Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012

Նպատակասլաց եղիր

Նպատակասլաց եղիր

Դպրոցը ավելի իմաստալից ու ավելի հաճելի է դառնում, երբ գիտես, թե քո ստացած կրթությունը ուր է տանում քեզ։

ԴՊՐՈՑՈՒՄ աննպատակ սովորելը նման է վազքուղու վրա վազելուն, որը, սակայն, վերջնագիծ չունի։ Աստվածաշնչում գրված է. «Ես աննպատակ չեմ վազում և այնպես եմ բռնցքահարում, որ քամի ծեծող չլինեմ» (1 Կորնթացիներ 9։26)։ Նպատակասլաց լինելը օգնում է քեզ կենտրոնացած մնալու և աշխարհ մտնելու ավելի հեշտ ձևով։ Ինչպե՞ս կարող ես նպատակասլաց լինել։

Հարցրու ինքդ քեզ. «Ինչպե՞ս եմ փող վաստակելու»։ Անլրջորեն մի՛ մոտեցիր այս հարցին։ Փոխարենը՝ նախօրոք մտածիր ու ծրագրիր։ Ինչո՞ւ։ Բերենք օրինակ։ Եթե ուզում ես ճանապարհորդության մեկնել, նախ պետք է որոշես, թե ուր ես գնալու։ Հետո քարտեզով պետք է որոշես, թե որն է այդտեղ հասնելու լավագույն ուղին։ Նույնը կարելի է ասել դպրոցի մասին։ Մտածիր, թե ինչ կուզես դառնալ, և հետո ընտրիր այն առարկաները, որոնք կօգնեն քեզ հասնելու նպատակակետիդ։

Զգուշացում. շատ երիտասարդներ այնքան են տարվում իրենց ամենասիրած գործով, օրինակ՝ ուզում են դառնալ պրոֆեսիոնալ երաժիշտ, և այդ պատճառով մեկ ուրիշ աշխատանք գտնելու միտքն անգամ անտանելի է նրանց համար։ Ինչպե՞ս վարվել։

  1. Հաշվի առ քո ընդունակությունները։ Դու սիրո՞ւմ ես ուրիշներին ծառայել կամ օգնել։ Սիրո՞ւմ ես ինչ-որ բաներ վերանորոգել, արհեստավորի գործ անել կամ գուցե լավ ես թվերից, ֆինանսներից։
  2. Հաշվի առ քո տարբերակները։ Ո՞ր մասնագիտությունն է համապատասխանում քո ընդունակություններին։ Քննարկիր որևէ մեկի հետ տարբերակները, սակայն քո երազած գործի վրա կենտրոնանալու փոխարեն՝ փորձիր գտնել մի քանի տարբերակ։ Եղիր գործնական։ Օրինակ՝ եթե հետագայում մեկ ուրիշ տեղ տեղափոխվես ապրելու, այնտեղ կարո՞ղ ես անել քո ընտրած աշխատանքը։ Կամ վտանգ կա՞, որ պահանջվող մարզումը ստանալու համար մեծ պարտքերի մեջ կընկնես։
  3. Հաշվի առ քո հնարավորությունները։ Երբ որոշես, թե ինչ աշխատանք ես ուզում կատարել, մտածիր, թե քո երկրում որքանով է այդ աշխատանքը հարմար։ Ճանաչո՞ւմ ես գործատերերի։ Եթե այո, ապա ունե՞ն նրանք ուրիշներին սովորեցնելու և մարզելու ծրագիր։ Կա՞ն արդյոք մասնագիտական դասընթացներ։

Առաջարկ։ Խորհրդակցիր ծնողներիդ, ուսուցիչներիդ կամ հասուն ընկերներիդ հետ։ Փնտրտուքներ արա տեղի թերթերում կամ ինտերնետում։

Ամփոփում։ Նպատակներ ունենալը քո կրթությանը ուղղություն կտա։

Կարող ես սկսել հենց հիմա։ Քանի դեռ դպրոցում ես սովորում, մտածիր վերը նշված երեք առաջարկների մասին։ Գրի առ քո նպատակները և քննարկիր դրանք ծնողներիդ հետ։

 

Իմացիր ավելին

Մտածում ես թողնե՞լ դպրոցը

Մի՞թե արժե թողնել դպրոցը։ Ի՞նչ հարցեր պետք է նախ հաշվի առնես։