Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Մայիս 2013

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Օֆիուրի «տեսնող» կմախքը

Օֆիուրի «տեսնող» կմախքը

ԾՈՎԱԽՈՒԹԵՐՈՒՄ բնակվող օֆիուրը (Ophiocoma wendtii) իր պատյանի վրա ունի մի ապշեցուցիչ զրահ։ Կմախքի այդ մասը պատված է միկրոսկոպիկ լինզաներով, որոնք նրա զրահը վերածում են բարդ աչքի։

Կմախքի բյուրեղյա բշտիկները բարձրորակ միկրոլինզաներ են

Նկատի առնենք հետևյալը։ Երբ գիտնականները ուսումնասիրեցին օֆիուրի կմախքը, տեսան, որ այն «ծածկված է խիտ-խիտ դասավորված բյուրեղյա բշտիկներով, որոնցից յուրաքանչյուրը մարդու մազից ավելի բարակ է»,— ասվում է «Natural History» ամսագրում։ Բյուրեղյա այդ բշտիկները, որոնք կազմված են կալցիումի կարբոնատից (կալցիտ), իրականում բարձրորակ միկրոլինզաներ են։ Միկրոլինզաների թաղանթը ֆոկուսի է բերում լույսը այն հյուսվածքների վրա, որոնց անմիջապես տակ գտնվող ֆոտոզգայուն նյարդերը կլանում են լույսը։ Լինզաների չափը հենց այնպիսին է, ինչպիսին որ անհրաժեշտ է ցանկալի պատկեր առաջ բերելու համար։

Ըստ քիմիկոս Ջոաննա Այզենբերգի՝ օֆիուրի՝ երկու նպատակի ծառայող պատյանը «կարևոր սկզբունք է պարունակում. կենսաբանության մեջ մատերիաները հաճախ օպտիմացված են բազմաթիվ ֆունկցիաներ կատարելու համար»։

Օֆիուրին ուսումնասիրելուց հետո հետազոտողները մշակել են կալցիումի կարբոնատից կազմված միկրոլինզաներ պատրաստելու պարզ, էժան մեթոդ։ Ունենալով լայն կիրառություն՝ միկրոլինզաները գործածվում են նաև հեռահաղորդակցական տեխնոլոգիայում՝ օպտիկական մանրաթելերի միջով լուսային ազդանշաններ անցկացնելու համար։

Ի՞նչ ես կարծում։ Արդյոք օֆիուրի «տեսնող» կմախքը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։