Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՄԱՅԻՍ 2013

 ՀՌՉԱԿԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ

Կյուրոս Մեծ

Կյուրոս Մեծ

Ըստ ժամանակակից օրացույցի՝ մ.թ.ա. 539թ. հոկտեմբերի 5/6 գիշերը Բաբելոնյան կայսրության մայրաքաղաքին՝ Բաբելոնին, անհավանական բան պատահեց։ Այդ վճռական գիշերը մարերի ու պարսիկների զորքը, որը գլխավորում էր պարսից Կյուրոս թագավորը (հայտնի է նաև Կյուրոս Մեծ անունով), տապալեց քաղաքը։ Նա փայլուն մարտավարություն դրսևորեց։

ԻՆՉՊԵՍ ԿՅՈՒՐՈՍԸ ԳՐԱՎԵՑ ԲԱԲԵԼՈՆԸ

«Երբ Կյուրոսը որոշեց նվաճել Բաբելոնը, այն արդեն Միջին Արևելքի քաղաքներից ու թերևս աշխարհի բոլոր քաղաքներից ամենապատվելին էր»,— նշվում է «Հին աշխարհի առաջնորդները. Կյուրոս Մեծ» գրքում։ Բաբելոնը Եփրատ գետի վրա էր կառուցված։ Ջուրը լցնում էր քաղաքի վիթխարի պարիսպների շուրջ եղող խրամները. այդ ամենի շնորհիվ քաղաքը անմատչելի ու անսասան էր թվում (Ancient World Leaders— Cyrus the Great)։

Կյուրոսի մարդիկ փոխեցին Եփրատ գետի հունը, և ջրի մակարդակը քաղաքում իջավ։ Զինվորները գետի միջով անցան դեպի Բաբելոնի դարպասները, որոնք բաց էին թողնվել, ու գրեթե առանց դիմադրության՝ գրավեցին քաղաքը։ Ըստ հույն պատմաբաններ Հերոդոտոսի ու Քսենոփոնի՝ բաբելոնացիները այնքան ապահով էին զգում իրենց, որ հարձակման այդ գիշերը շատերը, այդ թվում թագավորը խնջույք էին անում (տե՛ս «Ձեռքով գրվածը պատի վրա է» շրջանակը)։ Ավելին, Կյուրոսի նվաճումով իրագործվեցին աստվածաշնչյան զարմանալի մարգարեություններ։

Բաբելոնի գրավումը Կյուրոսի կողմից կանխագուշակվել էր Աստվածաշնչում

 ԶԱՐՄԱՆԱԼԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եսայիայի մարգարեությունները հատկապես ուշագրավ են, քանի որ գրի են առնվել կատարումից մոտ 200 տարի առաջ, իսկ Կյուրոսի ծնվելուց թերևս 150 տարի առաջ։ Նկատի առ հետևյալը։

ՀՐԱՇՔՈՎ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ

Ավելի վաղ՝ մ.թ.ա. 607-ին, բաբելոնական զորքերը հիմնահատակ ավերեցին Երուսաղեմը ու փրկվածներից շատերին գերեվարեցին։ Որքա՞ն ժամանակ էին հրեաները մնալու գերության մեջ։ Աստված ասել էր. «Երբ յոթանասուն տարին լրանա, ես հաշվեհարդար կտեսնեմ Բաբելոնի թագավորի և այդ ազգի հետ.... և այնպես կանեմ, որ այն դարեդար ամայի լինի» (Երեմիա 25։12

Ինչպես նշվեց, Կյուրոսը գրավեց Բաբելոնը մ.թ.ա. 539թ.-ին։ Դրանից կարճ ժամանակ անց նա ազատ արձակեց հրեաներին, որոնք մ.թ.ա. 537-ին սկսեցին վերադառնալ հայրենիք՝ գերեվարվելուց ուղիղ 70 տարի անց (Եզրաս 1։1–4)։ Իսկ Բաբելոնը ի վերջո դարձավ «ամայի», ինչով և կրկին հաստատվեց աստվածաշնչյան մարգարեության ճշգրտությունը։

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ

Նկատի առ հետևյալը. Աստվածաշունչը կանխագուշակել էր 1) հրեաների՝ 70 տարի տևած գերությունը, 2) Բաբելոնի գրավումը Կյուրոսի կողմից և նրա մարտավարության գլխավոր կողմերը, 3) Բաբելոնի լիակատար ավերումը։ Մարդիկ չէին կարող նախապես իմանալ այս ամենի մասին։ Ավելի ողջամիտ է հետևյալ եզրակացությունն անել. «Մարգարեությունը երբեք մարդկանց կամքով չի տրվել, այլ մարդիկ Աստծու կողմից են խոսել» (2 Պետրոս 1։21)։ Անշուշտ, Աստվածաշունչը արժանի է մեր ուշադրությանը։

^ պարբ. 36 Այդ բառերը վերաբերում են փողի ու կշռի միավորին։ Ավելի մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» գրքի 7-րդ գլուխը (անգլ., ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։