Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՆՈՅԵՄԲԵՐ 2012

Բարոյական արժեքներ սերմանիր

Բարոյական արժեքներ սերմանիր

Իմաստուն ծնողները իրենց երեխաներին սովորեցնում են Աստվածաշնչի բարոյական արժեքները

«Երբ չէի ապրում աստվածաշնչյան չափանիշներով, ինձ համար շատ դժվար էր դաստիարակել երեխաներիս։ Բայց հիմա շատ հեշտ է, քանի որ Աստվածաշունչն է իմ օգնականը» (ԷԼԻԶԱԲԵԹ, ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)։

Խնդիր։

Դպրոցում հասակակիցների ճնշումը և աշխարհում բարոյականության անկումը զորեղ ազդեցություն են գործում ընտանիքների վրա։ Եվ որպեսզի երեխաները կարողանան հակազդել այդ բացասական ազդեցությանը, նրանց մեջ պետք է լավ արժեքներ սերմանել։ Հակառակ դեպքում՝ անհավանական կլինի, որ նրանք կդառնան պատասխանատվության զգացում ունեցող, սկզբունքային և բարեկիրթ մարդիկ։

Առաջարկներ։

Շատ միայնակ ծնողներ, ինչպեսև այս հոդվածաշարում նշված ծնողները, առաջնորդության համար դիմում են Աստվածաշնչին՝ հասկանալով, որ այդ գիրքը Աստծու անգերազանցելի իմաստության արտացոլումն է։ Տեսնենք, օրինակ, թե ինչ է ասում Աստվածաշունչը ամենակարևոր սկզբունքի՝ իսկական սեր դրսևորելու մասին։

«Սերը համբերատար է ու բարի։ Սերը նախանձոտ չէ, այն չի պարծենում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, իր շահը չի փնտրում, բարկությամբ չի բորբոքվում, վիրավորանքները չի հաշվում, անարդարության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար։ Ամեն ինչի դիմանում է.... ամեն ինչի համար հույս ունի, ամեն ինչի տոկում է։ Սերը երբեք չի վերջանում» (1 Կորնթացիներ 13։4–8

Երբ ծնողները այսպիսի սեր են դրսևորում, դա լավ է անդրադառնում երեխաների վրա։ Ֆրանսիայում ապրող Կոլետը, որի մասին խոսվեց, պատմում է. «Ես հաճախ էի ասում երեխաներիս, որ սիրում եմ նրանց։ Նաև ասում էի, որ նրանք Աստծու կողմից նվեր են ինձ համար, իսկ նվերները պետք է թանկ գնահատել։ Բայց նրանք էլ իրենց հերթին պետք է լինեին քաղաքավարի ու հարգալից իմ և իրենց հոր հանդեպ, որը մեզ հետ չէր ապրում։ Այս սկզբունքները օգնեցին, որ մեր տանը վստահության ու հարգանքի մթնոլորտ ստեղծվի» (Սաղմոս 127։3

Աննան, որն ապրում է Լեհաստանում, գրում է. «Երբ երեխաներիս միջև տարաձայնություններ են ծագում, հիշեցնում եմ նրանց Հիսուսի խոսքերը, որ այն, ինչ ուզում ենք, որ մարդիկ անեն մեզ, նույնը մենք պետք է անենք նրանց» (Մատթեոս 7։12)։ Ռոբերտոն, որի մասին արդեն նշվեց, բախվում է մի խնդրի, որն ունեն շատ միայնակ ծնողներ։ Նա ասում է. «Երեխաների առաջ երկու արժեքներ կան. մեկը՝ այս ծնողի, մյուսը՝ երկրորդ ծնողի։ Երբ աստվածաշնչյան արժեքներն եմ պարտադրում, գիտեմ, որ այդ օրը կամ այդ շաբաթ ես չեմ նրանց սիրած ծնողը»։ Նա նաև ավելացնում է. «Մյուս ծնողը նվերներ է տալիս երեխաներին՝ հույս ունենալով, որ նրանք իր կողմը դիրք կբռնեն։ Ինչ խոսք, դժվար է դիմակայել այդպիսի ճնշմանը, բայց երեխաների հետ կանոնավոր զրույցները օգնում են նրանց հասկանալու, որ նյութական նվերներից ավելի արժեքավոր բաներ կան»։

Միշտ չէ, որ հեշտ է ապրել աստվածաշնչյան չափանիշներով, բայց արժե ջանքեր թափել, քանի որ օգուտները անհամար են։ Սառա անունով մի միայնակ մայր, որն ապրում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ասում է. «Ես շատ ուրախ եմ, որ երեխաներս մեծացել են Եհովայի առաջնորդությամբ։ Ճիշտ է, խնդիրներ ունեցել ենք, բայց Աստված միշտ մեր կողքին է եղել»։