Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՆՈՅԵՄԲԵՐ 2012

 Արդյոք պատահականությո՞ւն է

Ճանճի հետնաթևիկները

Ճանճի հետնաթևիկները

Ինչպե՞ս է սովորական տնային ճանճը կարողանում օդում բարդ ու ճշգրիտ շարժումներ կատարել։ Ուժեղ քամու ժամանակ ինչպե՞ս է միջատը կարողանում արագ ուղղվել ու շարունակել իր ընթացքը։ Գաղտնիքը երկու փոքր հավելուկների՝ հետնաթևիկների մեջ է, որոնք տեղադրված են յուրաքանչյուր թևի տակ *։

Նկատի առնենք հետևյալը։ Հետնաթևիկը նման է շատ փոքր թմբկափայտիկի, որի ծայրը գնդաձև է։ Թռիչքի ժամանակ հետնաթևիկները նույն հաճախականությամբ են թափահարվում, ինչ թևերը, բայց հակառակ ուղղությամբ։ Գիտնականները հայտնաբերել են, որ դրանք ծառայում են որպես գերազանց գիրոսկոպներ, որոնք օգնում են ճանճերին կայուն մնալ թռիչքի ժամանակ *։

Առանց հետնաթևիկների՝ այս տնային ճանճը (ձախ կողմում) և երկարոտնիկը անմիջապես գետին կընկնեին

Հետնաթևիկները, որոնց ծայրերը հաստ են, «ժամացույցի ճոճանակի պես՝ կոնկրետ մեկ ուղղությամբ են հարվածում»,— ասվում է մի հանրագիտարանում։ Եթե թռիչքի ընթացքում ճանճը կտրուկ շրջվի՝ լինի դիտավորյալ, թե հանկարծակի քամու պատճառով, «հետնաթևիկի հիմքը կպտտվի»։ Նույն աղբյուրում նշվում է. «Պտույտն ընկալում է հետնաթևիկներում տեղադրված նյարդային վերջույթների խիտ փունջը, և ինֆորմացիան գնում է ուղեղ, ուստի ճանճը կարողանում է ճիշտ գործել, որ չշեղվի.... իր ընթացքից»։ Այդ պատճառով էլ ճանճերը շատ ճկուն են, ու դրանց դժվար է բռնել (Encyclopedia of Adaptations in the Natural World)։

Ինժեներները հետնաթևիկների այս առանձնահատկությունը կարող են օգտագործել անթիվ-անհամար ոլորտներում, օրինակ՝ ռոբոտներ, միկրոմեխանիկական թռչող միջատներ և տիեզերանավեր պատրաստելիս։ «Ո՞վ կմտածեր, որ ճանճի նման փոքր, տհաճ միջատը այդքան շատ բան կարող է սովորեցնել մեզ»,— գրել է օդատիեզերական տեխնոլոգիան հետազոտող Ռաֆալ Զբիկովսկին։

Ի՞նչ ես կարծում։ Արդյոք ճանճի գիրոսկոպիկ հետնաթևիկը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։

^ պարբ. 3 Հետնաթևիկներ ունեն երկթև միջատները, օրինակ՝ ճանճերը, մժեղներն ու մոծակները։

^ պարբ. 4 Գիրոսկոպը սովորաբար կազմված է լինում շրջանակից, որը պահում է սկավառակը։ Սկավառակը արագորեն պտտվում է իր առանցքի շուրջ։ Պտտման առանցքն անփոփոխ է մնում տարածության մեջ, ինչպես էլ որ փոխվեն սարքի դիրքը, մագնիսական դաշտն ու ձգողականությունը։ Ուստի գիրոսկոպները կարելի է օգտագործել շատ օգտակար կողմնացույցներ ստեղծելու համար։