Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՆՈՅԵՄԲԵՐ 2012

Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 7

«Կգա վերջը»

Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 7

Ութ մասից բաղկացած այս հոդվածաշարը կլուսաբանի Աստվածաշնչի գլխավոր երեսակը՝ մարգարեությունները։ Այն կպատասխանի հետևյալ հարցին. «Աստվածաշնչյան մարգարեությունները խելացի մարդկանց մտահղացո՞ւմն են, թե՞ դրանք ներշնչվել են Աստծու կողմից»։ Փաստերը քննելուց հետո ինքներդ կարող եք եզրակացություն անել։

ԶԱՅՐԱՆՈ՞ՒՄ ես, երբ ապականված կառավարությունները ճնշում և հարստահարում են իրենց քաղաքացիներին։ Ունենալով արդարության զգացում՝ վիրավորվո՞ւմ ես, երբ աղքատ մարդկանց հաշվին հարուստները ավելի են հարստանում։ Իսկ բարկանո՞ւմ ես, երբ կրոնական առաջնորդները կողոպտում են իրենց հոտի անդամներին կամ կեղծիքներ ու ստեր սովորեցնում։ Եթե այո, ապա կուրախանաս՝ իմանալով, որ Աստվածաշունչը նույնպես դատապարտում է նման բաները։ Այս հոդվածում կխոսվի 1) աստվածաշնչյան մարգարեությունների մասին, որոնցում նախագուշակվել է, որ ամեն տեսակ չարություն, ինչպես նաև չար մարդիկ վերանալու են, և 2) թե ինչու պետք է լիովին վստահենք այդ մարգարեություններին։

Չարության վերջը

Այս հոդվածաշարի նախորդ հոդվածում խոսվում էր Հիսուսի տված բաղկացուցիչ նշանի մասին, որը ցույց է տալիս, որ այս աշխարհի վերջը մոտենում է։ Այդ նշանը ներառում է Աստծու Թագավորության բարի լուրի համաշխարհային քարոզչությունը. այս Թագավորությունը մի կառավարություն է, որը շուտով ղեկավարելու է ողջ երկիրը (Դանիել 2։44; Մատթեոս 24։3, 14)։ Երբ քարոզչական այս գործն ավարտվի, Հիսուսն ասաց, որ «կգա վերջը»։ Թերևս զարմանաս՝ իմանալով, որ առաջին բանը, որ Աստված վերացնելու է, կեղծ կրոնն է, քանի որ այն Աստծու մասին սխալ բաներ է սովորեցնում։ Աստվածաշնչում կեղծ կրոնը ներկայացվում է պոռնիկ կնոջ կերպարանքով, որի անունն է «Մեծ Բաբելոն» (Հայտնություն 17։1, 5;  տե՛ս  «Ո՞վ է Մեծ Բաբելոնը» շրջանակը, էջ 13)։

Մարգարեություն 1.

«Պիտի գան [Մեծ Բաբելոնի] վրա պատուհասները՝ մահ, սուգ և սով, ու նա ամբողջությամբ պիտի այրվի կրակով, որովհետև Եհովա Աստված՝ նրան դատողը, զորեղ է» (Հայտնություն 18։2, 8

Կատարում. Աստվածաշունչը բացահայտում է, որ նշանակված ժամանակին Աստված կմղի քաղաքական ղեկավարներին դուրս գալու Մեծ Բաբելոնի դեմ ու կործանելու նրան։ Նրանք «կամայացնեն ու կմերկացնեն նրան և կուտեն նրա մսերը» (Հայտնություն 17։16)։ Այլ խոսքերով՝ նրանք կքողազերծեն նրա ամոթալի էությունը ու կհափշտակեն նրա հսկայական հարստությունը։ Մեծ Բաբելոնի կործանումը այնքան արագ ու ամբողջական կլինի, որ հետք անգամ նրանից չի մնա (Հայտնություն 18։21

Քաղաքական ղեկավարները գուցե մտածեն, որ այդ մտքին իրենք են եկել։ Սակայն այս զարմանալի մարգարեության կատարումը կհաստատի, որ Բաբելոնի կործանումը Աստծու կողմից է։ Իրականում, նա է «նրանց սրտում դնելու, որ իր միտքը իրագործեն» (Հայտնություն 17։17

Մարգարեություն 2.

«Այն թագավորների օրերում երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու.... Այն փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին [մարդկային կառավարություններին], իսկ ինքը մնալու է հավիտյան» (Դանիել 2։44

Կատարում. Կեղծ կրոնին վերացնելուց հետո Աստված իր ուշադրությունը դարձնելու է այլ կազմակերպությունների՝ քաղաքական և առևտրական համակարգերի, ինչպես նաև ամբարիշտ մարդկանց (Առակներ 2։22; Հայտնություն 19։17, 18)։ Ինչպես որ տանտերն է դուրս հանում իր տանից անփույթ վարձակալներին, այնպես էլ Աստված «կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը»։ Նա կկործանի նրանց, ովքեր երկիրը լցնում են բռնությամբ և անբարո  ապականված գործերով (Հայտնություն 11։18; Հռոմեացիներ 1։18, 26–29

Իսկ ովքե՞ր կենդանի կմնան։ Աստվածաշունչը պատասխանում է. «Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։11; 72։7

Սակայն կարո՞ղ ենք արդյոք վստահել Աստվածաշնչի մարգարեություններին։ Կարո՞ղ ենք համոզված լինել, որ Աստված կվերացնի չարությունն ու տառապանքը և արդարություն կհաստատի։ Այո՛։

Աստվածաշնչյան մարգարեությունները վստահարժան են

Աստծու Թագավորությունը վերջ կդնի կեղծ կրոնին, ապականված կառավարություններին և ագահ առևտրական աշխարհին

Եհովայի վկաները հավատում են, որ Եհովա Աստված Աստվածաշնչի Հեղինակն է, և այն, ինչ նա խոստացել է, կիրագործի (2 Տիմոթեոս 3։16)։ Արդյոք խելամի՞տ է հավատալ նման բանի։

Եթե երկար տարիների հավատարիմ ընկեր ունենայիր, որը իրոք սիրում է քեզ ու երբեք չի խաբել, ու եթե համոզված լինեիր, որ նրա խոստացածը իր ուժերից ու միջոցներից վեր չէ, չէի՞ր հավատա նրան, եթե խոստանար քեզ համար ինչ-որ լավ բան անել։ Անխոս, կհավատայիր։ Եհովան ցանկացած ընկերոջից ավելի վստահարժան է։ «Աստված չի կարող ստել» (Տիտոս 1։2

Այո՛, Ստեղծիչը վերջ կդնի կեղծ կրոնին, կեղեքող կառավարություններին և ագահ առևտրական աշխարհին։ Ցանկանո՞ւմ ես իմանալ, թե ինչ տեղի կունենա այդ իրադարձություններից հետո։ «Արթնացե՛ք»-ի հաջորդ թողարկումը, որում կլինի այս հոդվածաշարի վերջին հոդվածը, կօգնի քեզ։