Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԱՊՐԻԼ 2013

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Միացյալ Նահանգներ

2012թ. հոկտեմբերի 29-ով սկսվող շաբաթվա ընթացքում Նյու Յորք քաղաքում նկատվել է մարդասպանությունների, քրեական հանցագործությունների և գողությունների կտրուկ նվազում՝ համեմատած 2011թ. նույն հնգօրյա ժամանակահատվածի հետ։ Պատճա՞ռը։ «Սենդի» կատաղի փոթորիկը հարվածել էր ԱՄՆ-ի արևելյան ափին՝ առանց էլեկտրականության թողնելով հսկայական տարածքներ։ «Նկատվել է, որ բնական աղետից կամ [2001թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման] նման մեծամասշտաբ ողբերգությունից հետո ընդհանուր քրեական հանցագործությունների թիվը նվազում է»,— ասել է Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչ Փոլ Բրաունը։ Սակայն կողոպուտների թիվը մեծացել է թալանի պատճառով։ Դա չի զարմացրել Բրաունին։ «Առանց էլեկտրականության մնացած բազմաթիվ վայրեր կան»,— ասել է նա։

Անտարկտիդա

Գիտնականները անհանգստանում են, որ Անտարկտիդայի էկոլոգիային սպառնում են ներխուժող օտարածին տեսակները։ Ըստ հաշվարկների՝ ամեն տարի մայրցամաք այցելող տասնյակ հազարավոր մարդիկ առանց դիտավորության իրենց հետ միջին հաշվով յուրաքանչյուրը 9,5 սերմեր է բերում, որոնք հաճախ կպած են լինում նրանց կոշիկներին կամ պայուսակին։ Օտար բուսատեսակների պոպուլյացիա արդեն իսկ գտնվել է Անտարկտիկական թերակղզու արևմուտքում։

Նիդերլանդներ

83-ամյա կինը առաջինն էր, ով ստացավ տիտանից պատրաստված ծնոտոսկրի պրոթեզ, որն արտադրվել էր 3-D լազերային պրինտերի վրա։ Պացիենտը, որի ծնոտոսկրը քայքայվել էր ոսկրային ախտահարման պատճառով, այժմ կարող է նորմալ ուտել, շնչել ու խոսել։ Լազերային պրինտերը միաձուլել է տիտանի մասնիկները շերտ առ շերտ, որ վերստեղծվի նրա ծնոտոսկրը, իսկ հետո այն վիրահատության միջոցով տեղադրվել են։

Գերմանիա

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ տարվա ընթացքում այն բանից հետո, երբ Գերմանիայի որոշ հանրային վայրերում մասամբ արգելվեց ծխելը, հիվանդանոցներում 13,3 տոկոսով նվազել է կրծքային անգինա (ստենոկարդիա) և 8,6 տոկոսով ինֆարկտ ունեցողների հոսպիտալացումը։