Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 8

«Թող գա քո թագավորությունը»

Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 8

Ութ մասից բաղկացած այս հոդվածաշարը կլուսաբանի Աստվածաշնչի գլխավոր երեսակը՝ մարգարեությունները։ Այն կպատասխանի հետևյալ հարցին. «Աստվածաշնչյան մարգարեությունները խելացի մարդկանց մտահղացո՞ւմն են, թե՞ դրանք ներշնչվել են Աստծու կողմից»։ Փաստերը քննելուց հետո ինքներդ կարող եք եզրակացություն անել։

ՄՈՏ երկու հազար տարի իրենց քրիստոնյա համարողները աղոթում են, որ գա Աստծու Թագավորությունը։ Դա անում են՝ հիմնվելով Հիսուսի խոսքերի վրա։ Նա իր աշակերտներին սովորեցրեց աղոթել. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10

Ի՞նչ է այդ Թագավորությունը, որի համար այդքան շատ մարդիկ են աղոթում։ Այն Աստծու երկնային կառավարությունն է, որը փոխարինելու է մյուս բոլոր կառավարություններին։ Որպես այդ Թագավորության նշանակված Թագավոր՝ Հիսուս Քրիստոսը Աստծու կամքն է կատարում և՛ երկնքում, և՛ երկրի վրա (Դանիել 2։44; 7։13, 14)։ Ճիշտ ժամանակին Աստված կպատասխանի այս տիպար աղոթքին՝ վերջ դնելով ամբարշտությանն ու տառապանքին և փրկություն տալով հավատարիմ երկրպագուների անհամար «մեծ բազմությանը» (Հայտնություն 7։9, 10, 13–17)։ Դրանից հետո «արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29

Իսկ կարո՞ղ ենք իմանալ, թե Քրիստոսի իշխանության ներքո ինչպիսի պայմաններ են լինելու։ Իհա՛րկե։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, ցույց տվեց, որ և՛ ցանկանում է լուծել մարդկության խնդիրները, և՛ կարողություն ունի դա անելու։ Քննենք աստվածաշնչյան չորս մարգարեություններ  ու նկատի առնենք, թե Հիսուսը փոքր մասշտաբով ինչպես ցույց տվեց, թե ինչ է անելու ողջ երկրի վրա որպես Աստծու երկնային Թագավորության Թագավոր։

Մարգարեություն 1.

«Եհովան.... դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը. փշրում է աղեղը և կոտրատում նիզակը, կառքերը այրում է կրակով» (Սաղմոս 46։8, 9

Կատարում. Հիսուս Քրիստոսը՝ «Խաղաղության Իշխանը», հարատև անդորր կբերի մեր մոլորակին։ Կրթական խաղաղ ծրագրի և ողջ աշխարհում զինաթափության շնորհիվ Աստծու Թագավորությունը կմիավորի բոլոր մարդկանց մեկ համաշխարհային իսկական եղբայրության մեջ (Եսայիա 2։2–4; 9։6, 7; 11։9

Ինչ է պատմությունը բացահայտում

Հիսուսը իր հետևորդներին սովորեցրեց ոչ թե զենք վերցնել, այլ խաղաղությամբ ապրել իրար հետ։ Երբ աշակերտներից մեկը՝ զենքը ձեռքին, փորձեց պաշտպանել նրան, նա ասաց. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն» (Մատթեոս 26։51, 52)։ Հիսուսը նշեց, որ ճշմարիտ քրիստոնյաները իրար հանդեպ սիրով էին ճանաչվելու (Հովհաննես 13։34, 35

Մարգարեություն 2.

