Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒՆԻՍ 2013

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Սապատավոր կետի լողաթևը

Սապատավոր կետի լողաթևը

ՍԱՊԱՏԱՎՈՐ ԿԵՏԸ ավելի մեծ ու ավելի ծանր է, քան քաղաքային ավտոբուսը։ Այնուհանդերձ, այս վիթխարի կաթնասունը սուզվելիս և շրջադարձ կատարելիս շատ ճկուն է։ Ինչպե՞ս սապատավոր կետը կարող է այսքան թեթևաշարժ լինել։ Գաղտնիքը մասամբ նրա լողաթևերի վրա եղող պալարների մեջ է։

Նկատի առնենք հետևյալը։ Կետազգիներից շատերը այնպիսի լողաթևեր ունեն, որոնց առջևի ծայրը հարթ է։ Սակայն սապատավոր կետը տարբերվում է. նրա լողաթևերի առջևի ծայրին առանձնակի մեծ պալարներ կան։ Երբ նա լողում է, ջուրը անցնում է պալարների վրայով ու բազմաթիվ ջրապտույտների վերածվում։ Պալարները ուղղում են ջրի հոսքը և տուրբուլենտություն, այսինքն՝ ցնցումներ առաջ բերում։ Այդ «տուրբուլենտային էֆեկտը» կետին ավելի մեծ վերամբարձ ուժ է հաղորդում՝ հնարավորություն տալով նրան բարձր անկյան տակ անմիջապես թեքելու իր լողաթևերը։ Բարձր անկյան տակ այդ պալարները նաև նվազեցնում են ջրի դիմադրությունը, ինչը շատ օգտակար է սապատավոր կետի երկար լողաթևերի համար, որոնցից յուրաքանչյուրը նրա մարմնի երկարության մոտ մեկ երրորդն է կազմում։

Հետազոտողները կետի այս առանձնահատկությունը կիրառում են պատրաստելու համար ավելի արդյունավետ ղեկեր նավերի համար, ջրային տուրբիններ, հողմաղացներ և ուղղաթիռի պտուտակներ։

Ի՞նչ ես կարծում։ Արդյոք սապատավոր կետի լողաթևը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։