Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԱՊՐԻԼ 2013

 ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ

Այցելություն Ինդոնեզիա

Այցելություն Ինդոնեզիա

ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ կազմի մեջ են մտնում մոտ 17000 կղզիներ։ Բնակիչները շատ ընկերասեր են, համբերատար, քաղաքավարի և հյուրասեր։

Ինդոնեզիայում սովորաբար օգտագործում են բրինձ այլ ճաշատեսակների հետ, որոնք հաճախ կծու են լինում, և մրգեր։ Որոշ տեղանքներում ուտում են գորգի վրա նստած՝ բրինձն ու կերակուրը մատներով վերցնելով։ Շատ ինդոնեզիացիներ համոզված են, որ այսպես ուտելիքն ավելի համեղ է դառնում։

Դուրիան պտղի ներսում հյութեղ սերուցք կա, և շատերն են վայելում այն՝ չնայած ուժեղ տհաճ հոտին

Ինդոնեզիացիները սիրում են արվեստ, պար ու երաժշտություն։ Անկլունգը տիպիկ ինդոնեզիական երաժշտական գործիք է։ Այն բաղկացած է բամբուկե խողովակներից, որոնք ազատորեն կախված են շրջանակի մեջ։ Երբ շարժում ես գործիքը, խողովակները ճոճվում են ու նոտա կամ ակորդ հնչեցնում։ Մեղեդի նվագելու համար բոլոր երաժիշտները պետք է համագործակցեն՝ շարժելով իրենց անկլունգները ճիշտ ժամանակին։

Օրանգուտանը, որը Սումատրայի և Բոռնեոյի խոնավ անտառներում է բնակվում, ծառերի վրա ապրող աշխարհի ամենամեծ կենդանին է։ Չափահաս արուն կշռում է 90,7 կիլոգրամ, իսկ ձեռքերը 2,4 մետր են

Մինչև մ.թ. 15-րդ դարը Ինդոնեզիայի վրա մեծ ազդեցություն են թողել հնդուականությունը և բուդդայականությունը։ Իսկ արդեն 16-րդ դարում ինդոնեզիական մշակույթի վրա իր հետքն էր թողել մահմեդականությունը։  Եվրոպացիները 16-րդ դարում համեմունքներ փնտրելու նպատակով եկան Ինդոնեզիա և իրենց հետ բերեցին քրիստոնեությունը։

Եհովայի վկաները, որոնք ամբողջ աշխարհում հայտնի են աստվածաշնչյան կրթական գործով, Ինդոնեզիայում սկսել են իրենց գործունեությունը 1931-ից։ Այժմ այդտեղ կան 22000-ից ավելի Վկաներ։ Նրանք ջանքեր են ներդնում, որ բարի լուրը հասցնեն խուլերին։ Վերջերս Հիսուս Քրիստոսի մահը նշելու համար կազմակերպվել էր ժեստերի լեզվով հանդիպում, որին ներկա էին ավելի քան 500 հոգի։

«Արթնացե՛ք»-ը հրատարակվում է 98 լեզուներով, այդ թվում ինդոնեզերենով (նաև կոչվում է բահասա ինդոնեզիա)