Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Հունվար 2013

 ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Ճահճային կտցարի տեղորոշման համակարգը

Ճահճային կտցարի տեղորոշման համակարգը

ՍԵՎԱՊՈՉ ճահճային կտցարը կատարում է մարդուն հայտնի ամենազարմանալի միգրացիան։ Այս թռչունի ճանապարհորդությունը, որը ձգվում է 11 000 կիլոմետր, կարող է տևել ավելի քան ութ օր։

Նկատի առնենք հետևյալը։ Հետազոտողները կարծում են, որ որոշ թռչուններ երկրի մագնիսական դաշտի միջոցով են որոշում ուղղորդվելու տեղը, ասես իրենց ուղեղում կողմնացույց լինի տեղադրված։ Հնարավոր է, որ ճահճային կտցարը ցերեկը ճանապարհորդում է՝ իր «հույսը» դնելով արևի վրա, իսկ գիշերը՝ աստղերի։ Այս թռչունը կարող է նաև զգալ գալիք փոթորկային համակարգերը, ինչի շնորհիվ օգտվում է համընթաց քամիներից։ Այդուհանդերձ, մանրամասները, թե ինչպես է կտցարը կատարում այս զարմանահրաշ ճանապարհորդությունը, ապշեցնում են մասնագետներին։ Կենսաբան Բոբ Գիլը ասում է. «Այս թռչուններին ուսումնասիրում եմ արդեն 20 տարի, բայց, միևնույնն է, դրանք շարունակում են ինձ ապշեցնել»։

Ի՞նչ ես կարծում։ Արդյոք սևապոչ ճահճային կտցարի տեղորոշման համակարգը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։