Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012

Օգնության դիմիր

Օգնության դիմիր

Մարդկանցից օգնություն կամ խորհուրդներ ստանալը շատ կարևոր է ոչ միայն դպրոցական տարիների ընթացքում, այլև չափահաս տարիքում։

ԻՍԿ ո՞վ կարող է օգնել քեզ հաջողությունների հասնելու դպրոցում։

Ընտանիքը։

«Երբ տնային աշխատանքս կատարելու համար օգնության կարիք էի զգում, հայրս բացատրում էր դասը և հետո հարցեր տալիս։ Բայց միշտ թողնում էր, որ ես գտնեմ պատասխանները» *,— ասում է 18-ամյա Բրունան, որն ապրում է Բրազիլիայում։

Առաջարկ։ Հարցրու ծնողիդ, թե ինչպես է նա սովորել այն առարկան, որը քեզ համար դժվար է։ Եթե նա լավ է հասկացել, ապա կարող է քեզ օգնել։

Ուսուցիչները։

Շատ ուսուցիչներ ուրախանում են, երբ իմանում են, որ աշակերտը իսկապես ուզում է լավ սովորել, և պատրաստ են օգնելու։

Առաջարկ։ Պարզապես ասա ուսուցչիդ. «Ինձ համար դժվար է այս դասը, բայց ես ուզում եմ հասկանալ։ Կօգնե՞ք ինձ»։

Վստահելի օգնական։

Թերևս քեզ կարող է օգնել մեկը, ով ձեր ընտանիքի վստահելի ընկերն է։ Օգուտները երկուսն են։ Առաջին՝ դու կստանաս քեզ անհրաժեշտ օգնությունը։ Երկրորդ՝ կսովորես վստահել մարդկանց, երբ օգնության կարիք ունենաս, հատկություն, որը օգտակար կլինի քեզ համար չափահասության շրջանում։ Փաստն այն է, որ հաջողությունը հիմնականում թիմային աշխատանքի արդյունք է, ոչ թե անհատական (Առակներ 15։22

Առաջարկ։ Հարցրու ծնողներիդ, թե ով կարող է քեզ համար վստահելի օգնական լինել։

Ամփոփում։ Ոչ մի սխալ բան չկա ուրիշից օգնություն խնդրելու մեջ։

Կարող ես սկսել հենց հիմա։ Երկու կամ երեք հոգու ցուցակ կազմիր։ Նրանցից ո՞ր մեկը կարող է օգնել քեզ կատարելու տնային աշխատանքդ։

^ պարբ. 4 Տարիքով մեծ եղբայրը կամ քույրը նույնպես կարող է օգնել քեզ այս հարցում։