Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 6 2017

 ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Քրիստոնյաները պե՞տք է նշեն Սուրբ Ծնունդը

Քրիստոնյաները պե՞տք է նշեն Սուրբ Ծնունդը

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հավատում են, որ Սուրբ Ծնունդը Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնն է։ Սակայն երբևէ մտածե՞լ եք. Հիսուսի մտերիմները, ինչպիսիք նրա առաքյալներն ու աշակերտներն էին, արդյոք նշե՞լ են Սուրբ Ծնունդը։ Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը ծննդյան տոների մասին։ Այս հարցերի պատասխանները կօգնեն պարզել, թե արդյոք քրիստոնյաները պետք է նշեն Սուրբ Ծնունդը։

Աստվածաշնչում ոչ մի տեղ գրված չէ, որ Հիսուսը կամ Աստծու որևէ այլ հավատարիմ ծառա ծննդյան արարողություն է նշել։ Սուրբ Գրքում ընդամենը երկու մարդու ծննդյան տարեդարձի մասին է հիշատակվում։ Նրանցից ոչ մեկը չի երկրպագել Եհովային, այն Աստծուն, ում Աստվածաշունչը ներկայացնում է որպես միակ ճշմարիտ Աստծու։ Եվ նրանց երկուսի ծննդյան արարողություններն էլ բացասական լույսի ներքո են ներկայացվում (Ծննդոց 40։20; Մարկոս 6։21)։ Ինչպես հայտնում է «Բրիտանական հանրագիտարանը», Հիսուսի՝ առաջին և երկրորդ դարերի հետևորդները չէին ընդունում «ծնունդներ նշելու հեթանոսական սովորությունը» (Encyclopædia Britannica)։

Ե՞րբ է ծնվել Հիսուսը

Աստվածաշնչում չի նշվում, թե կոնկրետ երբ է Հիսուսը ծնվել։ Մակ-Քլինտոկի և Ստրոնգի հանրագիտարանում ասվում է. «Քրիստոսի ծննդյան օրը հնարավոր չէ ճշգրտորեն իմանալ ո՛չ Ն[որ] Կ[տակարանից], ո՛չ էլ որևէ այլ աղբյուրից» (McClintock and Strong’s Cyclopedia)։ Եթե Հիսուսը ցանկանար, որ իր հետևորդները նշեին իր ծնունդը, անկասկած հոգ կտաներ, որ նրանք իմանային իր ծննդյան կոնկրետ օրը։

Բացի այդ՝ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ Հիսուսը նշել է իր ծնունդը, ոչ էլ ասվում է, որ նրա աշակերտներն են նշել այն։ «Նոր կաթոլիկական հանրագիտարանում» ասվում է, որ Սուրբ Ծնունդը տոնելու մասին առաջին անգամ հիշատակվում է «Ֆիլոկալուսի «Ժամանակագրության» մեջ՝ հռոմեական մի տարեգիրք, որի համար աղբյուր հանդիսացող տեքստը թվագրվում է [մ. թ.] 336 թվականով» (New Catholic Encyclopedia)։ Դա արդեն Աստվածաշնչի գրվելուց բավական ժամանակ անց էր՝ Հիսուսի երկիր գալուց դարեր հետո։ Այսպիսով՝ ըստ Մակ-Քլինտոկի և Ստրոնգի հանրագիտարանի՝ «Սուրբ Ծնունդը տոնելը Աստծու պատվերը չէ և ոչ էլ Ն[որ] Կ[տակարանի] վրա է հիմնված»։ *

Ի՞նչ է Հիսուսը պատվիրել, որ իր աշակերտները տոնեն

Մեծ Ուսուցիչը՝ Հիսուսը, հստակ պատվերներ է տվել այն ամենի վերաբերյալ, ինչ ցանկացել է, որ իր հետևորդները պահեն։ Այդ պատվերները գրված են Աստվածաշնչում։ Բայց Սուրբ Ծնունդը նշելը դրանց մեջ չի մտնում։ Ինչպես որ ուսուցիչը չէր ցանկանա, որ իր աշակերտները անեն մի բան, ինչն ինքը չի պատվիրել, այնպես էլ Հիսուսը չի ցանկանում, որ իր հետևորդները Աստվածաշնչում «գրվածից այն կողմ անցնեն» (1 Կորնթացիներ 4։6

Բայց կա մի շատ կարևոր իրադարձություն, որ առաջին դարի քրիստոնյաները նշել են։ Դա Հիսուսի մահվան հիշատակի երեկոն է։ Հիսուսն անձամբ էր պատվիրել իր աշակերտներին, որ նշեն այն, և ցույց էր տվել, թե ինչպես անեն դա։ Աստվածաշնչում կոնկրետ գրված է, թե ինչպես և կոնկրետ որ օրն է հարկավոր նշել Հիսուսի մահը (Ղուկաս 22։19; 1 Կորնթացիներ 11։25

Սուրբ Ծնունդը իրականում ծննդյան տարեդարձ է, իսկ առաջին դարի քրիստոնյաները, ինչպես տեսանք, ծնունդ տոնելու հեթանոսական սովորույթին չեն հետևել։ Բացի այդ՝ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ Հիսուսը կամ ուրիշ որևէ մեկը նշել է Սուրբ Ծնունդը։ Այս բոլոր փաստերը հաշվի առնելով՝ ամբողջ աշխարհում միլիոնավոր քրիստոնյաներ հասկացել են, որ չպետք է տոնեն Սուրբ Ծնունդը։

^ պարբ. 6 Ավելի շատ տեղեկություն այն մասին, թե ինչ ծագում ունի Սուրբ Ծննդյան ավանդույթների մեծ մասը, կարող եք գտնել «Մեր ընթերցողները հարցնում են» խորագրի «Ի՞նչ փաստեր կան Սուրբ Ծնունդի հետ կապված» հոդվածում («Դիտարան», 2014, դեկտեմբերի 1)։ Առկա է www.jw.org/hy կայքում։

 

Իմացիր ավելին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Ե՞րբ է ծնվել Հիսուսը

Իմացիր, թե ինչու են Սուրբ Ծնունդը նշում դեկտեմբերի 25-ին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Սուրբ Ծնունդի մասին

Գուցե զարմանաս՝ իմանալով Սուրբ Ծնունդի հետ կապված 6 տարածված սովորությունների պատմությունը։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն տոնում Սուրբ Ծնունդը

Շատերը տոնում են Սուրբ Ծնունդը, թեև գիտեն, թե որտեղից է ծագել այն։ Իմացեք, թե ինչու Վկաները չեն նշում այն։