Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԱՊՐԻԼ 2013

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Առողջություն

Առողջություն

Աստծուն հետաքրքրո՞ւմ է, թե ինչպես ենք վերաբերվում մեր առողջությանը

«Մի՛ եղիր գինով հարբողների մեջ, ինչպես նաև որկրամոլությամբ միս ուտողների մեջ» (Առակներ 23։20

ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Աստվածաշունչը բժշկական ձեռնարկ չէ, ոչ էլ կանոնավորում է մարդու վարքագծի յուրաքանչյուր դրսևորում։ Այդուհանդերձ, դու կարող ես օգուտներ քաղել, եթե իմանաս առողջության վերաբերյալ Աստծու տեսակետը, որի մասին գրված է Սուրբ Գրքում։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստվածաշնչի հատվածներից շատերը լույս են սփռում այն հարցի վրա, թե Աստծուն հետաքրքրում է մեր վերաբերմունքը առողջության հանդեպ։ Օրինակ՝ Աստվածաշունչը դատապարտում է ծայրահեղությունների մեջ ընկնելը, այդ թվում հարբեցողությունը և որկրամոլությունը (Առակներ 23։20)։ Հին Իսրայելին տրված Աստծու օրենքները ներառում էին որոշ քայլեր, որոնք առաջնորդություն էին տալիս առողջության հետ կապված հարցերում և որոշ դեպքերում կանխարգելում էին հիվանդությունները։ Օրենքում կային նաև անվտանգության հատուկ կանոններ, որոնք կանխում էին դժբախտ պատահարները (2 Օրենք 22։8)։ Հստակ է, որ Սուրբ Գիրքը քաջալերում է մեզ հոգ տանել մեր մասին և խելամիտ քայլեր ձեռնարկել մեր առողջությունը պահպանելու համար։

 Ըստ Աստվածաշնչի՝ ինչո՞ւ ենք հիվանդանում

«Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը» (Հռոմեացիներ 5։12

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Շատերը կարծում են, որ հիվանդությունը անհաջող էվոլյուցիայի արդյունք է։ Ուրիշներն էլ մտածում են, թե գերբնական ուժերը, օրինակ՝ չար ոգիներն են մեր առողջական խնդիրների պատճառը։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Ըստ Աստվածաշնչի՝ մենք հիվանդանում ենք, քանի որ առաջին մարդիկ ապստամբեցին Աստծու դեմ (Հռոմեացիներ 5։12)։ Ըմբոստությունից առաջ մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, կատարյալ առողջություն ունեին։ Նրանք գիտեին, որ կմեռնեն, եթե մերժեն Աստծու սիրառատ հոգատարությունը (Ծննդոց 2։16, 17)։ Նրանք գիտակցաբար խզեցին Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունները և կորցրին կատարելությունը *։

Այն բանից հետո, երբ Ադամն ու Եվան կորցրին իրենց կատարելությունը, նրանք անկատարություն փոխանցեցին մեզ։ Ուստի չնայած հիվանդությունները վերացնելու բոլոր ջանքերին՝ մենք դեռ հիվանդանում ենք։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Աստվածաշունչը սովորեցնում է, որ եթե հաշտվես Աստծու հետ՝ հնազանդվելով նրա իմաստուն սկզբունքներին, ի վերջո կունենաս կատարյալ առողջություն երկրային դրախտում (Եսայիա 33։24)։ Աստված խոստանում է վերացնել ցավը, հիվանդությունը և մահը (Հայտնություն 21։3, 4

Աստվածաշունչը դե՞մ է բուժօգնությանը

«Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները» (Մատթեոս 9։12

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Ոմանք հավատի բուժումները նախընտրում են բժշկական օգնություն ստանալուց։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստված թույլ էր տվել, որ աստվածաշնչյան ժամանակներում բժիշկներ լինեն իր ժողովրդի մեջ (Ծննդոց 38։28; Կողոսացիներ 4։14)։ Սուրբ Գրքում չի ասվում, որ Աստծուն դուր չի եկել, որ նրանք օգտագործել են դեղաբույսեր, քսուքներ, սննդակարգեր և բուժման այլ ձևեր։ Հիսուսն էլ ընդունեց, որ «ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները» (Մատթեոս 9։12

Սակայն Աստվածաշունչը հավանություն չի տալիս բուժման բոլոր ձևերին, օրինակ՝ ժամանակակից հավատի բուժումներին։ Այն բուժումները, որոնց մեջ ոգեհարցության տարրեր կան, ընդունելի չեն Աստծուն (Գաղատացիներ 5։19–21)։ Իսկ այլ դեպքերում ողջամիտ կլինի արագ ճիշտ բուժում ընտրել, եթե հնարավոր է։

^ պարբ. 10 Այս հոդվածում օգտագործվում են «կատարյալ» և «կատարելություն» բառերը՝ ցույց տալու համար, թե ինչ առողջություն ունեին առաջին մարդիկ, երբ Աստված ստեղծել էր նրանց՝ զերծ հիվանդությունից և մահից։