Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՍԵՊՏԵՄԲԵՐ 2013

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Կայսերական պինգվինի փետրավոր վերարկուն

Կայսերական պինգվինի փետրավոր վերարկուն

ԿԱՅՍԵՐԱԿԱՆ պինգվինը կարողանում է զարմանալի արագությամբ ջրի մեջ լողալով դուրս ցատկել սառույցի վրա։ Ինչպե՞ս է դա նրան հաջողվում։

Կայսերական պինգվինի փետուր

Նկատի առնենք հետևյալը։ Կայսերական պինգվինի փետուրների արանքում օդ է հավաքվում։ Դա ոչ միայն ջերմամեկուսիչի դեր է տանում՝ պաշտպանելով նրան սաստիկ ցրտից, այլև հնարավորություն է տալիս ջրում շարժվելու երկու կամ երեք անգամ ավելի արագ, քան կկարողանար առանց դրա։ Ինչպե՞ս։ Ծովային կենսաբանները այն կարծիքին են, որ դա տեղի է ունենում փետուրների արանքից դուրս եկող պղպջակների շնորհիվ, որոնք նվազեցնում են փետուրների շփումը ջրի հետ և այդպիսով մեծացնում պինգվինի շարժման արագությունը։

Ինժեներները ուսումնասիրություններ են անում, թե ինչպես կարող են պղպջակների միջոցով նվազեցնել նավի շփումը ջրի հետ, որպեսզի այն ավելի արագ ընթանա։ Նրանք ցանկանում են ստեղծել ծակոտկեն թաղանթ, կամ՝ ցանց՝ փորձելով կրկնօրինակել պինգվինի հրաշք վերարկուն, սակայն ընդունում են, որ դա բավականին դժվար է։

Ի՞նչ ես կարծում։ Կայսերական պինգվինի փետրավոր վերարկուն էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։