Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Հունիս 2013

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

ԱՇԽԱՐՀ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եկել է այն եզրահանգման, որ դիզելով աշխատող մեքենաների ծուխը շնչելը «մեծացնում է թոքերի քաղցկեղով» և հնարավոր է նաև միզապարկի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը։

Անտարկտիդա

Ծովի հատակի նստվածքում հայտնաբերված բրածոյի վերածված ծաղկափոշիները և սպորները բացահայտեցին, որ շատ տարիներ առաջ Անտարկտիդայում աճել են արմավենիներ և ուրիշ մերձարևադարձային ծառեր, որոնք հիմա աճում են միայն արևադարձային շրջաններում։ Այսպես կոչված «էոցենյան ջերմոցի դարաշրջանում» ձմեռը մեղմ էր և «խիստ ցուրտ չէր», իսկ ջերմաստիճանը բևեռներում շատ չէր տարբերվում հասարակածի ջերմաստիճանից։

Իռլանդիա

2012թ.-ին Իռլանդիայի կաթոլիկ քահանաների ասոցիացիան հաշվետվություն հրատարակեց, որում նշվում էր, որ այդ երկրում հարցմանը մասնակցած կաթոլիկների 87 տոկոսը կարծում է, թե քահանաներին պետք է թույլ տրվի ամուսնանալ։ 77 տոկոսի կարծիքով՝ կանանց պետք է թույլ տրվի քահանա ձեռնադրվել։

Աֆրիկայի սուբ-սահարյան պետություններ և Հարավարևելյան Ասիա

Հակամալարիային դեղամիջոցների քիմիական վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ որոշ տարածքներում դեղերն այնքան ցածրորակ են կամ կեղծ, որ որևէ ներգործություն չեն ունենում։ Հարավարևելյան Ասիայում դեղերի նմուշների 36 տոկոսի ստուգման ժամանակ պարզվել է, որ դրանք կեղծված են, իսկ Աֆրիկայի սուբ-սահարյան պետություններում կեղծված են նմուշների 20 տոկոսը։

Սալվադոր

2012թ. ապրիլի կեսերին պետական պաշտոնյաները հայտարարեցին, որ Սալվադորում գրանցվել է երեք տարվա մեջ առաջին օրը, երբ սպանություն չի գործվել։ Թմրադեղերի օգտագործման պատճառով 2011-ին երկրում 100000-ից 69-ը սպանվել է. սա աշխարհի ամենավատ ցուցանիշներից մեկն է։