Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՆՈՅԵՄԲԵՐ 2012

Ճիշտ առաջնահերթություններ դիր

Ճիշտ առաջնահերթություններ դիր

Առնվազն մեկ անգամ միասին ճաշեք

«Ես հոգնում եմ՝ մտածելով, թե ինչպես հավասարակշռեմ աշխատանքը, երեխաների դաստիարակությունը, հոգևոր գործերը, տան գործերը և հանգիստը» (ՅՈԿՈ, ՃԱՊՈՆԻԱ)։

Խնդիրներ։

Միրանդան, որը երկու տղա ունի, ասում է. «Ամենամեծ խնդիրն այն է, որ և՛ պետք է աշխատեմ, և՛ հոգամ նրանց էմոցիոնալ ու հոգևոր կարիքները, և այս ամենը առանց կողակցի օգնության»։

Առաջարկներ։

Որոշիր, թե որ բաներն են իրոք կարևոր քեզ և երեխաներիդ համար, ու դրանք առաջնահերթություն համարիր։

Մի՛ փոփոխիր առաջնահերթություններդ և սովորիր ժամանակդ ու ֆինանսական միջոցներդ ճիշտ տնօրինել։ Այս միտքը պարզաբանենք օրինակով։ Ինչ խոսք, երեխաներիդ առողջությունը կարևոր բան է, ուստի ծանր քրտինքով վաստակած փողերդ օգտագործիր նրանց համար սննդարար ուտելիք գնելու համար։ Ավելի լավ է այդպես անել, քան հետագայում փողեր ծախսել դեղերի վրա։ Նախքան առևտուր անելը ցուցակ կազմիր։ Այդպիսով անհարկի բաներ գնելու մոլուցքով չես տարվի։ Ռոբերտոն, որն ապրում է Միացյալ Նահանգներում և չորս երեխա ունի, ասում է. «Ես սիրում եմ համեղ բաներ պատրաստել»։ Նաև ավելացնում է. «Բայց սովորել եմ կենտրոնանալ կարիքների վրա, ոչ թե ցանկությունների, ու այն էլ ոչ թե պարզապես կարիքների, այլ կոնկրետ այն բաների, որոնք մեզ ամեն օր պետք են»։

Ծանր քրտինքով վաստակած փողերդ օգտագործիր սննդարար ուտելիք գնելու համար։ Ավելի լավ է այդպես անել, քան հետագայում փողեր ծախսել դեղերի վրա

Ձերբազատվիր այն իրերից, որոնք երբեք չես օգտագործում՝ գրքերից, հագուստից, սարքերից։ Մի միայնակ մայր գրել է. «Չափից շատ նյութական իրերը սթրեսի մեջ են գցում։ Ինչքան շատ բան ունես, այնքան շատ ժամանակ պետք է ծախսես դրանք մաքրելու, վերանորոգելու և սարքին վիճակում պահելու համար։ Որպեսզի կյանքդ թեթև լինի, հարկավոր է թեթևանալ այդ իրերից»։

Սովորեցրու երեխաներիդ ամեն երեկո թափած իրերը հավաքել։ Թույլ մի՛ տուր, որ տան մեջ ամեն ինչ տակնուվրա լինի։ Երեխաներին տան հետ կապված կրթելը մղում է նրանց պատասխանատվության զգացում ունենալու իրենց սենյակի և անգամ տան հանդեպ։ Քո լավ օրինակը, ինչ խոսք, նույնպես մեծ կշիռ կհաղորդի խոսքերիդ։

Թեև հնարավոր է՝ շատ զբաղված ես, բայց պե՛տք է շատ ժամանակ անցկացնես երեխաներիդ հետ ու ոչ թե կարճատև ընդմիջումներով շփվես նրանց հետ։ Երեխաներդ քո ժամանակի և ուշադրության կարիքն ունեն (2 Օրենք 6։7

Որպես ընտանիք՝ ամեն օր առնվազն մեկ անգամ միասին ճաշեք և այդ ժամանակը դարձրեք հաճելի։ Երեք երեխաների մայր Կոլետը ասում է. «Մենք որոշել էինք, որ ընթրիքը, երբ բոլորը տանն են, կլինի միմյանց էմոցիոնալ և հոգևոր ուժեր փոխանցելու ժամանակ։ Միասին ընթրելը մեր ընտանիքում եղել ու մինչև այսօր էլ մնում է առանձնահատուկ շփման ժամանակ»։