Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՄԱՐՏ 2013

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Ցատկող սարդի աղոտ տեսողությունը

Ցատկող սարդի աղոտ տեսողությունը

ՑԱՏԿՈՂ սարդը ունի հատուկ տեսողական համակարգ, որի շնորհիվ կարողանում է ճշգրտորեն հաշվարկել, թե որքան տարածություն պետք է ցատկի։ Ինչպե՞ս։

Նկատի առնենք հետևյալը։ Առարկայից իր հեռավորությունը չափելու համար ցատկող սարդը գործի է դնում իր երկու գլխավոր աչքերի մի յուրահատուկ առանձնահատկություն. այդ աչքերից յուրաքանչյուրն ունի բազմաշերտ ցանցաթաղանթ։ Այդ շերտերից երկուսը զգայունակ են կանաչ լույսին։ Պատկերը, որ ձևավորվում է մի շերտի վրա, միշտ շատ հստակ է, իսկ մյուս շերտի վրա ձևավորված պատկերը միշտ աղոտ է։ Որքան պատկերը այդ շերտում ֆոկուսից դուրս է, այնքան առարկան սարդի աչքին մոտ է։ Այս հասարակ բանի շնորհիվ սարդը կարողանում է ճշգրիտ հաշվարկել, թե որքան պետք է ցատկի իր զոհին բռնելու համար։

Հետազոտողները ցանկանում են կրկնօրինակել սարդի այս առանձնահատկությունը, որ ստեղծեն 3-D ապարատներ և նույնիսկ ռոբոտներ, որոնք կկարողանան չափել մինչև տվյալ առարկան ընկած տարածությունը։ Ըստ «ScienceNOW» օնլայն նորությունների կայքի՝ ցատկող սարդի տեսողությունը «հետաքրքիր օրինակ է այն բանի, թե ինչպես են կես սանտիմետր երկարություն ունեցող կենդանիները, որոնց ուղեղը տնային ճանճի ուղեղից փոքր է, կարողանում հավաքել ու մշակել բարդ տեսողական ինֆորմացիան»։

Ի՞նչ ես կարծում։ Արդյոք ցատկող սարդի աղոտ տեսողությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։