Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՓԵՏՐՎԱՐ 2013

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Աստված հոգ տանո՞ւմ է կարիքավորների մասին

Աստված հոգ տանո՞ւմ է կարիքավորների մասին

Աստված հոգ տանո՞ւմ է կարիքավորների մասին

«Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա.... քանի որ [Աստված] ասաց. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»» (Եբրայեցիներ 13։5

ԻՆՉՊԵՍ Է ԱՍՏՎԱԾ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԻՐ ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երբ Եհովա Աստծու ծառաները դժվար ժամանակներ են դիմագրավում, նա տարբեր կերպերով է հոգ տանում նրանց մասին։ Դրանցից մեկը հավատակիցների սիրառատ աջակցությունն է *։ Հակոբոս 1։27-ում գրված է. «Մեր Աստծու և Հոր տեսանկյունից՝ մաքուր ու անպիղծ երկրպագությունը սա է. հոգ տանել որբերին և այրիներին, երբ նեղության մեջ են»։

Վաղ քրիստոնյաները աջակցել են իրար։ Օրինակ՝ երբ կանխագուշակվեց, որ մեծ սով է լինելու Հուդայի երկրում, սիրիական Անտիոք քաղաքի քրիստոնյաները որոշեցին «հնարավորության սահմաններում օգնություն ուղարկել Հրեաստանում բնակվող եղբայրներին» (Գործեր 11։28–30)։ Արդյունքում կարիքավոր եղբայրները անհրաժեշտ օգնություն ստացան։ Այս կամավոր նվիրաբերությունը քրիստոնեական սիրո դրսևորում էր (1 Հովհաննես 3։18

 Ինչպե՞ս է հնարավոր բարելավել վիճակը

«Ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ, Նա, ով օգտակար բաներ է սովորեցնում քեզ» (Եսայիա 48։17, 18

ԱՍՏՎԱԾ ԱՋԱԿՑՈՒՄ Է, ՈՐ ՕԳՆԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ

Ինչպես միլիոնավոր մարդիկ են պարզել, Աստվածաշնչում ամփոփված իմաստությունը գործնական է և անգերազանցելի։ Առակներ 2։6, 7-ում ասվում է. «Եհովան է տալիս իմաստություն, և նրա բերանից են դուրս գալիս գիտելիք ու խորաթափանցություն։ Ուղղամիտների համար նա իմաստություն կպահի»։ Երբ մարդիկ առաջնորդվում են այդ իմաստությամբ, մեծ օգուտներ են ստանում։

Նրանք հեռու են մնում վնասակար սովորություններից, որոնք վատնում են նրանց փողերը, օրինակ՝ թմրադեղեր չեն օգտագործում և չեն չարաշահում ալկոհոլը (2 Կորնթացիներ 7։1)։ Նաև դառնում են ազնիվ, ավելի բարեխիղճ և պատասխանատվության զգացում ունեցող մարդիկ, ինչը լավ է անդրադառնում նրանց աշխատանքի հեռանկարների վրա կամ էլ նրանց ավելի արժեքավոր աշխատող է դարձնում։ Եփեսացիներ 4։28-ում կարդում ենք. «Ով գողանում է, թող էլ չգողանա, այլ թող տքնաջան աշխատի.... որպեսզի կարողանա տալ կարիքի մեջ եղողին»։

Իսկապե՞ս Աստվածաշնչի իմաստությունը օգնում է

Աստծու «իմաստությունը արդարացվում է իր գործերով» (Մատթեոս 11։19

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԻՐԵՆՔ ԵՆ ԽՈՍՈՒՄ

Գանայում ապրող Վիլսոնի աշխատանքային պայմանագրի ժամկետը իր ավարտին էր մոտենում, քանի որ նա ժամանակավոր աշխատող էր։ Աշխատանքային վերջին օրը, երբ նա մաքրում էր մենեջերի մեքենան, բեռնախցիկում փող գտավ։ Վերահսկիչը ասաց, որ իրեն պահի փողը։ Բայց Վիլսոնը, որը Եհովայի վկա է, գողություն չարեց։ Հակառակը՝ գումարը վերադարձրեց տիրոջը։ Աշխատանքից հեռացվելու փոխարեն՝ նա լիաժամ աշխատանքի առաջարկ ստացավ, իսկ հետագայում բարձր պաշտոնի անցավ։

Եվրոպայում բնակվող Ջերալդինը կորցրեց իր աշխատանքը, քանի որ տնօրենը չէր սիրում Եհովայի վկաներին։ Տնօրենի մայրը, սակայն, ասաց իր աղջկան, որ նա մեծ սխալ է արել՝ ավելացնելով. «Եթե դու ուզում ես ունենալ վստահելի ու լուրջ աշխատող, ուրեմն Եհովայի վկաներից ավելի լավ մարդկանց չես գտնի»։ Նրա աղջիկը փնտրտուքներ արեց Վկաների մասին և Ջերալդինին կրկին աշխատանքի ընդունեց։

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապրող Սառան, որը միայնակ ծնող է, դժվար իրավիճակում էր հայտնվել։ Նա զգաց քրիստոնեական սերը, երբ իր ժողովի անդամները հոգացին նրա ընտանիքի սննդի և փոխադրամիջոցի հետ կապված ծախսերը։ Հետագայում նրա երեխաներն ասացին. «Մենք շատ ծնողներ ունենք ժողովում»։

Սրանք բազմաթիվ օրինակներից մի քանիսն են։ Այս դեպքերը մեզ հիշեցնում են Առակներ 1։33-ի խոսքերը. «Ով լսում է ինձ [Եհովային], ապահով կբնակվի»։ Որքա՜ն ճշմարիտ են այս խոսքերը։

^ պարբ. 5 Որոշ երկրներում կառավարությունը նյութական օգնություն է տալիս կարիքավորներին։ Այն վայրերում, որտեղ դա հնարավոր չէ, պատասխանատվությունն ընկնում է կարիքավորների հարազատների վրա (1 Տիմոթեոս 5։3, 4, 16