Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈԿՏԵՄԲԵՐ 2013

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Դեպրեսիա

Դեպրեսիա

Ինչ է դեպրեսիան

«Ես կորցրել եմ հանգիստս, մինչև գետին կորացել եմ, ամբողջ օրը շրջում եմ վշտացած» (Սաղմոս 38։6

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ տրամադրության անկում են ունենում, սակայն դեպրեսիան տևական հիվանդություն է, որն անդրադառնում է մարդու ամենօրյա կյանքի վրա։ Հարկ է նշել, սակայն, որ ոչ բոլոր մասնագետներն են համաձայնության գալիս այն հարցում, թե որն է պարզապես տրամադրության անկումը և որը՝ դեպրեսիա հիվանդությունը։ Բայց վստահությամբ կարող ենք ասել, որ ոմանք բացասական զգացումներ են ունենում, որոնք երբեմն ուղեկցվում են թերարժեքության կամ մեղավորության զգացումով։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստվածաշնչում խոսվում է բազմաթիվ տղամարդկանց ու կանանց մասին, ովքեր բացասական զգացումներ են ունեցել։ Օրինակ՝ կարդում ենք, որ Աննան «տրտմած էր հոգով». արտահայտություն, որը թարգմանվել է նաև «սիրտը կոտրված» և «խորապես վշտացած» (1 Սամուել 1։10)։ Իսկ մի անգամ Եղիա մարգարեն այնքան էր վհատվել, որ մահ խնդրեց Աստծուց (1 Թագավորներ 19։4

Պողոս առաքյալը առաջին դարի քրիստոնյաներին հորդորել էր «սփոփել վհատված հոգիներին» (1 Թեսաղոնիկեցիներ 5։14)։ Մի աշխատության մեջ ասվում է, որ «վհատված հոգիներ» արտահայտությունը կարող է վերաբերել նրանց, ովքեր «ժամանակավորապես սթրես են ապրում»։ Փաստորեն, երբեմն նույնիսկ Աստծու հավատարիմ ծառաներն են վհատվել։

 Դեպրեսիայի պատճառը

«Բոլոր ստեղծվածները հառաչում են և ցավի մեջ են» (Հռոմեացիներ 8։22

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստվածաշունչն ասում է, որ հիվանդությունը առաջին մարդկային զույգի ըմբոստության հետևանքն է։ Սաղմոս 51։5-ում կարդում ենք. «Անօրենությամբ եմ ծնվել երկունքի ցավերի մեջ, և մորս հղիության պահից սկսած՝ ես մեղքի մեջ եմ»։ Իսկ Հռոմեացիներ 5։12-ում գրված է. «Մեկ մարդու [Ադամի] միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին»։ Բոլորս Ադամից անկատարություն ենք ժառանգել, այդ պատճառով հիվանդանում ենք ֆիզիկապես և զգացապես։ Այդ պատճառով, ինչպես Աստվածաշունչն է ասում, «բոլոր ստեղծվածները հառաչում են և ցավի մեջ են» (Հռոմեացիներ 8։22)։ Սակայն Աստծու Խոսքը այնպիսի հույս է տալիս, որ ոչ մի բժիշկ չի կարող տալ. խաղաղ նոր աշխարհում ապրելու հույս, որտեղ չեն լինի հիվանդություններ, այդ թվում նաև դեպրեսիա (Հայտնություն 21։4

Ինչպես պայքարել դեպրեսիայի դեմ

«Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա» (Սաղմոս 34։18

ԻՆՉՈՒ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՄԵԶ

Դու չես կարող փոխել հանգամանքներդ, և երբեմն վատ բաները թերևս ազդեն քեզ վրա (Ժողովող 9։11, 12)։ Սակայն կարող ես գործնական քայլեր ձեռնարկել, որպեսզի բացասական զգացումները չտիրեն քեզ։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստծու Խոսքում գրված է, որ հիվանդները բժշկի կարիք ունեն (Ղուկաս 5։31)։ Ուստի եթե շարունակ տրամադրության անկում ես ունենում, սխալ չէ դիմել բժշկի։ Աստվածաշունչը նաև կարևորում է աղոթքի դերը։ Օրինակ՝ Սաղմոս 55։22-ում ասվում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ։ Երբեք թույլ չի տա, որ արդարը սասանվի»։ Աղոթքը պարզապես թեթևացում ստանալու միջոց չէ. դա հաղորդակցություն է Եհովա Աստծու հետ, ով «մոտ է սրտով կոտրվածներին» (Սաղմոս 34։18

Քեզ կօգնի նաև մտերիմ ընկերոջ հետ զգացմունքներիդ մասին խոսելը (Առակներ 17։17)։ Դանիելան, որը Եհովայի վկա է, ասում է. «Հավատակիցներիցս մեկը նրբանկատորեն մղեց ինձ խոսելու իր հետ իմ դեպրեսիայի մասին։ Տարիներ շարունակ խուսափում էի այդ մասին խոսելուց, բայց հետո հասկացա, որ դրա կարիքը շատ ունեի։ Չէի սպասում, որ զրույցից հետո այդքան մեծ թեթևություն կզգամ»։

Իմացիր ավելին

Ի՞նչ պետք է իմանաք հոգեկան խանգարումների մասին

Ինը քայլեր, որոնք կօգնեն հաջողությամբ պայքարելու հոգեկան խանգարման դեմ։