Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԱՐԹՆԱՑԵ՛Ք 2010-08

Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Ինչո՞ւ են որոշ մարդիկ դեմ խոսում Եհովայի վկաներին

Շատ մարդիկ ապատեղեկացված են։ Մյուսներն էլ գուցե չեն գնահատում Վկաների կատարած քարոզչական գործը։ Փաստն այն է, սակայն, որ Վկաներն այս գործն անում են մերձավորի հանդեպ սիրուց մղված՝ իմանալով, որ «ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Հռոմեացիներ 10:13

Եհովայի վկաները բողոքականներ, ֆունդամենտալիստներ կամ աղա՞նդ են

Եհովայի վկաները քրիստոնյաներ են, բայց բողոքականներ չեն այն նույն պատճառով, ինչ կաթոլիկներ չեն. նրանք այդ կրոնների որոշ ուսմունքներ ոչ սուրբգրային են համարում։ Օրինակ՝ Աստվածաշունչը չի սովորեցնում, թե Աստված՝ սիրո մարմնացումը, տանջում է մարդկանց դժոխքի կրակներում։ Ոչ էլ սովորեցնում է, որ մարդիկ անմահ հոգի ունեն և որ քրիստոնյաները պետք է միջամուխ լինեն քաղաքականությանը (Եզեկիել 18:4; Հովհաննես 15:19; 17:14; Հռոմեացիներ 6:23) *։

«Միացյալ Նահանգներում ֆունդամենտալիզմը բողոքականության մեջ մեծ շարժում է»,— ասում է «Ուորլդ բուք» հանրագիտարանը։ Որոշ ֆունդամենտալիստական կազմակերպություններ «փոխառել են սոցիալական և քաղաքական դիրքերը՝ հիմնվելով Աստվածաշնչի տեքստի բառացի գործածության վրա»։ Այս նկարագրությունը չի համապատասխանում Եհովայի վկաներին։ Ինչպես նշվեց, նրանք հեռու են քաղաքականությունից և իրենց հայացքները չեն պարտադրում մարդկանց քաղաքականության և այլ միջոցներով։ Փոխարենը՝ նրանք զրուցում են մարդկանց հետ, սովորաբար երես առ երես՝ օգտագործելով տրամաբանական և համոզիչ ապացույցներ՝ այդպիսով ընդօրինակելով վաղ քրիստոնյաներին (Գործեր 19:8

Աղանդը մարդկանց մի խումբ է, որը անջատվել է կրոնական տիրապետող հայացքներից կամ մի ուղղություն է, որը հեռացել է իշխող եկեղեցու դավանանքից՝ նոր կրոն ձևավորելով։ Եհովայի վկաները ոչ մի կրոնից դուրս չեն եկել։ Նրանք աղանդ չեն։

Ի՞նչ է տեղի ունենում Վկաների հանդիպումներին

Նրանց հանդիպումները, որոնք բաց են հասարակության համար, Աստվածաշնչի ուսումնասիրություններ են, որոնց ընթացքում ներկաներն իրենց մասնակցությունն են բերում։ Վկաների շաբաթական հանդիպումներից մեկը Աստվածապետական ծառայության դպրոցն է, որն օգնում է ժողովի անդամներին զարգացնելու ուսուցանելու, ընթերցելու և ուսումնասիրություններ անելու հմտություններ։ Մյուսը 30 րոպե տևողությամբ աստվածաշնչյան ելույթն է՝ հիմնված մի թեմայի վրա, որը կհետաքրքրի հատկապես ոչ Վկաներին։ Դա սովորաբար հաջորդում է Աստվածաշնչի ուսումնասիրությանը, որն անցկացվում է «Դիտարան»  ամսագրի օգնությամբ։ Հանդիպումները սկսվում և ավարտվում են երգով ու աղոթքով, հանգանակություն չկա և ափսեն փոխանցելով փող չի հավաքվում (2 Կորնթացիներ 8:12

Ինչպե՞ս է ֆինանսավորվում Եհովայի վկաների գործունեությունը

Նրանց գործունեությունը ֆինանսավորվում է կամավոր նվիրաբերությունների շնորհիվ։ Վկաները գումար չեն վերցնում մկրտելու, հարսանիքի, թաղումների կամ այլ կրոնական ծառայությունների համար։ Ոչ էլ տասանորդ են տալիս։ Ցանկացած մեկը, որն ուզում է նվիրաբերություն անել, կարող է գումար գցել Թագավորության սրահում տեղադրված նվիրաբերության արկղում։ Եհովայի վկաները Աստվածաշնչյան գրականությունն իրենք են տպագրում, այդ պատճառով դրա արժեքը թանկ չէ, իսկ նրանց համեստ Թագավորության սրահները և մասնաճյուղերը հիմնականում կառուցվում են կամավորների կողմից։

Եհովայի վկաները ընդունո՞ւմ են բժշկական օգնություն

Այո՛։ Իրականում, նրանք ձգտում են ստանալ որակյալ բուժում թե՛ իրենց, թե՛ հարազատների համար։ Շատ Վկաներ աշխատում են բուժհիմնարկներում որպես բուժքույրեր, բժիշկներ և վիրաբույժներ։ Բայց Եհովայի վկաները հրաժարվում են արյան փոխներարկումից։ «Հեռու մնալ.... արյունից»,— ասում է Աստվածաշունչը (Գործեր 15:28, 29)։ Հետաքրքիր է, որ գնալով ավելի շատ բժիշկներ են անարյուն վիրաբուժությունը համարում «ոսկե չափանիշ», քանի որ դրա շնորհիվ հնարավոր է լինում խուսափել առողջության հետ կապված բազմաթիվ ռիսկերից, որոնք կապված են արյան հետ։

^ պարբ. 5 Աստվածաշնչի տեսակետը այս և շատ ուրիշ կարևոր թեմաների մասին կարելի է իմանալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքից, որը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։