Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈՒՆՎԱՐ 2013

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Դրախտ

Դրախտ

Ի՞նչ է դրախտը

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Որոշ մարդիկ կարծում են, թե դրախտը պարզապես առասպել է։ Մյուսները մտածում են, թե այն երևակայական պարտեզ է, որտեղ բարի մարդիկ ապրում են հավիտյան և հետաքրքիր գործերով են զբաղվում, ինչից ուրախություն են ստանում։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Դրախտ» բառը վերաբերում է մարդկության առաջին տանը՝ Եդեմի պարտեզին (Ծննդոց 2։7–15)։ Աստվածաշունչը խոսում է այդ պարտեզի մասին որպես իրական վայրի, որտեղ ապրել է առաջին մարդկային զույգը՝ զերծ հիվանդությունից ու մահից (Ծննդոց 1։27, 28)։ Աստծու հանդեպ անհնազանդ գտնվելու պատճառով նրանք կորցրին իրենց դրախտային տունը։ Սակայն աստվածաշնչյան բազմաթիվ մարգարեություններ խոսում են այն ապագայի մասին, երբ մարդիկ կվայելեն վերականգնված դրախտը։

ԻՆՉՈ՞Ւ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՔԵԶ

Եթե Աստված սեր է, տրամաբանական է, որ նա կվարձատրի իր հավատարիմ երկրպագուներին՝ տալով բարեկեցիկ կյանք դրախտում։ Տրամաբանական է նաև, որ նա կտեղեկացնի մարդկանց, թե ինչ պետք է անեն Աստծու հավանությունը ստանալու համար։ Աստվածաշունչը ասում է, որ դու կարող ես ձեռք բերել Աստծու հաճությունը՝ գիտելիքներ ստանալով նրա մասին ու հնազանդվելով նրա պատվիրաններին (Հովհաննես 17։3; 1 Հովհաննես 5։3

«Եհովա Աստված.... Եդեմում մի պարտեզ տնկեց և իր ստեղծած մարդուն այնտեղ դրեց» (Ծննդոց 2։8

 Որտե՞ղ է դրախտը

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Որոշ մարդիկ հավատում են, որ դրախտը երկնքում է, մյուսները պնդում են, որ այն ապագայում կհաստատվի երկրի վրա։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Մարդկության համար նախատեսված դրախտը երկրի վրա էր։ Պարզ է, որ Աստված երկիրը ստեղծել է որպես հարատև բնակարան մարդկանց համար։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված ստեղծել է մեր մոլորակը հավիտյան գոյություն ունենալու համար (Սաղմոս 104։5)։ Այն նաև ասում է. «Երկինքը Եհովային է պատկանում, իսկ երկիրը նա մարդկանց որդիներին է տվել» (Սաղմոս 115։16

Ուստի զարմանալի չէ, որ Աստվածաշունչը խոսում է երկրի վրա դրախտ լինելու խոստման մասին։ Այնտեղ Աստված կօրհնի մարդկանց՝ տալով հավիտենական կյանք։ Դրախտում կտիրի ներդաշնակություն ու խաղաղություն։ Ցավն ու տառապանքը անցյալի գիրկը կանցնեն։ Մարդիկ կկարողանան լիարժեք վայելել Երկիր մոլորակի բնական հրաշալիքները (Եսայիա 65։21–23

«Աստծու խորանը մարդկանց հետ է.... և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։3, 4

Ովքե՞ր են ապրելու դրախտում

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Շատ կրոններ սովորեցնում են, որ միայն լավ մարդիկ են ապրելու դրախտում։ Սակայն թե ինչ է նշանակում «լավ մարդ» լինելը, տարբեր կարծիքներ կան։ Ոմանք մտածում են, որ բավական է պարզապես մասնակցել կրոնական արարողությունների ու ծիսական աղոթքներ անել։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստվածաշունչը սովորեցնում է, որ «արդարներն» են ապրելու դրախտում։ Բայց ովքե՞ր են արդար Աստծու աչքում։ Ոչ այն մարդիկ, ովքեր մասնակցում են ծիսական արարողությունների, բայց անտեսում են Աստծու կամքը։ Աստվածաշունչն ասում է. «Մի՞թե ողջակեզներն ու զոհերը Եհովային ավելի են ուրախացնում, քան Եհովայի ձայնին հնազանդվելը։ Հնազանդությունը զոհից լավ է» (1 Սամուել 15։22)։ Պարզ ասած՝ «արդարները», ովքեր հավիտյան ապրելու են դրախտում, Աստծու պատվիրաններին հնազանդվողներն են, ինչպես որ ընդգծվում է Սուրբ Գրքում։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Աստծու պատվիրաններին հնազանդվելը կրոնական արարողություններին մասնակցելուց ավելին է։ Քո առօրյա վարքով կարող ես կա՛մ հաճեցնել, կա՛մ տհաճեցնել Աստծուն։ Կարող ես սովորել Աստծուն հաճեցնել, եթե ուշադրությամբ քննես Աստվածաշունչը։ Եվ նրան հաճույք պատճառելը դժվար չէ։ Աստվածաշունչը ասում է, որ Աստծու «պատվիրանները ծանր չեն» (1 Հովհաննես 5։3)։ Աստված շատ է ուզում վարձատրել քեզ հնազանդության համար՝ առանձնաշնորհում տալով ապրելու դրախտում։

«Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29