Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՆՈՅԵՄԲԵՐ 2012

 Աստվածաշնչի տեսակետը

Վատ բան կա՞ ցուցամոլության մեջ

Վատ բան կա՞ ցուցամոլության մեջ

«Բրենդային ջինս հագնելը կամ ընդհանրապես բրենդային որևէ բան հագնելը կարող է անվստահության, «ոչնչության» հուսահատ զգացումից անհատին բարձրացնել մինչև ֆանտազիայի մի աստիճանի, որ ինքն իրեն ասի. «Ես կարևոր մարդ եմ, եթե չես հավատում, նայիր հագուստիս բրենդին»» (հոգեբան Չեյտոր Դ. Մեյսոն)։

ՈՐՊԵՍԶԻ մարդկանց մեջ հիացմունք առաջացնեն, ոմանք ցուցադրում են իրենց հագուստի բրենդը կամ այլ շքեղ բաներ։ Օրինակ՝ ասիական երկրներից մեկում «նորահարուստները սիրում են շքեղ արտադրանքներ՝ ներմուծված ֆրանսիական պայուսակներ, իտալական սպորտային մեքենաներ, ավելին, նրանք սիրում են ցուցադրել [իրենց հարստությունը]»,— ասվում է «Վաշինգտոն փոստ» պարբերագրում։

Ինչ խոսք, սխալ բան չկա աշխատանքիդ արդյունքը վայելելու մեջ։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն մարդ պետք է ուտի, խմի և բարիք տեսնի իր ողջ աշխատանքից։ Դա Աստծու պարգևն է» (Ժողովող 3։13)։ Սակայն արդյոք խելամի՞տ է ի ցույց դնել ունեցվածքը։ Ի՞նչ է ասում այս մասին Աստվածաշունչը։

«Հարուստի ընկերները շատ են»

Երբ հարուստները կամ նրանք, ովքեր ձևացնում են, թե հարուստ են, ցուցադրում են իրենց ունեցվածքը, ինչպիսի՞ ընկերների կարող են գրավել։ Այս առնչությամբ մարդկային էության վերաբերյալ Աստվածաշունչը բացահայտում է գաղտնիքը՝ նշելով. «Աղքատը նույնիսկ իր մերձավորի կողմից է ատված, բայց հարուստի ընկերները շատ են» (Առակներ 14։20

Միտքը հետևյալն է. հարուստների շատ ընկերները ոչ թե նրանց ընկերներն են, այլ նրանց հարստության ընկերները։ Նրանց այսպես կոչված ընկերության հիմքում ընկած է եսասիրությունը, իսկ խոսքերն էլ շողոքորթ են։ Աստվածաշունչը այդպիսի խոսքերը անվանում է կեղծավորություն՝ «ագահությունից դրդված» (1 Թեսաղոնիկեցիներ 2։5

Ուստի հարցրու ինքդ քեզ. «Ինչպիսի՞ ընկերներ եմ ուզում ունենալ՝ ընկերներ, որոնք կսիրեն ինձ այն բանի համար, թե ես ինչ ունե՞մ, թե՞ իսկական ընկերներ, ովքեր կսիրեն ինձ այն բանի համար, թե ես ով եմ»։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մեր վարքից կախված է, թե ինչպիսի մարդիկ կցանկանան մեզ հետ ընկերություն անել։

«Իմաստությունը համեստների հետ է»

Ունեցվածքը ցուցադրելու հետ կապված մեկ ուրիշ խնդիր պարզ երևում է Եզեկիա թագավորի մասին աստվածաշնչյան արձանագրությունից, որը ապրել է հին Երուսաղեմում։ Մի անգամ Բաբելոնից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներին նա ցույց տվեց «այն ամենը, ինչ որ կար իր գանձերի մեջ»։ Ակներևաբար, նրա հսկայական հարստությունը տպավորել էր այցելուներին։ Սակայն հնարավոր է նաև, որ դա նրանց մեջ ագահություն էր առաջացրել։ Երբ հյուրերը գնացին, Աստծու մարգարե Եսայիան համարձակորեն Եզեկիային ասաց, որ նրա ողջ հարստությունը մի օր «պիտի տարվի Բաբելոն։ Ոչինչ չի մնալու»։ Այդ խոսքերը իրականացան։ Տարիներ անց բաբելոնացիները վերադարձան և տիրացան Եզեկիայի ընտանիքի ողջ հարստությանը (2 Թագավորներ 20։12–17; 24։12, 13

