Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Հոկտեմբեր 2012

Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 6

«Վերջին օրեր»

Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 6

Ութ մասից բաղկացած այս հոդվածաշարը կլուսաբանի Աստվածաշնչի գլխավոր երեսակը՝ մարգարեությունները։ Այն կպատասխանի հետևյալ հարցին. «Աստվածաշնչյան մարգարեությունները խելացի մարդկանց մտահղացո՞ւմն են, թե՞ դրանք ներշնչվել են Աստծու կողմից»։ Փաստերը քննելուց հետո ինքներդ կարող եք եզրակացություն անել։

ՄԵՆՔ ապրում ենք դժվար ժամանակներում։ Աշխարհի տարբեր մասերից անընդհատ աղետների և սոցիալական խռովությունների մասին լուրեր ենք լսում։ Որևէ նշանակություն ունի՞ աշխարհի այսօրվա իրավիճակը։

Մոտ 2000 տարի առաջ Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ աշխարհում տեղի ունեցող դեպքերի գագաթնակետը «աշխարհի վախճանը» կլինի (Մատթեոս 24։3)։ Սակայն սա այն «աշխարհի վերջը» չէ, որից մարդիկ վախենում են։ Աստվածաշունչը նկարագրում է, թե «վերջին օրեր» կոչվող ժամանակահատվածում ինչ դեպքեր են տեղի ունենալու և մարդիկ ինչպիսի վերաբերմունք են ունենալու (2 Տիմոթեոս 3։1)։ Հիսուսը իր հետևորդներին պատվիրեց, որ երբ տեսնեն «այս բաները կատարվելիս», նշանակում է, որ փրկությունը մոտ է (Ղուկաս 21։31)։ Քննենք մի քանի մարգարեություն, որոնք կոնկրետ մեր օրերին են բնորոշ։

Մարգարեություն 1.

«Ազգ ազգի դեմ դուրս կգա» (Մատթեոս 24։7

Կատարում. 20-րդ դարի սկզբներին շատերը կարծում էին, որ աշխարհում մեկընդմիշտ խաղաղություն կհաստատվի։ Առաջին համաշխարհային պատերազմը ցնցեց աշխարհը. սկսվեց իր նախադեպը չունեցող պատերազմական մի դարաշրջան։ Ինչպես որ Աստվածաշնչի «Հայտնություն» գրքում էր կանխագուշակված, խաղաղությունը «վերցվեց երկրից, որպեսզի մարդիկ իրար մորթեն» (Հայտնություն 6։4

Ինչ են փաստերը բացահայտում

  • «1914թ.-ին Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումով թվում է, թե վերջ դրվեց մի դարաշրջանի և սկիզբ դրվեց բոլորովին նոր դարաշրջանի» («Առաջին համաշխարհային պատերազմի ծագումը», հրատարակվել է 1992թ.-ին)։
  • Թեև կոնկրետ չենք կարող ասել, թե Առաջին աշխարհամարտը քանի հոգու կյանք է խլել, բայց մի հանրագիտարանի հաշվարկների համաձայն՝ միայն պատերազմի մասնակիցների թիվը կազմում է 8500000։
  • Երկրորդ համաշխարհային պատերազմը է՛լ ավելի շատ մարդկանց կյանքեր խլեց՝ մոտ 35 միլիոնից  մինչև 60 միլիոն զինվորներ և խաղաղ բնակչություն։
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մինչև 2010 թվականը 151 երկրներում 246 զինված կոնֆլիկտ է տեղի ունեցել։

Մարգարեություն 2.

«Տեղ-տեղ սովեր կլինեն» (Մատթեոս 24։7

Կատարում. 20-րդ դարում ավելի քան 70 միլիոն մարդ է մահացել սովի պատճառով, և այն դեռ շարունակում է գլոբալ խնդիր մնալ։

Ինչ են փաստերը բացահայտում

  • Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն՝ սովը այսօր ամենամեծ սպառնալիքն է առողջության համար, և ողջ աշխարհում 7 հոգուց 1-ը այս պահին բավականաչափ ուտելիք չունի։
  • «Այսօր սննդի պակասը անսովոր եղանակային փոփոխությունների արդյունքում առաջ եկած վատ բերքի հետևանքը չէ, դրա համար կան չորս լուրջ խնդիրներ, որոնք արդեն երկար ժամանակ է, ինչ գոյություն ունեն. բնակչության կտրուկ աճ, հողի մակերեսային շերտի կորուստ, ջրի պակաս և գնալով բարձրացող ջերմաստիճան» (Սայենթիֆիք ամերիքըն)։

Մարգարեություն 3.

