Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012

Մի՛ կորցրու ոգևորությունդ

Մի՛ կորցրու ոգևորությունդ

Ցանկացած բանով ոգևորվելու համար պետք է իմանաս դրա գործնական արժեքը։

ԴՊՐՈՑԸ ի՞նչ գործնական արժեք ունի։ Այն օգնում է քեզ իմաստություն ձեռք բերելու, իսկ Աստվածաշունչը ասում է, որ «իմաստությունը պաշտպանություն է տալիս» (Ժողովող 7։12)։ Բերենք օրինակ։ Պատկերացրու՝ անցնում ես մի վտանգավոր տարածքով։ Կնախընտրես այդ տարածքով մենա՞կ անցնել, թե՞ ընկերներիդ հետ, ովքեր հարկ եղած ժամանակ կպաշտպանեն քեզ։ Դպրոցը քեզ ուժեղ «ընկերներ» է տալիս։ Տեսնենք, թե ինչ ընկերների մասին է խոսքը։

  • Խորհելու կարողություն։ Դպրոցը կօգնի քեզ զարգացնելու այն, ինչ Աստվածաշունչը կոչում է «իմաստություն և խորհելու կարողություն» (Առակներ 3։21)։ Այս ունակությունները ձեռք բերելու շնորհիվ կկարողանաս լուծել քո խնդիրները և ստիպված չես լինի միշտ հույսդ ուրիշների վրա դնել։
  • Լավ փոխհարաբերություններ մարդկանց հետ։ Աստվածաշունչը հորդորում է քրիստոնյաներին զարգացնել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են համբերատարությունն ու ինքնատիրապետումը (Գաղատացիներ 5։22, 23)։ Դպրոցում տարբեր մարդկանց հետ շփվելով՝ այսպիսի հատկություններ ձեռք կբերես, ինչպես նաև կսովորես լինել զիջող, հարգալից, կարեկից, հատկություններ, որոնք կօգնեն քեզ չափահասության շրջանում։
  • Գործնական կրթություն։ Դպրոցը կարող է քեզ սովորեցնել աշխատանքային էթիկա, ինչը կօգնի լավ աշխատանք ունենալու և այն պահելու։ Բացի այդ, որքան շատ բան սովորես քեզ շրջապատող աշխարհի մասին, այնքան ավելի լավ կհասկանաս, թե ով ես դու և ինչն է քեզ համար կյանքում ամենակարևորը (Առակներ 14։15)։ Նաև կկարողանաս հարգալից կերպով պաշտպանել համոզմունքներդ (1 Պետրոս 3։15

Ամփոփում։ Քանի որ դու պետք է սովորես դպրոցում, անօգուտ է մտածել դպրոցի հետ կապված այն բաների մասին, որ քեզ դուր չեն գալիս։ Փոխարենը՝ մտածիր վերևում նշված մտքերի մասին, որոնք կարող են ոգևորել քեզ։ Գուցե քո մտքով ավելի շատ բան անցնի։

Կարող ես սկսել հենց հիմա։ Մտածիր, թե ինչ կարևոր դրդապատճառ դու ունես, որը կօգնի քեզ դպրոցում հաջողությունների հասնելու։