Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք ՆՈՅԵՄԲԵՐ 2011

 Երիտասարդները հարցնում են

Ինչպե՞ս գտնել ժամանցի լավ ձևեր

Ինչպե՞ս գտնել ժամանցի լավ ձևեր

Թերևս որպես քրիստոնյա՝ ընտրողաբար ես մոտենում ժամանցի ձևերին։ Դու թույլ չես տալիս, որ ուրիշները թելադրեն քեզ, թե ինչ դիտես, կարդաս կամ լսես։ Ինչո՞ւ։ Քանի որ այսօր զվարճությունների աշխարհը փառաբանում է անբարոյությունը, բռնությունը և ոգեհարցությունը, բաներ, որոնցից դու պետք է խուսափես։ Այնուհանդերձ, հնարավոր է գտնել ժամանցի լավ ձևեր։ Տեսնենք, թե ինչպես *։

ՖԻԼՄԵՐ

Քո սիրած ժանրի կողքին դիր ✔։

  • Կատակերգություն
  • Դրամա
  • Արկածային
  • Գիտաֆանտաստիկ
  • Ուրիշ

Գիտեի՞ր արդյոք։ Հնդկաստանը մեկ տարում հաճախ արտադրում է ավելի քան հազար ֆիլմ՝ շատ ավելի, քան որևէ այլ երկիր։

Ինչից խուսափել։ Շատ ֆիլմերում ներկայացվում են արժեքներ, որոնք հակասում են աստվածաշնչյան չափանիշներին։ Որոշ ֆիլմերում պատկերավոր կերպով ներկայացվում է սեքսը, բռնությունը, որոշ ֆիլմեր էլ գերբնական ուժերի մասին թեմաներ են պարունակում։ Սակայն Աստվածաշունչն ասում է. «Հեռացրեք ձեզանից այս ամենը՝ զայրույթը, բարկությունը, չարությունը, վիրավորական խոսքերը և անպարկեշտ խոսքերը» (Կողոսացիներ 3։8)։ Ավելին, Աստված դատապարտում է նաև ցանկացած բան, որն առնչվում է ոգեհարցությանը (2 Օրենք 18։10–13

Ինչպես ընտրել։ «Եթե ֆիլմի համառոտ նկարագիրը կասկածելի է, չեմ դիտում այն» (Ջերին) *։

«Ես միայն այն մարդու խորհուրդը կընդունեմ, ով ապրում է նույն արժեքներով, որ ես ունեմ» (Քեյթլին)։

«Եթե կինոթատրոնում ֆիլմ եմ դիտում և սկսում եմ անհարմար զգալ, անմիջապես դուրս եմ գալիս» (Մարինա)։

«Որպեսզի իմանամ, թե ինչ բովանդակություն ունի ֆիլմը, օգտվում եմ ինտերնետային այնպիսի կայքից, որտեղ նշվում է, թե արդյոք տվյալ ֆիլմում կան անպարկեշտ ու բռնի տեսարաններ, հայհոյանք» (Նատաշա)։

Առաջարկ։ Փնտրիր այնպիսի ֆիլմեր, որոնցում քիչ հավանական է, որ կասկածելի նյութեր ներկայացվեն։ «Ինձ շատ են դուր գալիս հին ֆիլմերը, որոնք հիմնված են դասական գրականության վրա»,— ասում է Մասամի անունով մի պատանի։

Հարցրու ինքդ քեզ

«Ֆիլմերը, որ դիտում եմ օգնո՞ւմ են ինձ հեշտությամբ հնազանդվելու Աստծու պատվիրաններին սեքսի, բռնության և ոգեհարցության վերաբերյալ»։

 ԳՐՔԵՐ

Քո սիրած ժանրի կողքին դիր ✔։

  • Ֆանտաստիկ
  • Գիտական
  • Գեղարվեստական
  • Ուրիշ

Գիտեի՞ր արդյոք։ Միայն Միացյալ Նահանգներում ամեն շաբաթ հազարից ավել գիրք է հրատարակվում։

Զվարճությունների աշխարհը միայն կշահի և ոչինչ չի կորցնի, եթե լռեցնես Աստվածաշնչով մարզված քո խղճի ձայնը և դիտես, կարդաս կամ լսես այն, ինչ տարածված է։

Ինչից խուսափել։ Ինչպես ֆիլմերում, բազմաթիվ գրքերում նույնպես ներկայացվում են արժեքներ, որոնք հակասում են աստվածաշնչյան սկզբունքներին։ Օրինակ՝ որոշ գրքերում պատկերավոր կերպով նկարագրվում է սեքսը կամ շոշափվում են ոգեհարցության հետ կապված թեմաներ։ Սակայն Աստվածաշունչն ասում է. «Թող պոռնկություն և ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն նույնիսկ չհիշատակվեն ձեր մեջ» (Եփեսացիներ 5։3)։ Այնտեղ նաև նշվում է, որ ոգեհարցությունը «Եհովայի աչքում չարիք է» (2 Թագավորներ 17։17

