Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Արթնացե՛ք  |  Սեպտեմբեր 2012

Արյան փոխներարկման այլընտրանքային միջոցներ

Արյան փոխներարկման այլընտրանքային միջոցներ

ԱՎԵԼԻ քան 40 երկրներից առաջատար փորձագետներ 2011թ. մայիսի 20–22-ին հանդիպում ունեցան Մոսկվայում սիրտ-անոթային և ներանոթային վիրաբուժության եվրոպական հասարակության միջազգային կոնգրեսի 60-րդ հոբելյանի առիթով։ «Բժիշկների համար այս մասշտաբի իրադարձությունը այնքան կարևոր է, որքան օլիմպիական խաղերը ատլետների համար»,— նշեց մի ռուս հեռուստալրագրող։

Եռօրյա կոնգրեսի ժամանակ մեծ ուշադրություն գրավեց մի տաղավար, որը տեղեկություններ էր տրամադրում արյան փոխներարկման այլընտրանքային միջոցների մասին։ Այդ տաղավարը ներկայացնում էր Եհովայի վկաների հիվանդանոցային տեղեկատվական ծառայությունը (ՀՏԾ)։ Բժիշկները հարյուրավոր գրքեր, DVD-ներ և այլ բժշկական հոդվածներ վերցրին նրանցից այս լուրջ թեմայի վերաբերյալ։ Հատկապես մի DVD-ի պահանջարկ նկատվեց, որը կոչվում է «Առանց արյան փոխներարկման ստրատեգիաներ՝ պարզ, անվտանգ, արդյունավետ» *։

Եհովայի վկաների հիվանդանոցային տեղեկատվական ծառայությունը ներկա էր այս հանդիպմանը։ Բժիշկները հարյուրավոր գրքեր, DVD-ներ և այլ բժշկական հոդվածներ վերցրին

 Բժիշկներից շատերը, ովքեր այցելեցին այս տաղավար, համաձայնվեցին, որ վիրաբուժության մեջ արյան պահպանումը անչափ կարևոր է։ Իտալիայից ժամանած սրտի մի վիրաբույժ, որը ելույթ ներկայացրեց կոնգրեսի ժամանակ, նշեց, որ լավ ծանոթ է Եհովայի վկաներին և առանց արյան փոխներարկման՝ հաջողությամբ վիրահատել է մոտ 70 Վկաների։ Նա նաև ասաց, որ անարյուն վիրաբուժությունը իր կլինիկայում լիովին ընդունված է։ Իսկ Բեռլինի սրտի ինստիտուտի մի պրոֆեսոր վերոնշյալ DVD-ից մեկ օրինակ վերցրեց իր համար և մեկ օրինակ էլ գործընկերոջ համար (Deutsches Herzzentrum)։ Ունկնդիրներին նա ասաց, որ վերջերս անարյուն վիրահատություն է արել մի երեխայի, որը կշռել է 2,5 կիլոգրամ, և որ իր կլինիկայում կատարվել է նույնիսկ ավելի նվազ քաշով նորածինների սրտի վիրահատություն։

Անարյուն վիրաբուժություն հաջողությամբ իրագործվում է արյան պահպանման մեթոդների, սարքերի ու դեղամիջոցների բժշկական և վիրահատական համապատասխան միջոցներով

Մոսկվայում տեղի ունեցած այս կոնգրեսից մեկ ամիս հետո տարբեր երկրներից բժիշկներ ներկա գտնվեցին Արխանգելսկում անցկացվող հյուսիսարևմտյան շրջանի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների բելոմորսկյան չորրորդ սիմպոզիումին։ ՀՏԾ-ն նորից նույն տաղավարը ներկայացրեց, ինչը կրկին անգամ գրավեց շատերի ուշադրությունը։ Քննելով ներկայացվող նյութերը՝ Սանկտ Պետերբուրգից ժամանած մի բժշկուհի ոգևորությամբ ասաց. «Սա հենց այն է, ինչ մեզ պետք է»։ Նա իր ափսոսանքն արտահայտեց, որ սովորության համաձայն իր կոլեգաներից մի քանիսը շարունակում են արյան փոխներարկում անել այրվածքներ ունեցող հիվանդներին։ «Ձեր նյութերը շատ արժեքավոր են այրվածքներ ունեցող հիվանդներին բուժելու համար, ինչը ծրագրում ենք իրականացնել Սանկտ Պետերբուրգում»,— ավելացրեց նա։

Ողջ աշխարհում գնալով ավելի ու ավելի շատ բժիշկներ են ընդունում անարյուն դեղամիջոցների և անարյուն վիրաբուժության առավելությունները։ Ժամանակը ցույց կտա՝ անարյուն բուժումը բժշկության մեջ մի օր կդառնա համաշխարհային ստանդարտ, թե ոչ։

^ պարբ. 3 Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։