Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Հուլիս 2013

Զարմանահրաշ ավազաբլրային կատու

Զարմանահրաշ ավազաբլրային կատու

Երկու ամիս տևող հղիությունից հետո ավազաբլրային կատուն կարող է ունենալ միջին հաշվով երեք ձագ

ՉՈՐ անապատի խորքում գիշերվա խավարում ավազաբլրային (բարխանային) կատուն դուրս է գալիս իր բնից և մի պահ կանգ առնում։ Նայում է իր շուրջը և ականջ դնում։ Ապա գրեթե գետնին կպած, գաղտագողի սկսում է անձայն շրջել ավազներում։

Հանկարծ ավազաբլրային կատուն ցատկում է իր անզգույշ զոհի՝ ավազամկան վրա։ Որսը շարունակվում է ողջ գիշեր. կատուն ժամանակ առ ժամանակ ցատկում է որս բռնելու համար։ Եթե նա ավելի շատ որս է բռնում, քան կարողանում է ուտել, ավազով ծածկում է ավելացածը։ Վաղ առավոտյան կատուն վերադառնում է իր բույնը և օրվա ընթացքում հազվադեպ է դուրս գալիս բնից։ Նկատի առնենք այս զարմանահրաշ կենդանու առանձնահատկություններից մի քանիսը։

  • Նրա սուր լսողությունը օգնում է գտնելու որսին, նույնիսկ եթե այն ավազի տակ է

  • Զուգընկեր գտնելու համար որձը հաչոցի նմանվող սուր ձայներ է արձակում։ Էգը իր սուր լսողության շնորհիվ լսում է այդ կանչը մեծ հեռավորության վրա

  • Ավազաբլրային կատվի թաթերի մազածածկույթը օգնում է, որ կենդանին չխրվի ավազի մեջ, և պաշտպանում է թաթերը չափազանց տաք ավազի ջերմությունից

  •  Կատվի ականջի ներսի մակերեսը պատված է հաստ սպիտակ մազիկներով, որոնք պաշտպանում են նրա ականջները քամու բարձրացած ավազից

  • Կատվի հետքերով գնալը շատ դժվար է, քանի որ նրա թաթերի բարձիկները պատված են խիտ մազածածկույթով, որի շնորհիվ նրա ոտնահետքերը գրեթե չեն երևում

  • Ավազաբլրային կատուն առանց ջրի կարող է ապրել՝ ջրի կարիքը լրացնելով իր կերած որսից

  • Կարակում անապատում ավազի ջերմաստիճանը կարող է հասնել 80°C-ի։ Իսկ երբեմն օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -25°C