«Մեծ երկրաշարժեր կլինեն» (Ղուկաս 21։11

Կատարում. Քանի որ շատ մարդիկ են ապրում սեյսմիկ գոտիներում, երկրաշարժերի ժամանակ կորած կամ մահացած մարդկանց թիվը կտրուկ աճել է։

Ինչ են փաստերը բացահայտում

  • Աղետների վերաբերյալ 2010 թվականի մի հաշվետվություն տեղեկացնում է. «Վերջին տարիներին տեղի ունեցած բոլոր մեծ աղետներից սեյսմիկ աղետներն են, որ ամենաշատ թվով մարդկանց կյանքեր են տարել»։
  • Տվյալների համաձայն՝ 1970թ.-ից 2001 թվականը ամեն տարի միջին թվով 19 երկրաշարժեր * են տեղի ունեցել, ինչի հետևանքով միջին հաշվով 19547 մարդ է մահացել։ 2012 թվականից առաջ տասը տարիների ընթացքում միջին հաշվով ամեն տարի 28 երկրաշարժ է եղել, որի ժամանակ մահացել է մոտ 67954 մարդ։

Մարգարեություն 4.

«Տեղ-տեղ՝ համաճարակներ» (Ղուկաս 21։11

Կատարում. Չնայած բժշկության առաջընթացին՝ ամեն տարի միլիոնավոր մարդիկ շարունակում են մահանալ վարակիչ հիվանդությունների պատճառով։ Ճանապարհորդությունները և քաղաքների աճող բնակչությունը ավելի են մեծացնում այդ հիվանդությունների արագ տարածման հավանականությունը։

Ինչ են փաստերը բացահայտում

  • Ծաղիկ վարակիչ հիվանդությունը 20-րդ դարում սպանել է 300 միլիոնից 500 միլիոն մարդ։
  • Մի գիտական տեղեկագրության մեջ ասվում է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում «նախկինում մեզ անծանոթ ավելի քան երեսուն հիվանդություններ, օրինակ՝ էբոլա, ՄԻԱՎ, հանտավիրուս և ծանր սուր շնչառական սինդրոմ (ԾՍՇՍ), նոր սպառնալիք են» (Worldwatch Institute)։
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ դեղորայքի նկատմամբ կայուն մանրէները շատանում են, և նշում է. «Աշխարհը թևակոխում է մի դարաշրջան, որտեղ հակաբիոտիկներն արդեն հնացած են, շատ տարածված ինֆեկցիաների համար այլևս բուժում չկա, և կրկին անվերջ մահեր»։

Մարգարեություն 5.

Մարդիկ «իրար կմատնեն ու իրար կատեն.... շատ-շատերի սերը կսառչի» (Մատթեոս 24։10, 12

Կատարում. Ատելությամբ լցված ցեղասպանությունները միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել։ Բազմաթիվ երկրներում զինված կոնֆլիկտները և հանցագործությունը շարունակ վախ են ներշնչում ու բռնություն են հրահրում։

Ինչ են փաստերը բացահայտում

  • Նացիստական ռեժիմի տակ սպանվեցին վեց միլիոն հրեաներ և միլիոնավոր այլ մարդիկ։ Սովորական քաղաքացիների արձագանքի մասին գրող Զիգմունդ Բաումենը գրում է. «Մասսայական կործանումը ոչ թե բուռն էմոցիաների բողոքով ուղեկցվեց, այլ անտարբերության քար լռությամբ»։
  • Բի-Բի-Սի լրատվական գործակալության տեղեկությունների համաձայն՝ մոտ 800000  տուտսիներ և հուտուներ սպանվեցին ընդամենը մի քանի ամիսների ընթացքում։ Ըստ մի հետազոտողի հաշվարկների՝ մոտ 200000 մարդ է մասնակցել այդ մասսայական կոտորածին։
  • Ամեն տարի ավելի քան 740000 մարդ մահանում է հանցագործությունների և զինված կոնֆլիկտների հետևանքով։

Մարգարեություն 6.

«Մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր.... բնական կապվածություն չունեցող» (2 Տիմոթեոս 3։2, 3

Կատարում. Մեր դարաշրջանը աչքի է ընկնում ագահությամբ և բարոյական ցածր չափանիշներով։ Նման վերաբերմունքը բազում խնդիրներ է հարուցում հասարակության մեջ։

Ինչ են փաստերը բացահայտում

  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաների բարօրության հետ կապված տեղեկացնում է, որ Միացյալ Թագավորությունում ծնողներն ու երեխաները «գնումներ կատարելու շղթայի մեջ են»։ Նրանք ինչ-որ բաներ են գնում «փոխհարաբերությունների միջև եղած խնդիրները և սոցիալական անապահովությունը փոխհատուցելու համար»։
  • Ողջ աշխարհում 275 միլիոն երեխաներ իրենց ընտանիքում բռնության զոհ են դառնում։
  • «Միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամեն տարի ավելի քան 500000 մարդ շահագործվում է կամ ոտնահարվում» (Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոններ)։

Մարգարեություն 7.

«Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ» (Մատթեոս 24։14

Կատարում. Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է, որն իշխում է երկնքից, իսկ Թագավորը Հիսուսն է։ Երկնքում գտնվող այս Թագավորությունը «փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր [մարդկային] թագավորություններին, իսկ ինքը մնալու է հավիտյան» (Դանիել 2։44

Աստծու Թագավորությունը (թե ինչ է այն և ինչ է անելու ապագայում) այն հիմնական թեման է, որը սովորեցնում են ողջ աշխարհում Եհովայի վկաները։

Ի կատարում Մատթեոս 24։14-ի՝ Եհովայի վկաները Աստծու Թագավորության բարի լուրն են քարոզում

Ինչ են փաստերը բացահայտում

  • Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները, որոնք կազմում են ավելի քան յոթ միլիոն և քարոզում են 230-ից ավելի երկրներում, սովորեցնում են Աստծու Թագավորության մասին։
  • Եհովայի վկաները Աստվածաշնչի վրա հիմնված ավելի քան 500 լեզուներով գրականություն են տարածում՝ թե՛ տպագիր տեսքով, թե՛ էլեկտրոնային։

Նշանը և քո ապագան

Փաստերը քննելուց հետո միլիոնավոր մարդիկ հասկացել են, որ վերջին օրերի վերաբերյալ Աստվածաշնչի տված նշանը այսօր կատարվում է։ Ինչպես համոզվեցինք այս հոդվածաշարի առաջին վեց հոդվածներից, պատմությունը փաստում է, որ Աստվածաշունչը իրոք որ ճշգրիտ մարգարեությունների գիրք է։

Դու կարող ես նաև վստահել ապագայի հետ կապված Աստվածաշնչի կանխագուշակած տեղեկությանը։ Այդ մարգարեությունները վերաբերում են անձամբ քեզ, քանի որ Աստված խոստանում է վերջ դնել անհանգիստ վերջին օրերին։ Այս հոդվածաշարի հաջորդ երկու հոդվածներում կբացատրվի, թե ինչպես են «վերջին օրերը» ավարտվելու, նաև կխոսվի այն հրաշալի ապագայի մասին, որ սպասում է մեր երկրին ու մարդկանց։

^ պարբ. 22 Տարերային աղետների համաճարակաբանությունը հետազոտող կենտրոնը երկրաշարժը սահմանում է որպես սեյսմիկ «աղետ», որի արդյունքում նշվածներից առնվազն մեկը տեղի է ունենում. 10 կամ ավելի մարդկանց մահ, 100 կամ ավելի տուժածներ, արտակարգ իրավիճակի ազդարարում կամ միջազգային օգնության խնդրանք։

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը

Աստվածաշունչ ուսումնասիրելով միլիոնավոր մարդիկ գտնում են կյանքի կարևոր հարցերի պատասխանները։ Կուզե՞ս միանալ նրանց։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը

Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները հայտնի են նրանով, որ Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն են առաջարկում մարդկանց։ Իմացիր, թե ինչպես է այն անցկացվում։