Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՄԱՐՏ 2013

 Աստվածաշնչի տեսակետը

Պոռնկագրություն

Պոռնկագրություն

Աստվածաշունչը դատապարտո՞ւմ է պոռնկագրությունը

«Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում» (Մատթեոս 5։28

ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՔԵԶ

Այսօր պոռնկագրությունը մեծ տարածում է գտել և ավելի քան երբևէ մատչելի է։ Եթե ցանկանում ես հաճեցնել Աստծուն ու երջանիկ կյանքով ապրել, դու պետք է իմանաս, թե ինչ տեսակետ ունի Աստված պոռնկագրության վերաբերյալ։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստվածաշունչը կոնկրետ չի նշում «պոռնկագրություն» բառը։ Այնուհանդերձ, պոռնկագրություն դիտելը հակասում է սուրբգրային բազմաթիվ սկզբունքներին։

Օրինակ՝ Աստծու Խոսքը պարզորոշ զգուշացնում է, որ երբ ամուսնացած տղամարդը «շարունակում է նայել որևէ կնոջ», որը իր կողակիցը չէ, և իր մեջ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկություն է զարգացնում, դա կարող է տանել շնության։ Սուրբ Գրքի այս խոսքերի հետևում ընկած սկզբունքը կիրառելի է ցանկացած անհատի պարագայում՝ ամուսնացած թե ամուրի, ով «շարունակում է նայել» պոռնկագրական պատկերներ՝ անբարոյություն անելու ցանկությամբ լցված։ Այսպիսի վարքագիծը տհաճ է Աստծուն։

 Պոռնկագրություն դիտելը սխա՞լ է, նույնիսկ երբ այն չի տանում անբարո արարքների

«Ուրեմն սպանեք ձեր մարմնի անդամները.... կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ» (Կողոսացիներ 3։5

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Որոշ հետազոտողներ համոզված չեն, որ կապ գոյություն ունի պոռնկագրության ու սեռական անընդունելի վարքագծի միջև։ Այդուհանդերձ, պոռնկագրություն դիտելը ինքնին անբարոյությո՞ւն է։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստվածաշունչը ասում է, որ «անպարկեշտ կատակները» անընդունելի են ու անբարո (Եփեսացիներ 5։3, 4)։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող է պոռնկագրությունը ավելի քիչ դատապարտելի լինել։ Այսօր պոռնկագրությունը հաճախ ներառում է անբարոյության, համասեռամոլության և պոռնկության այլ ձևերի սեռական ակտի իրական տեսարաններ։ Անշուշտ, վավաշոտ հայացքով այսպիսի անբարո տեսարաններ դիտելը ավելի շատ է տհաճություն պատճառում Աստծուն, քան անպարկեշտ խոսքը։

Հետազոտողները շարունակում են բանավիճել այն հարցի շուրջ, թե որքան հավանական է, որ մարդը իր ուղեղը պոռնկագրական տեսարաններով լցնելուց հետո գործի կդնի իր երևակայությունը։ Բայց Աստվածաշունչը հստակ թիկունք է կանգնում այն մտքին, որ պոռնկագրություն դիտելը հոգևոր առումով վնասակար է և շատ տհաճ է Աստծուն։ Սուրբ Գիրքը զգուշացնում է. «Սպանեք ձեր մարմնի անդամները.... պոռնկությունը [և] սեռական կրքերը» (Կողոսացիներ 3։5)։ Պոռնկագրություն դիտողները հենց հակառակն են անում. այդպիսի ցանկությունները սպանելու փոխարեն՝ նրանք սնուցում և բորբոքում են դրանք։

Ի՞նչը կօգնի քեզ հեռու մնալու պոռնկագրությունից

«Բարի՛ն փնտրեք և ոչ թե չարը.... Ատե՛ք չարը և սիրե՛ք բարին» (Ամոս 5։14, 15

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստվածաշունչը խոսում է այլասերված մարդկանց, հարբեցողների, գողերի մասին, ովքեր վերջ են դրել իրենց վատ վարքին (1 Կորնթացիներ 6։9–11)։ Ինչպե՞ս։ Առաջնորդվելով Աստծու Խոսքի իմաստությամբ՝ նրանք սովորել են ատել այն, ինչ չար է։

Հնարավո՛ր է սովորել ատել պոռնկագրությունը՝ լրջորեն մտածելով այս վնասակար սովորության վտանգավոր հետևանքների մասին։ Յուտայի պետական համալսարանի կողմից հրատարակված վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ պոռնկագրություն դիտողներ ընկնում են «դեպրեսիայի մեջ, մեկուսանում են, վնասում են ուրիշների հետ ունեցած իրենց փոխհարաբերությունները» և այլ վատ հետևանքներ են կրում։ Ավելին, ինչպես բացատրվեց, պոռնկագրություն դիտողները գարշելի են Աստծուն, ինչը շատ ավելի վատ է։ Դա հեռացնում է մարդկանց իրենց Արարչից։

Աստվածաշունչը կարող է օգնել մեզ սիրելու այն, ինչ բարի է։ Որքան շատ կարդանք այս գիրքը, այնքան շատ կսիրենք նրա բարոյական չափանիշները։ Այդ սերը կօգնի մեզ վճռականորեն դեմ կանգնելու պոռնկագրությանը և զգալու այն, ինչ գրեց սաղմոսերգուն. «Աչքերիս առաջ որևէ անպիտան բան չեմ դնի» (Սաղմոս 101։3