Նմանապես այսօր, նրանք, ովքեր ցուցադրում են իրենց ունեցվածքը, այն կորցնելու վտանգի առաջ են կանգնում։ Մեքսիկայի հանցագործ աշխարհի ու անվտանգության մասին մի հաշվետվության մեջ նշվում է. «Հարստությունը ցուցադրելը գրավում է Մեխիկոյի գողերին։ Թանկարժեք զարդեր, ժամացույցներ կրելը կամ մեծ  քանակությամբ փող ցուցադրելը անհարկի ուշադրություն է գրավում»։ Որքա՜ն լավ է հետևել Աստվածաշնչի խորհրդին ու «չպարծենալ» հարստությամբ (Երեմիա 9։23Առակներ 11։2-ում գրված է. «Իմաստությունը համեստների հետ է»։

Նկատիր ուրիշների լավ հատկությունները

Եսակենտրոն լինելու փոխարեն՝ համեստ ու խոնարհ անհատը ուրախանում է ուրիշների լավ հատկություններով։ Փիլիպպեցիներ 2։3-ում նշվում է. «Ոչինչ մի՛ արեք՝ կռվասիրությունից կամ սնապարծությունից դրդված, այլ խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք»։ Իսկ Գաղատացիներ 5։26-ում կարդում ենք. «Եկեք չլինենք սնապարծ՝ իրար մրցակցության չհրահրենք և իրար չնախանձենք»։

Ի՞նչ ընկերներ ես ուզում ունենալ՝ ովքեր կսիրեն քեզ քո ունեցվածքի՞ համար, թե՞ ընկերներ, ովքեր կսիրեն քե՛զ

Աստվածաշնչյան իմաստություն ունեցող մարդիկ գիտեն, որ իսկական ընկերության հիմքը անեսասիրությունն ու փոխադարձ հարգանքն են, որ այդպիսի ընկերությունը չի կորչում հարստության հետ։ Հակառակը՝ այն ժամանակի ընթացքում ավելի ամուր է դառնում։ «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ»,— գրված է Առակներ 17։17-ում։ Ավելին, իմաստուն անհատը ձգտում է հաճեցնել Աստծուն։ Նա գիտի, որ Աստծուն ոչ թե տպավորում է արտաքին տեսքը, այլ «սրտի ծածուկ մարդը», այն, թե ինչպիսին ենք մենք իրականում (1 Պետրոս 3։4)։ Այսպիսի անհատը ջանք է թափում լավ հատկություններ զարգացնել, որոնք բնորոշ են «նոր անձնավորությանը», ինչպես ասում է Աստվածաշունչը (Եփեսացիներ 4։24)։ Այդ հատկություններից մի քանիսի մասին խոսվում է Միքիա 6։8-ում. «Մի՞թե Եհովան, բացի արդարություն գործադրելուց, բարություն սիրելուց և քո Աստծու հետ համեստությամբ քայլելուց, ուրիշ որևէ բան է պահանջում քեզանից»։

Զարմանալի չէ, որ այսօրվա աշխարհում չի խրախուսվում համեստ լինել։ Ինչո՞ւ։ «Վերջին օրերի» մասին խոսելիս Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ ընդհանուր առմամբ մարդիկ լինելու էին «ագահ, մեծամիտ.... ինքնագոհ.... և հպարտ» (2 Տիմոթեոս 3։1–5)։ Նման շրջապատում իրենց ունեցվածքը ցուցադրող մարդիկ, ինչ խոսք, իրենց շատ լավ կզգան։ Սակայն Աստված հորդորում է մեզ «այդպիսիներից հեռո՛ւ մնալ», որպեսզի մենք էլ նրանց նման չդառնանք։