Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Դեկտեմբեր 2013

 ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Բրազիլիա

Այցելություն Բրազիլիա

Ֆեյժոադան ավանդական բրազիլական համեղ ուտեստ է

Սղոցակտուց

ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ սկզբում ապրել են հողագործությամբ, որսորդությամբ ու հավաքչությամբ զբաղվող մարդիկ։ Պորտուգալացի ծովագնացներն իրենց հետ Բրազիլիա են բերել կաթոլիկությունը, որից հետո շատ եկեղեցիներ ու մատուռներ են կառուցվել։ Դրանցից մի քանիսը զարդարված են եղել ոսկեպատ ճոխ փայտե քանդակներով։

16-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի կեսերը ստրուկներ փոխադրող նավերով չորս միլիոն աֆրիկացիներ են բերվել Բրազիլիա՝ դաշտերում աշխատելու։ Նրանք իրենց հետ բերել են ծեսեր, որոնցից առաջ են եկել այնպիսի կրոնական ուղղություններ, ինչպիսիք են մակումբան և կանդոմբլեն։ Աֆրիկացիների ազդեցությունն ակնհայտ երևում է նաև բրազիլական երաժշտության, պարերի և կերակրատեսակների մեջ։

Ավանդական ուտեստներից է ֆեյժոադան, որը պորտուգալական կերակրատեսակի փոփոխված տարբերակ է։ Այն մսով և սև լոբով պատրաստված սոուս է և մատուցվում է բրնձի ու տերևակաղամբի հետ։ 19-րդ և 20-րդ դարերում Բրազիլիայում բնակություն հաստատեցին  նաև միլիոնավոր արտագաղթյալներ Եվրոպայից (հիմնականում Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից և Իսպանիայից), Ճապոնիայից և այլ վայրերից։

Ներկայումս Բրազիլիայում կան մոտ 750000 Եհովայի վկաներ, որոնք ծառայում են 11000-ից ավելի ժողովներում և անցկացնում են ավելի քան 800000 Աստվածաշնչի ուսումնասիրություններ։ Հանդիպումների անցկացման վայրեր ունենալու համար 31 ճամփորդող շինարարական խմբեր օգնում են տեղի Վկաներին կառուցելու կամ վերանորոգելու տարեկան 250–300 Թագավորության սրահներ։ 2000 թվականի մարտից ի վեր 3647 այդպիսի նախագծեր են իրականացվել։

ԳԻՏԵԻ՞Ր ԱՐԴՅՈՔ

Ամազոնն աշխարհի ամենաջրառատ գետն է, և նրա երկարությունը մոտ 6 400 կմ է

Ամազոն գետի ավազանում է գտնվում ամենաընդարձակ խոնավ անտառը