ժամանակակից հետազոտությունները հաստատում են, որ հսկայական ժամանակահատվածում բույսերի և կենդանիների հիմնական տեսակները չնչին փոփոխության են ենթարկվել։

ԻՆՉՈՒ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՄԵԶ։

Քանի որ Աստվածաշունչը գիտական տեսանկյունից ճշգրիտ կերպով է նկարագրում կյանքի հիմնական տեսակների ծագումը, դա հավաստիացնում է, որ այն արժանահավատ է նաև այլ բնագավառներում, օրինակ՝ պատմական և մարգարեական տեղեկությունների հարցում։

Որտեղի՞ց է առաջացել տիեզերքի մատերիան

«Իմ ձեռքերն են տարածել երկինքը» (Եսայիա 45։12

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստված անսպառ զորության, կամ՝ էներգիայի Աղբյուրն է (Հոբ 37։23)։ Այս միտքը շատ կարևոր է, քանի որ գիտնականները հասկացել են, որ էներգիան կարող է փոխակերպվել մատերիայի։ Աստվածաշնչում նշվում է, որ Աստված է Աղբյուրը այն «անսպառ հզոր ուժի», որով ստեղծվել է տիեզերքը (Եսայիա 40։26)։ Աստված խոստանում է, որ իր զորության միջոցով հոգ կտանի ստեղծագործությանը։ Աստվածաշնչում Լուսնի, Արևի և աստղերի մասին ասվում է. «[Աստված] հաստատեց նրանց դարեդար, հավիտյան» (Սաղմոս 148։3–6

ԻՆՉՈՒ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՄԵԶ։

Մի առիթով աստղագետ Ալան Սանդեյջն ասել է. «Գիտությունը չի կարող պատասխանել խորիմաստ հարցերին։ Երբ հարցնում ես, թե որն է ամեն բանի գոյության պատճառը, տեսնում ես, որ գիտությունն անզոր է»։ Աստվածաշունչը ոչ միայն տալիս է արարչագործության վերաբերյալ այնպիսի բացատրություններ, որոնք ներդաշնակ են գիտությանը, այլև պատասխանում է այն հարցերին, որոնց չի կարողանում պատասխանել գիտությունը, օրինակ՝ որն է Աստծու նպատակը երկրի և մարդկության առնչությամբ *։

^ պարբ. 16 Ավելի շատ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Իմացիր ավելին

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Աստվածաշնչում ասվում է, թե ինչու է Աստված ստեղծել երկիրը, երբ վերջ կդրվի տառապանքին, և ինչ է ապագայում սպասվում երկրին և նրա բնակիչներին։

Ո՞վ է Աստված

Աստված անուն ունի՞։ Նա հոգ տանո՞ւմ է մեր մասին։