Ինչպես ընտրել։ «Գիրք ընտրելիս կարդում եմ բովանդակությունը և աչքի եմ անցկացնում գլուխները։ Եթե կասկածելի բաներ եմ նկատում, չեմ գնում այն» (Մարի)։

«Երբ մեծացա ու սկսեցի իմ մտածելակերպով առաջնորդվել, հասկացա, որ խղճիս ձայնին լսելը շատ կարևոր է։ Եթե տեսնում էի, որ գիրքը վատն է, դադարում էի կարդալուց, քանի որ այն ներդաշնակ չէր Աստծու մտածելակերպին» (Քորին)։

Առաջարկ։ Բարձրացրու ճաշակդ։ «Ինձ ավելի շատ հետաքրքրում է դասական, քան ժամանակակից գրականությունը։ Բառապաշարը, կերպարները, սյուժեն շատ գրավիչ են» (Լառա, 17)։

Հարցրու ինքդ քեզ

«Կարդացածս գրքերը դրդո՞ւմ են ինձ այնպիսի վարքի, որն Աստված դատապարտում է»։

 ԵՐԳԵՐ

Քո սիրած ժանրի կողքին դիր ✔։

  • Ռոք
  • Դասական
  • Ջազ
  • Առ ընդ բի
  • Հիպ-հոպ
  • Ուրիշ

Գիտեի՞ր արդյոք։ Ամեն տարի չորս խոշոր ստուդիաներ թողարկում են մոտ 30000 ալբոմներ։

Ինչից խուսափել։ Երաժշտության մեծ մասը նույնպես ապականված է։ Երգերն ու երաժշտական տեսահոլովակները այնպիսին են, որ դժվար է դառնում կառավարել սեռական կրքերը (1 Կորնթացիներ 6։18)։ «Այսօր երաժշտությունը մեծ մասամբ այնպիսի վարքագիծ է խրախուսում, որը հակասում է աստվածաշնչյան չափանիշներին, իսկ ռիթմը դրդում է ցանկահարույց շարժումներ անելու»,— ասում է 21-ամյա Լին։

Ինչպես ընտրել։ «Ինքս ինձ հարց եմ տալիս. «Վատ կզգա՞մ, եթե հասուն քրիստոնյաները տեսնեն ալբոմների իմ հավաքածուն»։ Այդպես կողմնորոշվում եմ, թե ինչ տեսակի երաժշտություն պետք է լսեմ» (Լին)։

Առաջարկ։ Տարբեր ժանրեր փորձիր։ «Հայրս դասական երաժշտության սիրահար է, ուստի մանկության տարիներին ինչ-որ չափով լսել եմ այդպիսի երաժշտություն։ Դասական երաժշտություն լսելը, ինչպես նաև դաշնամուր նվագել սովորելը իմ առջև մի նոր աշխարհ բացեցին»,— ասում է Ռոբերտո անունով մի պատանի։

Հարցրու ինքդ քեզ

«Լսածս երաժշտությունը օգնո՞ւմ է ինձ հեշտությամբ կառավարելու սեռական կրքերս»։

ԱՅՍ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԱՐԴԱ

«Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ», գրքում, 2-րդ հատոր, գլուխներ 31, 32 (անգլ., ռուս.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 3 «Արթնացե՛ք»-ը ո՛չ դատապարտում է որևէ ֆիլմ, գիրք կամ երգ, ո՛չ էլ խրախուսում է դիտել որևէ ֆիլմ, կարդալ որևէ գիրք, լսել որևէ երգ։ Այս հոդվածի նպատակն է օգնել քեզ Աստվածաշնչով դաստիարակելու խիղճդ, որը զգայունակ կլինի Աստծու չափանիշների հանդեպ (Սաղմոս 119։104; Հռոմեացիներ 12։9

^ պարբ. 13 Որոշ անուններ այս հոդվածում փոխված են։

Իմացիր ավելին

Դու կարո՛ղ ես դիմադրել գայթակղությանը

Երեք քայլեր կօգնեն քեզ կամքի ուժ ձեռք բերելու

Երիտասարդների հարցերը, հատոր 2

Այս գրքում շոշափվում են դպրոցի, ժամանցի, հասակակիցների, ծնողների, զգացմունքների, հակառակ սեռի և այլ թեմաների մասին հարցեր։