Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

Կովկաս. «լեռներում ծվարած լեզուների երկիր

Կովկաս. «լեռներում ծվարած լեզուների երկիր

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ հայտնվել ես մի լեռնային գեղատեսիլ տարածաշրջանում, որը մոտավորապես Իսպանիայի տարածքի չափ է։ Ի զարմանս քեզ՝ այդտեղ ապրում են բազմաթիվ ազգեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր լեզուն։ Որոշ վայրերում մարդիկ, որոնք ապրում են կողք կողքի գտնվող գյուղերում, չեն կարող հասկանալ միմյանց։ Միջնադարի աշխարհագրագետները հավանաբար նույնպես զարմացել են, քանի որ նրանցից մեկը այս տարածաշրջանը՝ Կովկասը, կոչել է «լեռներում ծվարած լեզուների երկիր»։

Կավկասն ընկած է Սև ծովի և Կասպից ծովի միջև։ Այս երկրամասի աշխարհագրական դիրքն ասես երկրների և քաղաքակրթությունների խաչմերուկ լինի։ Դա է պատճառը, որ այն դարերի պատմություն ունի և հարուստ մշակույթ։ Բնակիչները հայտնի են նրանով, որ հարգանքով են վերաբերվում տարեցներին, մեծ սեր ունեն պարերի հանդեպ և շատ հյուրասեր են։ Սակայն շատ այցելուներ Կովկասի ամենագրավիչ առանձնահատկությունը համարում են էթնիկական խմբերի ու լեզուների բազմազանությունը. այդ տարածքում լեզուներն ավելի շատ են, քան այդ չափերն ունեցող եվրոպական ցանկացած տեղանքում։

 Ապշեցնող բազմազանություն

Մ.թ.ա հինգերորդ դարում հույն պատմիչ Հերոդոտոսը գրեց. «Շատ և տարբեր բարքեր ունեցող ազգեր են ապրում Կովկասում»։ Մոտավորապես մ.թ. առաջին դարի սկզբին մեկ այլ հույն պատմագիր՝ Ստրաբոնը, գրեց այդ տարածաշրջանի 70 ցեղերի մասին։ Յուրաքանչյուր ցեղ ուներ իր լեզուն և գալիս էր առևտուր անելու Դիոսկուրիասի՝ ժամանակակից Սուխումի քաղաքի մոտ՝ Սև ծովի ափին։ Տասնյակ տարիներ հետո Պլինիոս Ավագը՝ հռոմեացի մի գիտնական, գրեց, որ հռոմեացիները 130 թարգմանիչների կարիք ունեին, որ առևտուր անեին Դիոսկուրիասում։

Այսօր ավելի քան 50 էթնիկ խմբեր իրենց հայրենիքը Կովկասն են համարում։ Յուրաքանչյուրը պարծենում է իր սովորություններով, ավելի հաճախ ազգային տարազով, արվեստով և ճարտարապետությամբ։ Այդտեղ խոսում են առնվազն 37 լեզուներով. որոշ լեզուներով խոսում են միլիոնավոր մարդիկ, մինչդեռ որոշներով՝ միայն մի քանի գյուղերում։ Ամենաշատ լեզուներով խոսում են Ռուսաստանի տարածքում գտնվող Դաղստանի Հանրապետությունում, որտեղ ապրում են մոտ 30 էթնիկ խմբեր։ Մինչև հիմա մասնագետների համար պարզ չէ, թե ինչ կապ կա այս լեզուների և այլ լեզվախմբերի միջև։

Եհովայի վկաները Աստվածաշունչ են սովորեցնում Կովկասում

 Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպիսին են կովկասյան լեզուները։ Եհովայի վկաների պաշտոնական վեբ կայքում՝ www.jw.org, ավելի քան 400 լեզուներ կգտնեք։ Դրանց թվում են որոշ լեզուներ, որոնցով խոսում են Կովկասում, հրաշագեղ մի տարածաշրջան, որը ճշգրտորեն նկարագրվում է որպես «լեռներում ծվարած լեզուների երկիր»։