Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՍԵՊՏԵՄԲԵՐ 2012

Աշխարհի վերջ. գուցե այն չէ, ինչ պատկերացնում ես

Աշխարհի վերջ. գուցե այն չէ, ինչ պատկերացնում ես

ՍԱՐՍԱՓԵԼԻ հոռետեսական լինելուց բացի, աշխարհի վերջի մասին պատմությունները ունեն երեք ընդհանուր եզր։ Առաջին՝ մարդկային երևակայության արդյունք են, իսկ մարդիկ, ինչպես ապացուցվել է դարերի ընթացքում, ի զորու չեն ճշգրտորեն գուշակելու ապագան։ Երկրորդ՝ մարդկանց փրկությունը, եթե իհարկե հնարավոր է, թողնված է բախտի քմահաճույքին։ Եվ երրորդ՝ աշխարհի վերջից փրկվողները պետք է ծանր պայքար մղեն կենդանի մնալու համար։

Սակայն այն, ինչ Աստվածաշունչն է ասում ապագայի վերաբերյալ, ավելի տրամաբանական է։ Սուրբ Գրքի համաձայն՝ մեծ փոփոխություն է սպասվում։ Իսկ փրկություն խոստացվում է բոլոր նրանց, ովքեր կատարում են Աստծու կամքը։ Ավելին, Աստվածաշունչը չի կանխագուշակում, թե երկիրը կործանվելու է պայթյունի հետևանքով կամ սառցաբեկոր է դառնալու։ Հակառակը՝ ասում է, որ այն վերափոխվելու է ու վերածվելու է դրախտի։

Շատերը, սակայն, չեն ընդունում Աստվածաշնչում կանխագուշակված այս տեղեկությունները։ Մեծ նեղության, Արմագեդոնի, հազարամյակի և Դրախտի մասին աստվածաշնչյան ուսմունքները սկեպտիկները ֆանտազիա են համարում։ Աստվածաբանները անվերջ քննարկումներ ու բանավեճեր են արել այս հասկացությունների մասին և իրենց մեկնաբանությունն են տվել։ Բայց նրանց թեորիաները հակասում են իրար։ Աշխարհի վերջի մասին գրող Բրուս Ռոբինսոնը նշում է. «Այս թեմայի մասին թերևս ավելի շատ աստվածաբանական աղոտ աշխատություններ են գրվել, քան քրիստոնեության մեկ այլ ուսմունքի»։ Արդյո՞ւնքը։ Շփոթություն։

Մինչդեռ Աստվածաշունչը անհասկանալի մի գիրք չէ։ Այն Աստծու կողմից է, իսկ նա չի ուզում, որ մենք շփոթմունքի մեջ ընկնենք և ապագայի վերաբերյալ որևէ հավաստի տեղեկություն չունենանք։ Ստորև Աստվածաշնչի լույսի ներքո կտրվեն հաճախակի տրվող հարցերի պատասխանները։ Եթե ցանկանում ես ավելին իմանալ, կարող ես պատվիրել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։

 Մի՞թե երկիրը և մարդկությունը կոչնչանան։

«Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29

Կլինե՞ն մարդիկ, որ կկործանվեն։

«Ուղղամիտները կբնակվեն երկրի վրա, և անարատները կմնան նրա վրա։ Իսկ ամբարիշտները կվերանան երկրից, և անհավատարիմները բնաջինջ կլինեն նրանից» (Առակներ 2։21, 22

Անցյալում Աստված պատժե՞լ է չար մարդկանց։

Աստված «հետ չկանգնեց վաղեմի աշխարհը պատժելուց, այլ Նոյին՝ արդարության քարոզչին, ևս յոթ հոգու հետ պահպանեց, երբ անաստված մարդկանց աշխարհի վրա ջրհեղեղ բերեց։ Եվ Սոդոմ ու Գոմոր քաղաքները մոխրի վերածելով՝ դատապարտեց նրանց՝ անաստված մարդկանց համար գալիք բաների օրինակ թողնելով» (2 Պետրոս 2։5, 6

Կարո՞ղ ենք իմանալ, թե կոնկրետ երբ կլինի Աստծու դատաստանը։

«Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ Ինչպես որ Նոյի օրերում էր, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ։ Ինչպես որ այն օրերում՝ ջրհեղեղից առաջ, մարդիկ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, և ուշադրություն չդարձրին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ» (Մատթեոս 24։36–39

Կա՞ որևէ նշան, որ վերջը շուտով գալու է։

«Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու, որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, առաքինություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր, որ Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք ունեն, բայց նրա զորությունն ուրանում են» (2 Տիմոթեոս 3։1–5

Ինչպիսի՞ ապագա է սպասում մարդկանց։

Աստված «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։4

Աստված «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից»

Թեև Աստվածաշունչը շատ մանրամասներ չի հայտնում ապագայի վերաբերյալ, սակայն վստահեցնում է մեզ, որ մարդկությունը անհույս վիճակում չէ։ Մեր ապագան այնքան փայլուն է, որ մենք պատկերացնել անգամ չենք կարող։ Վստահ եղիր, որ դա ճշմարտություն է, և համոզված, որ եթե Եհովա Աստված խոստացել է, ապա կարող է նաև իրականացնել իր խոստումը։

 

Իմացիր ավելին

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Աստվածաշնչում ասվում է, թե ինչու է Աստված ստեղծել երկիրը, երբ վերջ կդրվի տառապանքին, և ինչ է ապագայում սպասվում երկրին և նրա բնակիչներին։