Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԱՊՐԻԼ 2013

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ԲՐԵԹ ՇԵՔ

Բնապահպանը բացատրում է, թե ինչու է հավատում Աստծուն

Բնապահպանը բացատրում է, թե ինչու է հավատում Աստծուն

Բրեթ Շեքը բնապահպան-խորհրդատու է Միացյալ Նահանգներում, որը թոշակի է անցել։ Նա ուսումնասիրել է բույսերի, կենդանիների ու շրջակա միջավայրի փոխկախվածությունը։ Ինչո՞ւ է նա հավատում Արարչի գոյությանը։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել նրա հետ գիտության ու նրա հավատի մասին։

— Ի՞նչ ընտանիքից եք։

— Հայրս մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ էր։ Հաճախ էր հետս խանդավառությամբ խոսում մաթեմատիկայի ու գիտության մասին։ Մեր տան մոտ, որը Օհայո նահանգի (ԱՄՆ) Նոր Փարիզ գյուղում էր, առուներ ու փոքր լճեր կային, ու երբ փոքր էի, հիանում էի այնտեղի բույսերով ու կենդանիներով։ Այդ պատճառով, երբ ընդունվեցի Փուրդուի համալսարան, որոշեցի էկոլոգիա ուսումնասիրել։

— Հետաքրքրվո՞ւմ էիք կրոնով։

— Այո՛։ Հայրս խրախուսում էր ինձ լյութերականություն ուսումնասիրել։ Սովորեցի կոյնե հունարենը՝ այն լեզուներից մեկը, որով գրվել է Աստվածաշունչը։ Ես խոր հարգանք զարգացրի այդ գրքի հանդեպ։

— Ի՞նչ կարծիք ունեիք էվոլյուցիոն տեսության վերաբերյալ։

— Իմ եկեղեցին ընդունում էր այդ տեսությունը։ Կոլեգաներս հավատում էին դրան։ Այդ պատճառով ես երբեք կասկածի չէի ենթարկում այն։ Բայց նաև հավատում էի Աստծուն։ Մտածում էի, որ երկու հավատալիքն էլ համատեղելի են։ Թեև հարգանք ունեի Սուրբ Գրքի հանդեպ, սակայն չէի մտածում, որ այն Աստծուց է։

— Ինչո՞ւ փոխեցիք ձեր կարծիքը Աստվածաշնչի վերաբերյալ։

— Երկու Եհովայի վկա՝ Սթիվն ու Սենդին, այցելեցին ինձ ու կնոջս՝ Դեբիին։ Նրանք մեզ ցույց տվեցին, որ թեև Աստվածաշունչը գիտական ձեռնարկ չէ, սակայն գիտական տեսանկյունից ճշգրիտ է։ Օրինակ՝ Աստծու մասին այն ասում է. «Նա է, որ բնակվում է երկրի շրջանից վերև» (Եսայիա 40։22)։ «Նա.... երկիրը կախում է ոչնչի վրա» (Հոբ 26։7)։ Այդ ժամանակ արբանյակային լուսանկարների միջոցով էի էկոլոգիա ուսումնասիրում, ուստի այդ համարները տպավորեցին ինձ։ Դրանք գրվել էին շատ վաղուց, նախքան ինչ-որ մեկը կլուսանկարեր երկրի շրջանը, որը կախված է ոչնչից։ Մինչ ես ու կինս ուսումնասիրում էինք Աստվածաշունչը Սթիվի ու Սենդիի  օգնությամբ, իմացա մարգարեություններ, որոնք կատարվել են, խորհուրդներ, որոնք գործնական են, ու ստացա բացատրություններ, որոնք բավարարեցին ինձ։ Աստիճանաբար համոզվեցի, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։

— Ե՞րբ փոխեցիք ձեր տեսակետը կյանքի ծագման մասին։

— Սթիվը ցույց տվեց Աստվածաշնչի հստակ խոսքերը. «Եհովա Աստված մարդուն ստեղծեց հողի փոշուց» (Ծննդոց 2։7)։ Առաջին մարդու ծագման փաստը արձանագրված է։ Իմ մեջ հարց առաջացավ՝ «արդյոք Աստվածաշունչը ներդաշնա՞կ է գիտական փաստերին»։ Սթիվը հորդորեց ինձ հետազոտել այդ հարցը, ու ես այդպես էլ վարվեցի։

