Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան  |  № 5 2017

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵ՞Ն

Գոյություն ունե՞ն չար հրեշտակներ

Գոյություն ունե՞ն չար հրեշտակներ

Այո՛, չար հրեշտակներ գոյություն ունեն։ Իսկ որտեղի՞ց են նրանք առաջացել։ Ինչպես իմացանք, Աստված հրեշտակներին ստեղծել է ազատ կամքով։ Առաջին տղամարդու և կնոջ՝ Ադամի ու Եվայի ստեղծվելուց կարճ ժամանակ անց, մի կատարյալ ոգեղեն արարած չարաշահեց իր ազատությունը և ապստամբություն հրահրեց երկրի վրա։ Նրան հաջողվեց Ադամին ու Եվային Աստծու դեմ հանել (Ծննդոց 3։1–7; Հայտնություն 12։9)։ Աստվածաշնչում կոնկրետ չի նշվում, թե ինչ էր այդ ոգեղեն արարածի անունը, կամ թե ինչ դիրք էր նա զբաղեցնում երկնքում նախքան ապստամբելը։ Բայց Աստվածաշունչը հայտնում է, որ ըմբոստություն բարձրացնելուց հետո նա կոչվեց Սատանա, ինչը նշանակում է «հակառակորդ», և Բանսարկու, ինչը նշանակում է «զրպարտիչ» (Մատթեոս 4։8–11

Ցավոք, Աստծու դեմ ըմբոստությունն այդպիսով չավարտվեց։ Նոյի օրերում անհայտ թվով հրեշտակներ թողեցին Աստծու երկնային ընտանիքում «իրենց համար նախատեսված բնակության վայրը»։ Նրանք եկան երկիր ու մարդկային մարմիններ հագան և իրենց գոյության նպատակը մի կողմ թողնելով՝ որոշեցին այլասերված, անբարո կյանքով ապրել (Հուդա 6; Ծննդոց 6։1–4; 1 Պետրոս 3։19, 20

Իսկ ի՞նչ պատահեց այս չար հրեշտակներին։ Երբ Աստված համաշխարհային ջրհեղեղ բերեց, որպեսզի մաքրի երկիրը չարությունից, նրանք փոխակերպվեցին և կրկին վերադարձան երկնային ոլորտ որպես ոգեղեն արարածներ։ Բայց Աստված թույլ չտվեց այս անհավատարիմ հրեշտակներին, որ նորից զբաղեցնեն «իրենց սկզբնական դիրքը»։ Նա նրանց պահեց նվաստացված վիճակում՝ «թանձր [հոգևոր] խավարի մեջ», որը հայտնի է տարտարոս անունով (Հուդա 6; 2 Պետրոս 2։4)։ Այս չար հրեշտակները՝ դևերը, իրենք իրենց գցեցին Սատանայի՝ «դևերի իշխանի» իշխանության տակ, որը «լույսի հրեշտակի կերպարանք է ընդունում» (Մատթեոս 12։24; 2 Կորնթացիներ 11։14

Աստվածաշնչից իմանում ենք, որ 1914 թ.-ին հաստատվեց Աստծու Մեսիական Թագավորությունը, որը երկնային կառավարություն է։ * Այս անչափ կարևոր իրադարձությունից հետո Սատանան և նրա դևերը դուրս նետվեցին երկնքից, և այժմ նրանց գործունեությունը սահմանափակված է միայն երկրի շրջակայքով։ Ներկայումս ամենուրեք տարածված չարությունն ու ծայրաստիճան այլասերվածությունը փաստում են, որ աշխարհը գտնվում է նրանց դաժան ու կործանարար ազդեցության տակ (Հայտնություն 12։9–12

Բայց այն, որ անբարոյությունն ու բռնությունը գնալով ավելի լայն տարածում են գտնում, ցույց է տալիս, որ դևերի սարսափելի իշխանության վերջը մոտ է։ Շուտով այս դաժան ոգեղեն արարածների գործունեությանը վերջ կդրվի։ Աստծու Թագավորությունը 1 000 տարի կիշխի դրախտ-երկրի վրա, որից հետո այս չար ոգեղեն արարածներին հնարավորություն կտրվի կարճ ժամանակով վերջնական փորձության ենթարկելու մարդկությանը։ Այնուհետև նրանք վերջնականապես կոչնչացվեն (Մատթեոս 25։41; Հայտնություն 20։1–3, 7–10

^ պարբ. 6 Աստծու Թագավորության մասին ավելի շատ տեղեկություններ կարող եք գտնել «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 8-րդ գլխում (հրատարակվել է Եհովայի վկաների կողմից)։ Առկա է նաև www.jw.org/hy կայքում։