Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈԿՏԵՄԲԵՐ 2013

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Իտալիա

2011թ.-ին Իտալիայում ավելի շատ հեծանիվներ են վաճառվել, քան մեքենաներ։ Հնարավոր պատճառներից են տնտեսական ճգնաժամը, վառելանյութի և մեքենաների վերանորոգման գինը։ Բացի այդ, հեծանվի ծախսը մեծ չէ, դրանով երթևեկելը հեշտ է և հարմար։

Հայաստան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ Հայաստանի կառավարությունը խախտել է 17 Եհովայի վկա երիտասարդ տղաների իրավունքները՝ ձերբակալելով նրանց, քանի որ վերջիններս հրաժարվել են զինվորական մարմինների վերահսկողության ներքո այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կատարելուց։ Կառավարությունը պարտավորվեց այդ 17 հոգուն բարոյական վնասի և փաստաբանական ծախսերի դիմաց հատուցում վճարել։

Ճապոնիա

Սոցիալական ցանցերում շփվելու հետևանքով հանցագործության զոհ դարձած երեխաների 63 տոկոսին ծնողները չէին զգուշացրել հնարավոր վտանգների մասին։ 599 դատաքննությունների ժամանակ պարզ դարձավ, որ հանցագործների 74 տոկոսը այդ կայքերից օգտվել է երեխաների հետ սեքսով զբաղվելու նպատակով։

Չինաստան

Ճանապարհային խցանումները թեթևացնելու նպատակով մեծ քաղաքներում կրճատվում է նոր մեքենաների գրանցման թիվը։ Օրինակ՝ Պեկինում ամեն տարի գրանցվելու է ամենաշատը 240000 մեքենա։ 2012թ. օգոստոսին մոտ 1050000 մարդ մասնակցեց վիճակահանությամբ նոր մեքենա գրանցելու խաղարկությանը, և շահեց միայն 19926 հոգի, այսինքն՝ 53 հոգուց մեկը։