— Իսկ ի՞նչ կասեք էվոլյուցիայի մասին։

— Շատ բան։ Նշեմ միայն մեկը։ Էվոլյուցիոն տեսությունը փորձում է բացատրել տեսակների ծագումը։ Կենդանի արարածները ունեն ճիշտ գործող օրգաններ՝ սիրտ, թոքեր, աչքեր։ Նաև մանրադիտակով բջիջների մեջ տեսնում ենք հրաշալի կերպով նախագծված «մեխանիզմներ»։ Որտեղի՞ց են դրանք առաջ եկել։ Էվոլյուցիոնիստները պնդում են, որ լավագույն մեխանիզմները ավտոմատ կերպով են ընտրվում, քանի որ այդ մեխանիզմները ունեցող արարածները կարողացել են վերապրել։ Բայց այդ գաղափարը չի պատասխանում հետևյալ հարցին՝ որտեղի՞ց են այդ մեխանիզմները առաջ եկել։ Իմացա, որ շատ գիտնականներ չեն հավատում, որ էվոլյուցիոն տեսությունը պատասխանում է այս հարցին։ Մի անգամ կենդանաբանության մի պրոֆեսոր ինձ ասաց, որ ընդհանրապես չի հավատում էվոլյուցիոն տեսությանը։ Բայց նա չէր բարձրաձայնում իր տեսակետը, քանի որ վախենում էր աշխատանքը կորցնելուց։

— Էկոլոգիայի ուսումնասիրությունը ամրացրե՞ց ձեր հավատը։

— Այո՛։ Իմ աշխատանքի մեջ մտնում էր նաև կենդանի արարածների համակեցության ուսումնասիրությունը։ Երկրի վրա բոլոր կենդանի արարածները կախված են ինչ-որ այլ բանից։ Օրինակ՝ նկատի առեք ծաղիկներին ու մեղուներին։ Ծաղիկների գույնը, բույրը, նեկտարն ու կառուցվածքը գրավում են մեղուներին, և արդյունքում փոշոտում է տեղի ունենում։ Իսկ մեղուները այնպես են ստեղծված, որ նեկտար հանեն ու ծաղկափոշին տանեն այլ բույսի՝ այն բեղմնավորելու համար։ Հստակ է, որ ծաղիկներն ու մեղուները այնպես են ծրագրված, որ լրացնեն իրար։

Երկրի վրա գոյություն ունեցող կյանքի ողջ համակարգի արագ վերականգնվելու կարողությունը համոզեց ինձ, որ կյանքը Աստծու կողմից է արարվել

Էկոհամակարգի մեջ այդ փոխադարձ կախվածությունը տեսնում ենք շատ մեծ մասշտաբով։ Էկոհամակարգը կազմված է կենդանի օրգանիզմների՝ թերևս հազարավոր տեսակի կենդանիների, բույսերի, բակտերիաների ու սնկերի համայնքից։ Բոլոր կենդանիները կախված են բույսերից, քանի որ դրանցից ստանում են սնունդ ու թթվածին, իսկ ծաղկող բույսերից շատերը կախված են կենդանիներից։ Թեև էկոհամակարգերը չափազանց բարդ են, իսկ օրգանիզմները փխրուն են, սակայն դրանք կարողանում են գոյատևել հազարամյակներ շարունակ։ Նույնիսկ աղտոտման հետևանքով առաջ եկած վնասից հետո, երբ աղտոտման աղբյուրը վերանում է, կրկին բարդ էկոհամակարգ է զարգանում։ Երբ մտածում եմ երկրի վրա գոյություն ունեցող կյանքի ողջ համակարգի արագ վերականգնվելու կարողության մասին, համոզվում եմ, որ կյանքը Աստծու կողմից է արարվել։

— Ինչո՞ւ դարձաք Եհովայի վկա։

— Ինձ խորապես մտահոգում էր այն, թե ինչպես է մարդկային հասարակությունը փչացնում շրջակա միջավայրը։ Գիտեի, որ թեև էկոհամակարգերը վերականգնվում են, բայց հնարավոր է դրանք վերացնել։ Եհովայի վկաներից իմացա, որ ըստ Աստվածաշնչի՝ Աստված «կործանելու է նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18)։ Այս խոսքերը շատ կարևոր էին ինձ համար։ Շարունակելով ուսումնասիրել Աստվածաշունչը՝ աստիճանաբար գիտակցեցի, որ նրա տված հույսը վստահարժան է։

Ինձ հաճելի է իմ հավատալիքների մասին ուրիշներին պատմելը, ու ես Աստվածաշունչ եմ ուսումնասիրել որոշ գիտնականների հետ։ 55 տարեկանում որոշեցի վաղաժամ թոշակի անցնել, որ ավելի շատ մարդկանց օգնեմ իմանալու կյանքի Արարչի ու մեր զարմանահրաշ երկրի վերաբերյալ նրա նպատակի մասին։

 

Իմացիր ավելին

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Աստվածաշնչում ասվում է, թե ինչու է Աստված ստեղծել երկիրը, երբ վերջ կդրվի տառապանքին, և ինչ է ապագայում սպասվում երկրին և նրա բնակիչներին։