Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՀՈԿՏԵՄԲԵՐ 2012

Հետևիր առողջությանդ

Հետևիր առողջությանդ

Առողջությանդ հետևելը կօգնի քեզ լավ սովորելու դպրոցում, ինչպես նաև կբարելավի կյանքդ։

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ է, որ հոգ ես տանում մարմնիդ մասին, որը Աստված է տվել քեզ (Սաղմոս 139։14)։ Պատկերացրու՝ մեքենա ունես, բայց երբեք ժամանակ չես գտնում այն սարքին վիճակում պահելու համար։ Այնքան ես օգտագործում, մինչև որ փչանում է։ Նույնը կարող է լինել քեզ հետ։ Իսկ ինչի՞ կարիք ունի քո մարմինը։

Հանգիստ։

Եթե քիչ ես քնում, ունենում ես հոգնած ու քնկոտ տեսք, ցրված ես լինում և նույնիսկ ընկճված։ Իսկ եթե բավականաչափ քնես, ավելի շատ էներգիա կունենաս։ Քունը նաև նպաստում է ֆիզիկական աճին, բարելավում է ուղեղի աշխատանքը, էմոցիոնալ վիճակը և ամրացնում է իմուն համակարգը։ Այսքան շատ օգուտ մի փոքր քնի դիմաց։

Առաջարկ։ Փորձիր ամեն օր նույն ժամին քնել։

Սնունդ։

Երեխաները արագ են աճում։ Օրինակ՝ 10-ից 17 տարեկանում տղաների մարմնի քաշը կրկնապատկվում է։ Աղջիկները նույնպես կտրուկ փոխվում են։ Աճող օրգանիզմը վիտամիններով հարուստ սննդի ու էներգիայի կարիք ունի։ Հետևաբար հետևիր, որ օրգանիզմդ ստանա այն, ինչի կարիքն ունի։

Առաջարկ։ Անպայման նախաճաշիր։ Դպրոց գնալուց առաջ «լիցքավորվելը» կօգնի, որ կենտրոնանաս և սովորածդ երկար ժամանակ հիշես։

Մարմնամարզություն։

Աստվածաշունչը նշում է, որ «մարմնի մարզումը.... օգտակար» է (1 Տիմոթեոս 4։8)։ Մարմնամարզությունը ամրացնում է մկաններն ու ոսկորները, իմուն համակարգը, էներգիա է տալիս, կարգավորում է մարմնի քաշը, բարելավում է մտային կարողությունները, նվազեցնում է սթրեսը և բարձրացնում տրամադրությունը։ Ինչ խոսք, սպորտը կարող է նաև զվարճություն համարվել, հատկապես եթե զբաղվում ես քո սիրած մարզաձևով։

Ամփոփում։ Բավականաչափ քունը, առողջ սնունդը և չափավոր մարմնամարզությունը կօգնեն, որ քո «շարժիչը» միշտ լավ աշխատի։ Իսկ դա իր հերթին կնպաստի, որ լավ սովորես դպրոցում *։

Կարող ես սկսել հենց հիմա։ Առողջ ապրելակերպի գրաֆիկ կազմիր։ Մեկ ամիս հետևիր, թե երբ ես քնում, ինչ ես ուտում, և տես, թե ինչ փոփոխությունների կարիք կա։

«Երբ գնում եմ զբոսանքի, ավելի շատ էներգիա եմ ստանում, նույնիսկ եթե սկզբում հոգնած եմ լինում» (Ջեյսոն, Նոր Զելանդիա)։

«Իմ կարծիքով՝ Աստված սնունդը ստեղծել է որպես բենզին մեր մարմնի համար, դրա համար ես ուզում եմ ամենալավ «բենզինը» լցնել իմ օրգանիզմ» (Ջիլ, ԱՄՆ)։

«Ես շաբաթը երեք անգամ վազում եմ, իսկ երկու անգամ հեծանիվ եմ քշում կամ զբոսնում։ Մարմնամարզությունը ինձ էներգիա է տալիս և նվազեցնում է սթրեսը» (Գրեյս, Ավստրալիա)։

^ պարբ. 9 Քո առողջության մասին լրացուցիչ ինֆորմացիայի համար տե՛ս «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 1-ին հատորը, գլուխ 10-րդ։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Իմացիր ավելին

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս կարող եմ մարմնամարզությամբ զբաղվելու ցանկություն առաջացնել իմ մեջ

Մտածիր, թե ինչ երեք օգուտ կտա քեզ մարզվելու լավ ծրագիր ունենալը, և ցանկություն առաջացրու քո մեջ։