Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՍԵՊՏԵՄԲԵՐ 2013

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Մինչամուսնական սեքս

Մինչամուսնական սեքս

Մինչամուսնական սեքսը սխա՞լ է

«Սա է Աստծու կամքը.... որ հեռու մնաք պոռնկությունից» (1 Թեսաղոնիկեցիներ 4։3

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Որոշ մշակույթներում հանդուրժելի են չամուսնացած չափահաս անհատների միջև փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերությունները։ Կան երկրներ էլ, որտեղ թույլատրելի է, որ դեռահասները որոշ բնույթի ինտիմ հարաբերություններ ունենան իրար հետ։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստվածաշնչում օգտագործված «պոռնկություն» բառը վերաբերում է արտամուսնական տարբեր բնույթի սեռական հարաբերություններին։ Աստված պատվիրում է իր երկրպագուներին «հեռու մնալ պոռնկությունից» (1 Թեսաղոնիկեցիներ 4։3)։ Պոռնկությունը դասվում է այնպիսի լուրջ մեղքերի շարքին, ինչպիսիք են շնությունը, ոգեհարցությունը, հարբեցողությունը, կռապաշտությունը, սպանությունը և գողությունը (1 Կորնթացիներ 6։9, 10; Հայտնություն 21։8

ԻՆՉՈՒ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՄԵԶ

Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ «Աստված դատելու է պոռնիկներին ու շնացողներին» (Եբրայեցիներ 13։4)։ Հնազանդվելով Աստծու օրենքներին, այդ թվում նաև բարոյականությանը վերաբերող օրենքներին՝ ցույց ենք տալիս մեր սերը Եհովա Աստծու հանդեպ (1 Հովհաննես 5։3)։ Իսկ նա օրհնում է նրանց, ովքեր պահում են իր պատվիրանները (Եսայիա 48։18

 Սխա՞լ են չամուսնացած անհատների միջև որևէ բնույթի ինտիմ հարաբերությունները

«Թող պոռնկություն և ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն նույնիսկ չհիշատակվեն ձեր մեջ» (Եփեսացիներ 5։3

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Շատերը կարծում են, որ ինտիմ հարաբերությունները սխալ չեն, եթե սեռական ակտ տեղի չի ունենում։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Խոսելով անբարոյության մասին՝ Աստվածաշունչը նշում է ոչ միայն պոռնկության, այլև «անմաքրության» և «անառակ վարքի» մասին (2 Կորնթացիներ 12։21)։ Ինչ խոսք, գոյություն ունեն արտամուսնական տարբեր բնույթի ինտիմ հարաբերություններ, որոնց ժամանակ սեռական ակտ չի լինում, սակայն, միևնույնն է, դրանք հաճելի չեն Աստծուն։

Աստվածաշնչում նշվում է, որ ինտիմ հարաբերություններ պետք է լինեն միայն իրար հետ ամուսնացած տղամարդու և կնոջ միջև։ Աստվածաշունչը նաև դատապարտում է «անհագ սեռական կիրքը» (1 Թեսաղոնիկեցիներ 4։5)։ Ի՞նչ է դա նշանակում։ Նկատի առնենք մի օրինակ, որը կարող է վերաբերել թե՛ կնոջը, թե՛ տղամարդուն. կինը գուցե նպատակ չունի սեռական հարաբերություն ունենալու իր ընկերոջ հետ, սակայն այլ տեսակի ինտիմ հարաբերություններ է ունենում։ Ուստի նրանք անհագ ցանկությամբ, կամ՝ «անհագ սեռական կրքով» են լցվում մի բանի հանդեպ, ինչը իրենց չի պատկանում։ Նման սեռական «ագահությունը» դատապարտվում է Աստվածաշնչում (Եփեսացիներ 5։3–5

Ինչպե՞ս կարող ես խուսափել սեռական անբարոյությունից

«Փախե՛ք պոռնկությունից» (1 Կորնթացիներ 6։18

ԻՆՉՈՒ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՄԵԶ

Համաձայն Աստվածաշնչի՝ նրանք, ովքեր մինչամուսնական սեռական հարաբերություններ են ունենում, կանգնում են Աստծու հետ ունեցած իրենց փոխհարաբերությունները կորցնելու վտանգի առաջ (Կողոսացիներ 3։5, 6

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստվածաշունչը պատվիրում է «փախչել պոռնկությունից» (1 Կորնթացիներ 6։18)։ Սա նշանակում է, որ անհատը պետք է հնարավորինս հեռու մնա ցանկացած բանից, ինչը կարող է նրան անբարոյություն գործելու գայթակղության առաջ կանգնեցնել (Առակներ 22։3)։ Օրինակ՝ բարոյապես մաքուր մնալու համար անչափ կարևոր է խուսափել այնպիսի մարդկանց հետ շփվելուց, որոնք արհամարհում են սեռական հարաբերություններին վերաբերող Աստծու չափանիշները։ Աստվածաշունչը զգուշացնում է. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի» (Առակներ 13։20

Անբարո բաների մասին մտածելը նույնպես կարող է անբարոյության տանել (Հռոմեացիներ 8։5, 6)։ Ուստի իմաստուն կլինի խուսափել այնպիսի երաժշտությունից, ֆիլմերից, տպագրված նյութերից կամ ցանկացած բանից, ինչը անպարկեշտ ձևով է ներկայացնում սեռական հարաբերությունները կամ դրդում է այնպիսի սեռական վարք դրսևորելու, ինչը հաճելի չէ Աստծուն (Սաղմոս 101։3

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Կարո՞ղ ենք միասին ապրել նախքան ամուսնանալը

Իմացիր, թե ինչ է ասում Աստվածաշունչը սիրո, սեքսի և միասին ապրելու մասին։