Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒՆԻՍ 2013

 ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Պանամա

Այցելություն Պանամա

ՊԱՆԱՄԱՆ հայտնի է իր ջրանցքով՝ ջրային մի ուղի, որը կապում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները։ Ու քանի որ այն միացնում է Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան, նաև միավորում է ժողովուրդներին։ Պանաման բազմաթիվ ռասաների ու մշակույթների բնօրրանն է։ Բնակչության մեծ տոկոսը արմատական բնակիչների ու եվրոպացի վերաբնակների հետնորդների խառնուրդ է։

ԳԻՏԵԻ՞Ր ԱՐԴՅՈՔ։ Պանամական ոսկե գորտը (Atelopus zeteki) թափահարում է վերջույթները, որ գրավի ապագա զուգընկերոջը և վախեցնի մրցակիցներին

Երբ 1501-ին իսպանացի նվաճողները հասան Պանամա, նրանք տեղաբնակների բազմաթիվ համայնքներ գտան, որոնցից շատերը դեռ գոյություն ունեն։ Դրանցից մեկը կունան է։ Կունա ցեղի ներկայացուցիչները ապրում են Սան Բլաս արշիպելագի բնիկների տարածքում և Կարիբյան ծովի ափի երկայնքով՝ Պանամայի  և Կոլումբիայի միջև եղող սահմանի մոտ։ Նրանք որսորդությամբ են զբաղվում, ձուկ են բռնում գերանից փորված կանոեներով և իրենց համար մթերք են աճեցնում։

Կունա ցեղի համայնքում, երբ տղամարդն ամուսնանում է, գնում է ապրելու իր կնոջ մեծ ընտանիքի հետ և աշխատում է նրանց համար։ Իսկ երբ ժամանակի ընթացքում կինը աղջիկ է ունենում տղամարդը իր ընտանիքի հետ հեռանում է կնոջ հարազատներից և առանձին ապրում։

Պանամայում կա Եհովայի վկաների մոտ 300 ժողով։ Հանդիպումները, իսպաներենից բացի, անցկացվում են նաև չինարենով, անգլերենով, գուջարաթիով, կունայով, հաիթյան կրեոլով, նգաբերենով և պանամական ժեստերի լեզվով։