Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Փետրվար 2013

 ՀՌՉԱԿԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ

Պլատոն

Պլատոն

Պլատոնը (մոտ մ.թ.ա. 427–347) հույն հեթանոս փիլիսոփա է, որը ծնվել է Աթենքում արիստոկրատական ծագում ունեցող ընտանիքում և կրթություն ստացել հույն հարուստ երեխաների համար նախատեսված դպրոցում։ Նրա վրա մեծ ազդեցություն են թողել հայտնի փիլիսոփա Սոկրատեսը, ինչպես նաև փիլիսոփա ու մաթեմատիկոս Պյութագորասի հետևորդները։

ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ծովածոցով ճանապարհորդելուց և Սիցիլիայի հունական քաղաքում՝ Սիրակուզայում, քաղաքականությանը միջամուխ լինելուց հետո Պլատոնը վերադարձավ Աթենք և հիմնեց Պլատոնյան ակադեմիան։ Համարվելով Եվրոպայի առաջին համալսարանը՝ ակադեմիան դարձավ մաթեմատիկայի և փիլիսոփայության խոշորագույն կենտրոն։

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ

Պլատոնի ուսմունքները խորապես ազդել են միլիոնավոր մարդկանց, այդ թվում քրիստոնեություն դավանողների կրոնական հավատալիքների վրա, որոնցից շատերը սխալմամբ ընդունում են, որ այդ հավատալիքները աստվածաշնչյան հիմնավորում ունեն։ Պլատոնի ուսմունքներից ամենահայտնին մարդու անմահ հոգու գաղափարախոսությունն է, ըստ որի՝ հոգին շարունակում է ապրել, երբ մարդը մահանում է։

«Հոգու անմահությունը Պլատոնի ամենասիրելի թեմաներից մեկն էր» (Մարմինը և հոգին հին փիլիսոփայության մեջ)

Պլատոնը խորապես հետաքրքրված էր այն բանով, թե ինչ է տեղի ունենում մահից հետո։ «Մարմինը և հոգին հին փիլիսոփայության մեջ» գիրքն ասում է, որ «հոգու անմահությունը Պլատոնի ամենասիրելի թեմաներից մեկն էր»։ Նա խորապես համոզված էր, որ «հոգին վերապրում է մահից հետո և կա՛մ պարգևատրվում է, կա՛մ պատժվում»՝ ելնելով այն բանից, թե անհատը ինչ կյանք է վարել երկրի վրա * (Body and Soul in Ancient Philosophy)։

 ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԱԾՎԵՑԻՆ ՊԼԱՏՈՆԻ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐԸ

Ինը դարերի ընթացքում, երբ գործում էր Պլատոնյան ակադեմիան՝ մ.թ.ա. 387 թ.-ից մինչև մ.թ. 529 թ., այն մեծ ազդեցություն ունեցավ։ Պլատոնյան գաղափարախոսությունը հայտնի դարձավ Հունաստանի և Հռոմի տիրապետության տակ գտնվող երկրներում։ Հրեա փիլիսոփա Փիլոն Ալեքսանդրացին որդեգրեց պլատոնիզմը, ինչպես որ արեցին քրիստոնյա աշխարհի շատ կրոնական առաջնորդներ։ Արդյունքում հեթանոսական փիլիսոփայական գաղափարները, այդ թվում հոգու անմահության գաղափարը սողոսկեցին հուդայականության և քրիստոնեության մեջ։

«Քրիստոնեական ողջ աստվածաբանությունը ինչ-որ չափով հիմնված է ժամանակակից հույն փիլիսոփայության վրա, գլխավորապես պլատոնիզմի,— ասում է մի բառարան,— սակայն որոշ քրիստոնյա մտածողներ.... արժանանում են քրիստոնյա պլատոնիստներ տիտղոսին»։ Համեմատիր հետևյալ աղբյուրները (The Anchor Bible Dictionary)։

Ինչ է ասել Պլատոնը։ «[Մահվան ժամանակ] այն, ինչը յուրաքանչյուրիս իրական անձն է և ինչը մենք կոչում ենք անմահ հոգի, առանձնանում է, որ ներկայանա աստվածներին, որտեղ.... հաշիվ ենք տալիս. կա՛մ քաջությամբ ենք ներկայանում բարուն, կա՛մ սարսափազդու վախով՝ չարությանը» (Plato—Laws, Book XII)։

Ինչ է ասում Աստվածաշունչը։ Հոգին հենց ինքը անձն է կամ այն կյանքը, որ անհատը ունի։ Նույնիսկ կենդանիներն են հոգիներ։ Մահվան ժամանակ հոգին դադարում է գոյություն ունենալուց *։ Նկատի առնենք հետևյալ աստվածաշնչյան համարները։

  • «Առաջին մարդ Ադամը կենդանի հոգի դարձավ» (1 Կորնթացիներ 15։45
  • «Աստված ասաց. «Թող երկիրը կենդանի հոգիներ տա՝ ըստ իրենց տեսակի՝ ընտանի կենդանիներ, երկրի գազաններ՝ ըստ իրենց տեսակի, և ուրիշ կենդանիներ»» (Ծննդոց 1։24
  • «Թող հոգիս մեռնի» (Թվեր 23։10
  • «Այն հոգին, որը մեղք է գործում, ինքն էլ կմահանա» (Եզեկիել 18։4

Հստակ է ուրեմն, որ Աստվածաշունչը չի սովորեցնում, թե հոգին վերապրում է ֆիզիկական մարմնի մահը։ Ուստի հարցրու ինքդ քեզ. «Իմ հավատալիքները հիմնված են Աստվածաշնչի՞, թե՞ պլատոնյան փիլիսոփայության վրա»։

^ պարբ. 7 Թեև Պլատոնը տարածեց հոգու անմահության գաղափարը, սակայն նա առաջինը չէր, որ ընդունեց այն։ Տարբեր ձևակերպումներով այդ գաղափարախոսությունը երկար ժամանակ տարածված է եղել հեթանոսական կրոնների մեջ, այդ թվում եգիպտական և բաբելոնական։

^ պարբ. 12 Աստվածաշունչը սովորեցնում է, որ մարդիկ քնած են և սպասում են հարությանը (Ժողովող 9։5; Հովհաննես 11։11–14; Գործեր 24։15)։ Իսկ այսպես կոչված անմահ հոգին չի կարող մեռնել և հարություն առնել։