Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 6 2017

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | Ո՞ՐՆ Է ԵՐԲԵՎԷ ՏՐՎԱԾ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ

«Դա իմ ստացած լավագույն նվերն էր»

«Դա իմ ստացած լավագույն նվերն էր»

Այսպես արտահայտվեց 13-ամյա մի աղջիկ, երբ նրան շնիկ նվիրեցին։ Իսկ մի հաջողակ գործարար կին, ում հայրը նրան համակարգիչ էր նվիրել, երբ նա բարձր դասարաններում էր սովորում, ասաց, որ այդ նվերը լիովին փոխեց իր կյանքը։ Նոր ամուսնացած մի տղամարդ էլ ասաց, որ իր ստացած լավագույն նվերը իրենց ամուսնության առաջին տարեդարձին իր կնոջ նվիրած բացիկն էր, որը նա իր ձեռքով էր պատրաստել։

Ամեն տարի բազմաթիվ մարդիկ շատ ժամանակ և ջանք են տրամադրում, որպեսզի հատուկ առիթների ժամանակ իրենց ընկերոջ կամ բարեկամի համար ընտրեն «լավագույն» նվերը։ Եվ նրանց մեծամասնությունը ցանկանում է, որ իրենց տված նվերի մասին նույն կերպ արտահայտվեն, ինչպես որ վերևում նշված մարդիկ արտահայտվեցին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ձեր մասին։ Կցանկանա՞ք դուք էլ նվիրել այնպիսի նվեր, որը կգնահատվի ստացողի կողմից, կամ ստանալ այնպիսի նվեր, որն իսկապես արժեքավոր է։

Նվերներ տալը կարող է շատ հաճելի լինել, քանի որ դա ոչ միայն ուրախություն է բերում ստացողին, այլև մեծ բավականություն է պատճառում հենց իրեն՝ տվողին։ Աստվածաշնչում ասվում է. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։ Ինչ խոսք, տալը ավելի մեծ ուրախություն կպարգևի, եթե նվերը մեծապես գնահատվի ստացողի կողմից։

Ուրեմն ի՞նչ կարող եք անել, որ նվեր տալը իսկապես ուրախություն պատճառի և՛ ձեզ, և՛ այն ստացողին։ Եվ եթե նույնիսկ չեք կարող «լավագույն» նվերը տալ, ի՞նչ կարող եք անել, որ ձեր տված նվերը իսկապես ստացողի սրտով լինի։