«Ցորենի առատություն կլինի երկրի վրա, նույնիսկ սարերի գլուխների վրա» (Սաղմոս 72։16

Կատարում. Աստծու Թագավորությունը վերջ կդնի թերսնմանն ու սովին։ Բոլորը առատ որակյալ սնունդ կունենան։

Ինչ է պատմությունը բացահայտում

Քաղցած մարդկանց հանդեպ Հիսուսի անկեղծ կարեկցանքը ակնհայտ էր, և ակնածանք էր ներշնչում նրա կարողությունը՝ հրաշքով կերակրել մարդկանց բազմությանը։ Ականատեսներից մեկը պատմեց. «[Հիսուսը] ժողովրդին պատվիրեց խոտերի վրա նստել, վերցրեց հինգ հացը և երկու ձուկը ու դեպի երկինք նայելով՝ օրհնեց, ապա հացերը կտրելուց հետո բաժանեց իր աշակերտներին, աշակերտներն էլ բաժանեցին ժողովրդին։ Բոլորը կերան ու կշտացան, հետո հավաքեցին ավելացած կտորտանքները՝ տասներկու լիքը զամբյուղ։ Իսկ ուտողները մոտ հինգ հազար հոգի էին՝ չհաշված կանանց ու երեխաներին» (Մատթեոս 14։14, 19–21

Մարգարեություն 3.

«Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24)։ «Կույրերի աչքերը և խուլերի ականջները կբացվեն։ Այդ ժամանակ կաղը եղջերուի պես կցատկոտի, և համրի լեզուն ուրախությամբ կբացականչի» (Եսայիա 35։5, 6

 Կատարում. Աստծու Թագավորությունը կվերացնի ցանկացած հիվանդություն և տկարություն։ Կույրերը կտեսնեն, իսկ խուլերը կլսեն ու կխոսեն։ Այլևս ոչ ոք դեղորայքի, հիվանդանոցների ու բժիշկների կարիք չի ունենա։

Ինչ է պատմությունը բացահայտում

Երբ Հիսուսը մարդկանց սովորեցնում էր Աստծու Թագավորության մասին, նաև ուրախությամբ բուժում էր նրանց բոլոր հիվանդություններն ու տկարությունները։ Այսպիսով՝ փոքր մասշտաբով նա ցույց տվեց, թե ինչ է անելու ողջ երկրի վրա որպես Աստծու երկնային Թագավորության Թագավոր (Ղուկաս 7։22; 9։11

Մարգարեություն 4.

Աստված «կկլանի մահը հավիտյան» (Եսայիա 25։8

Կատարում. Քրիստոսի իշխանության ընթացքում «նրանք, ովքեր գերեզմաններում են», հարություն կառնեն երկրային դրախտի վրա (Հովհաննես 5։28, 29)։ Հիսուսը վերջ կդնի մահին՝ մեր ամենից անողոք թշնամուն, և հնարավորություն կտա մեզ վայելելու հավիտենական կյանքը (Սաղմոս 37։29

Ինչ է պատմությունը բացահայտում

Առնվազն երեք անգամ Հիսուսը ցույց տվեց, որ ի զորու է մարդկանց հարություն տալու (Ղուկաս 7։11–15; 8։41–55; Հովհաննես 11։38–44)։ Իսկ Հիսուսի մահից հետո մոտ 500 հոգի ականատես եղավ, որ նա հարություն է առել (1 Կորնթացիներ 15։3–8

Ութ մասից բաղկացած այս հոդվածաշարում քննարկվեցին աստվածաշնչյան բազմաթիվ մարգարեություններ, որոնք կատարվել են։ Այդ բոլորը, ինչպես նաև այլ մարգարեություններ ցույց են տալիս, որ Աստվածաշունչը պարզապես խելացի մարդկանց մտահղացում չէ, այլ կրում է Աստծուց ներշնչված լինելու դրոշմը։ Կասկած չկա, որ «ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16

Քանի որ Աստվածաշունչը ճշգրիտ մարգարեությունների գիրք է, դու ամեն պատճառ ունես հավատալու, որ «ևս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի, կնայես նրա տեղին, և նա չկա։ Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։10, 11